Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քաղաքի և գիւղերի նոր ժողովրդի ցուցակը։ 1Եւ բնակուեցին ժողովրդի իշխ…
Քաղաքի և գիւղերի նոր ժողովրդի ցուցակը։
1Եւ բնակուեցին ժողովրդի իշխանները Երուսաղէմումը. Իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքումը բակուելու, բայց մնացեալ ինը մասը թողեն քաղաքներում։ 2Եւ ժողովուրդն օրհնեց այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը։ 3* Եւ սորանք են այն գաւառի գլխաւորները, որ բնակուեցին Երուսաղէմումը. Բայց Յուդայի քաղաքներում բնակվում էր ամեն մարդ իր ստացուածքում իրանց քաղաքներումը՝ Իսրայէլացիները, քահանաները, Ղեւտացիները, * Նաթանայիմները եւ * Սողոմոնի ծառաների որդիները. 4Եւ * Երուսաղէմումը բնակուեցին Յուդայի որդկանցից եւ Բենիամինի որդկանցից՝
Յուդայեանք՝ Աթայիան՝ որդի Ոզիայի, որդի Զաքարիայի, որդի Ամարիայի, որդի Սափատիայի, որդի Մաղաղիէլի, * Փարէսի որդկանցից։ 5Եւ Մաասիան՝ որդի Բարուքի, որդի Քոլոզէի. Որդի Ազայիայի, որդի Ադայիայի, որդի Յովարիբի, որդի Զաքարիայի, որդի Սիլօնիի։ 6Փարէսի որդկանցից Երուսաղէմում բնակողների բոլորը չորս հարիւր վաթսունեւութը քաջ մարդիկ էին։
7Եւ սորանք են Բենիամինեանները՝ Սալլուն որդի Մեսուղամի, որդի Յովազի, որդի Փադայիայի, որդի Կովղիայի, որդի Մաասիայի, որդի Իթիէլի, որդի Եսայիայի. 8Եւ նորանից յետոյ Գեբէին, Սելէին, և այլն՝ ինը հարիւր քսանեւութը հոգի։ 9Եւ նորանց վերայ իշխան էր Զեքրիի որդի Յովէլը. Եւ Սենուայի որդի Յուդան քաղաքի վերայ տեղակալ էր։
10* Քահանաներից՝ Յովարիբի որդի Յեդայիան, Յաքինը, 11Սարայիան՝ որդի Քեղկիայի, որդի Մեսուղամի, որդի Սադովկի, որդի Մարիօթի, որդի Աքիտովբի, Աստուծոյ տան վերակացուն. 12Եւ նորանց եղբայրները, որ տաճարի գործը կատարում էին, ութը հարիւր քսանեւերկու էին։ Եւ Ադայիան՝ որդի Յերսամի, որդի Փաղաղիայի, որդի Ամասիի, որդի զաքարիայի, որդի Փասուրի, որդի Մեղքիայի, 13Եւ նորա եղբայրները՝ տոհմապետներ՝ երկու հարիւր քառասունեւերկու էին։ Եւ Ամեսային՝ որդի Ազարիէլի, որդի Ահզայի, որդի Մեսաղամօթի, որդի Եմմերի, 14Եւ նորանց եղբայրները՝ քաջազուններ՝ հարիւր քսանեւութը էին. Եւ նորանց վերայ իշխան Ագեդողեմի որդի Զաբդիէլն էր։
15Եւ Ղեւտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի, որդի Եզրիկամի, որդի Ասաբիայի, որդի Բունիի, 16Նաեւ Սաբեթան եւ Յովզաբադը Ղեւտացիների գլխաւորներից, որ Աստուծոյ տան * արտաքին գործի վերայ էին։ 17Եւ Մաթանիան՝ որդի Միքիայի, որդի Զաբդիի, որդի Ասափի՝ գլխաւոր առաջնորդը օրհնաբանութեան աղօթքի ժամանակին. Եւ Բակբոկիան երկրորդն էր իր եղբայրներից. Եւ Աբդան՝ որդի Սամուայի, որդի Գաղաղի, որդի Իդիթունի։ 18Բոլոր Ղեւտացիները սուրբ քաղաքում երկու հարիւր ութսունեւչորս էին։
19Եւ դռնապանները Ակկուբը, Տեղմոնը եւ նորանց եղբայրները որ պահպանում էին դռները, հարիւր եօթանասունեւերկու էին։
20Եւ մնացեալ Իսրայէլացիք՝ քահանաները եւ Ղեւտացիները Յուդայի բոլոր քաղաքներումն էին ամեն մարդ իր ժառանգութիւնումը։ 21Բայց Նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, եւ Սիհան ու Գիսփան Նաթանայիմների վերայ էին։ 22Եւ Երուսաղէմի Ղեւտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի, որդի Ասաբիայի, որդի մաթանիայի, որդի Միքայի, Ասափի որդկանցից՝ երգեցողներից, որ Աստուծոյ տան գործի վերայ էին։ 23Որովհետեւ թագաւորը * նորանց համար հրաման էր տուել, եւ ռոճիկ նշանակուած էր երգեցողներին իւրաքանչիւր օրուայ համար։ 24Եւ Յուդայեան * Զարայի որդկանցից Մասիզեբէլի որդի Փեթայիան թագաւորի * գործակալն էր ժողովրդի բոլոր գործերի մասին։
25Եւ դրսի գաւառների ու նորանց դաշտերի նկատմամբ՝ Յուդայի որդկանցից բնակվում էին * Կարիաթ-արբայում եւ նորա գիւղերում, Դեբոնում եւ նորա գիւղերում, Կաբիսէլում եւ նորա դաշտերում. 26Եւ Յեսուայում, Մօլադայում եւ Բեթփաղեթում, 27Ասեր-սուաղում, Բերսաբէէում եւ նորա գիւղերում, 28Սիկելակում, Մեքոնայում եւ նորա գիւղերում, 29Ենռեմոնում, Սարաայում, Յերիմութում, 30Զանովում, Ոդողոմում եւ նորանց գիւղերում, Լաքիսում եւ նորա արտերում, Ազեկայում եւ նորա գիւղերում, եւ տեղաւորուեցան բերսաբէէից մինչեւ Ենովմի ձորը։
31Եւ բենիամինի որդիքը՝ գաբայից Մաքմաս, Այիա, Բեթէլ եւ նորա գիւղերը, 32Անաթովթ, Նոբ, Անանիա, 33Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ, 34Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ, 35Ովնով և * Գեքարասիմ։
36Եւ Ղեւտացիներից՝ Յուդայի բաժիններից՝ Բենիամինում էին լինում։
*11.3 ա Մն. թ. 2, 3։
*11.3 Եզր. բ. 43։
*11.3 Եզր. բ. 55։
*11.4 ա Մն. թ. 3 ևլն։
*11.4 Ծն. լը. 29։
*11.10 ա Մն. թ. 10 ևլն։
*11.16 ա Մն. իզ. 29։ Հմր. 12։
*11.23 Եզր. զ. 8, 9։ է. 20 ևլն։
*11.24 Ծն. լը. 30։
*11.24 Եբր.՝ կշտին
*11.25 Յես. ժդ. 15։
*11.35 ա Մն. դ. 14։