Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գոհանում է որ Աստուած դատաստան է անում ամբարշտին։ Երգողների գլխաւո…
Գոհանում է որ Աստուած դատաստան է անում ամբարշտին։
Երգողների գլխաւորին. * Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։
1Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
2Երբոր պատշաճ ժամանակ կþունենամ, ուղիղ կþդատեմ ես։
3Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. Ես նորա սիւները կþհաստատեմ։ (Սէլա։)
4Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. Եւ ամբարիշտներին. * Եղջիւր մի բարձրացնէք.
5Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. Հաստ վզով մի խօսիք։
6Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։
7Բայց * Աստուած է դատաւոր. * սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
8Որովհետեւ * բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ * գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները * նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
9Բայց ես յաւիտեան կþպատմեմ. Սաղմոս կþասեմ Յակոբի Աստուծուն։
10Եւ * ամբարիշտների ամեն եղջիւրները կþփշրեմ. * արդարների եղջիւրները կþբարձրանան։
*Սաղ. հե Սաղ. ծէ. վերնագիրը։
*75.4 Զաք. ա. 21։
*75.7 Սաղ. ծ. 6։ ծը. 11։
*75.7 ա Թագ. բ. 7։ Դան. բ. 21։
*75.8 Յոբ իա. 20։ Սաղ. կ. 3։ Երեմ. իե. 15։ Յայտ. ժդ. 10։ ժզ. 19։
*75.8 Առակ. իգ. 30։
*75.8 Սաղ. հդ. 10։
*75.10 Սաղ. ճա. 8։ Երեմ. խը. 25։
*75.10 Սաղ. ձթ. 17։ ճխը. 14։