Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսէսը նոր պատուէր և նոր խոստմունք է ստանում։ Նորա ազգահամարը։ 1Ե…
Մովսէսը նոր պատուէր և նոր խոստմունք է ստանում։ Նորա ազգահամարը։
1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Հիմա կþտեսնես թէ Փարաւօնին ինչ կþանեմ. Որ * հզօր ձեռքով թող կþտայ նորանց, եւ հզօր ձեռքով * դուրս կþանէ նորանց իր երկրիցը։ 2Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան։ 3Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին * Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ * Եհովայ անունովը նորանց չþյայտնուեցայ։ 4Նաեւ նորանց հետ իմ * ուխտը հաստատեցի, * որ նորանց տամ Քանանի երկիրը, նորանց պանդխտութեան երկիրը ուր որ պանդխտացան։ 5Եւ * լսեցի էլ Իսրայէլի որդիների հառաչանքը, որ Եգիպտացիները ծառայեցնում են նորանց. Եւ յիշեցի իմ ուխտը։ 6Նորա համար Իսրայէլի որդիներին ասիր. Ես եմ Եհովան. Եւ * ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կþհանեմ, եւ ձեզ նորանց ծառայութիւնիցը կþազատեմ, եւ կþփրկեմ ձեզ * մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով։ 7Եւ * ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կþառնեմ եւ * ձեզ համար Աստուած կþլինիմ. Եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ * ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը։ 8Եւ ձեզ այն երկիրը կþտանեմ, որի համար իմ * ձեռքը բարձրացրի որ տամ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ձեզ կþտամ ժառանգութիւն լինելու Ես՝ Եհովաս։ 9Եւ Մովսէսն Իսրայէլի որդիների հետ այսպէս խօսեց. Բայց նորանք * հոգու նեղութիւնից եւ գործի ծանրութիւնից չþլսեցին Մովսէսին։
10Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 11Մտիր խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, որ իսրայէլի որդիքն իր երկրիցն արձակէ։ 12Եւ Մովսէսը խօսեց Եհովայի առաջին ասելով. Ահա Իսրայէլի որդիքը ինձ չեն լսում, ապա Փարաւօնը ինձ ի՞նչպէս կþլսէ. Որ * ես * ծանրալեզու եմ։ 13Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ, եւ հրաման տուաւ նորանց Իսրայէլի որդիների եւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի մասին՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսի երկրիցը հանելու համար։
14Սորանք են նորանց հայրերի տների գլուխները. * Իսրայէլի անդրանիկ Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի. Սորանք են Ռուբէնի տոհմերը։ 15Եւ * Շմաւոնի որդիքը՝ Յամուէլ, եւ Յամին եւ Ոհադ եւ Յաքին եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին՝ Սաւուղ. Սորանք են Շմաւոնի տոհմերը։ 16Եւ սորանք են * Ղեւիի որդիների անունները իրանց ծնունդների համեմատ՝ Գերսոն եւ կահաթ եւ Մերարի։ Եւ Ղեւիի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։ 17* Գերսոնի որդիքը իրանց տոհմերի համեմատ՝ Ղոբենի եւ Սեմէի էին։ 18Եւ * Կահաթի որդիքը Ամրամ եւ Իսահառ եւ Քեբրոն ու Ոզիէլ։ Եւ Կահաթի կեանքի տարիները հարիւր երեսունեւերեք տարի եղան։ 19Եւ * Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Սորանք են Ղեւիի տոհմերը իրանց ծնունդների համեմատ։ 20Եւ * Ամրամն իր հօրաքոյր Յոքաբեդն իրան համար կին առաւ, եւ նա ծնեց նորա համար Ահարօնին եւ մովսէսին։ Եւ Ամրամի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։ 21Եւ * Իսահառի որդիքը՝ Կորխ եւ Նափէկ եւ Զեքրի։ 22Եւ * Ոզիէլի որդիքը՝ Միսայէլ եւ Եղիսափան եւ Սեթրի։ 23Եւ Ահարօնն իր համար կին առաւ * Ամինադաբի աղջիկ Նաասոնի քոյր Եղիսաբեթին, եւ նա ծնեց նորա համար * Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։ 24Եւ * Կորխի որդիքը՝ Ասիր եւ Եղկանա եւ Աբիասափ. Սորանք են Կորխեցիների տոհմերը։ 25Եւ Ահարոնի որդի Եղիազարը Փուտիէլի աղջիկներից իր համար կին առաւ. Եւ նա ծնեց նորա համար * Փենէհէսին, սորանք են Ղեւտացիների հայրերի գլուխներն իրանց տոհմերի համեմատ։
26Սորանք են Ահարօնը եւ Մովսէսը, որոնց Եհովան ասեց. Հանեցէք Իսրայէլի որդիքն իրանց * զօրքերովը Եգիպտոսի երկրիցը։ 27Սորանք են Իսրայէլի որդիքը * Եգիպտոսիցը հանելու համար * Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ խօսողները. Այս Մովսէսը եւ Ահարօնը։ 28Եւ եղաւ այն օրը որ Եհովան խօսեց Մովսէսի հետ Եգիպտոսի երկրումը, 29Այն ժամանակ Եհովան Մովսէսի հետ խօսեց ասելով. * Ես եմ Եհովան, խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, ամեն ինչ որ քեզ ասում եմ։ 30Եւ Մովսէսը Եհովայի առաջին ասեց. Ահա * ես ծանրալեզու եմ, եւ Փաաւօնն ի՞նչպէս կþլսէ ինձ։
*6.1 Գլ. գ. 19։
*6.1 Գլ. ժա. 1։ ժբ. 31, 33, 39։
*6.3 Տես Ծն. ժէ. 1։ լե. 11։ խը. 3։
*6.3 Գլ. գ. 14։ ժե. 2։ Սաղ. կը. 4։ ձգ. 18։ Յայտ. ա. 4, 8, ևլն։
*6.4 Ծն. ժե. 18։ ժէ. 4, 7։
*6.4 Ծն. ժէ. 8։ իը. 4։
*6.5 Գլ. բ. 24։
*6.6 Գլ. գ. 17։ է. 4։ բ Օր. իզ. 8։ Սաղ. ձա. 6։ ճլզ. 11, 12։
*6.6 Գլ. ժե. 13։ բ Օր. է. 8։ ա Մն. ժէ. 21։ Նէեմ. ա. 10։
*6.7 բ Օր. դ. 20։ է. 6։ ժգ. 2։ իզ. 18։ բ Թագ. է. 24։
*6.7 Ծն. ժէ. 7, 8։ գլ. իթ. 45, 46։ բ Օր. իթ. 13։ Յայտ. իա. 7։
*6.7 Գլ. ե. 4, 5։ Սաղ. ձա. 6։
*6.8 Ծն. ժե. 18։ իզ. 3։ իը. 13։ լե. 12։ (Տես Ծն. ժդ. 22։ բ Օր. լբ. 40։)
*6.9 Գլ. ե. 21։
*6.12 Գլ. դ. 10։ Եր. ա. 6։
*6.12 Անթլփատ շրթունքներով։
*6.14 Ծն. խզ. 9։ ա Մն. ե. 3։
*6.15 Ծն. խզ. 10։ ա Մն. դ. 24։
*6.16 Ծն. խզ. 11։ Թու. գ. 17։ ա Մն. զ. 1, 16։
*6.17 ա Մն. զ. 17։ իգ. 7։
*6.18 Թու. իզ. 57։ ա Մն. զ. 2, 18։
*6.19 ա Մն. զ. 19։ իգ. 21։
*6.20 Գլ. բ. 1, 2։ Թու. իզ. 59։
*6.21 Թու. ժզ. 1։ ա Մն. զ. 37, 38։
*6.22 Ղև. ժ. 4։ Թու. գ. 30։
*6.23 Հռութ. գ. 19, 20։ ա Մն. բ. 10։ Մատ. ա. 4։
*6.23 Ղև. ժ. 1։ Թու. գ. 2։ իզ. 60։ ա Մն. զ. 3։ իդ. 1։
*6.24 Թու. իզ. 11։
*6.25 Թու. իե. 7, 11։ Յես. իդ. 33։
*6.26 Գլ. է. 4։ ժբ. 17, 41, 51։ Թու. լգ. 1։
*6.27 Գլ. լբ. 7։ լգ. 1։ Սաղ. ճե. 37։
*6.27 Գլ. ե. 1, 5։ է. 10։
*6.29 Հմր. 2։
*6.30 Գլ. դ. 10։