Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայէլի ապստամբութիւնը և պատիժը։ 1Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.…

Իսրայէլի ապստամբութիւնը և պատիժը։

1Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. 2Գնա եւ կանչիր Երուսաղէմի ականջներին եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը՝ Յիշեցի քեզ համար քո * երիտասարդութեան քաղցրութիւնը, քո հարսնութեան սէրը, քո իմ ետեւից գալը * անապատի մէջ՝ այն չþսերմուած երկրումը։ 3* Սուրբ էր Իսրայէլը Տիրոջ համար, * նորա արդիւնքի առաջինեկը. * բոլոր նորան ուտողները յանցաւոր էին լինում, չարիք էր գալիս նորանց վերայ, ասում է Տէրը։ 4Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր ազգատոհմեր, 5Այսպէս է ասում Տէրը, * Ձեր հայրերը ի՞նչ անիրաւութիւն գտան ինձ վերայ, որ հեռացան ինձանից, եւ * ունայնութեան ետեւից գնացին, եւ ունայնացան։ 6Եւ չþասեցին թէ Ո՞ւր է Տէրը, որ * մեզ վեր հանեց Եգիպտոսի երկրից, որ * մեզ ման ածեց անապատումը, ամայութեան եւ փոսերի երկրումը՝ չորութեան եւ մահուան ստուերի երկրումը, այնպիսի մի երկրում, որով մարդ չէ անցնում, եւ ուր մարդ չէ բնակվում։ 7Եւ ես ձեզ բերի մի * պտղաբեր երկիր, որ ուտէք նորա պտուղը եւ նորա բարիքը. Եւ դուք * մտաք եւ անմաքուր արիք իմ երկիրը, եւ իմ ժառանգութիւնը պղծութիւն շինեցիք։ 8Քահանաները չþասեցին թէ Ուր է Տէրը, եւ * օրէնքը ձեռքին բռնողները ինձ չþճանաչեցին, եւ հովիւները ապստամբուեցին ինձ դէմ, եւ * մարգարէքը Բահաղով մարգարէացան, եւ * անպիտան բաների ետեւիցը գնացին։

9Սորա համար ես դեռ * վիճելու եմ ձեզ հետ, ասում է Տէրը, եւ * ձեր որդկանց որդիների հետ եմ վիճելու։ 10Որովհետեւ անցկացէք Կիտացիների կղզիները եւ տեսէք, եւ մարդ ուղարկեցէք Կեդար եւ մէկ լաւ հասկացէք, եւ տեսէք, թէ արդեօք մի այդպիսի բան եղած կա՞յ։ 11Թէ * արդեօք մի ազգ փոխե՞լ է իր աստուածները * թէպէտեւ նորանք աստուածներ չեն. * բայց իմ ժողովուրդը փոխել է իր Փառքը * մի այնպիսի բանով, որ օգուտ չþունի։ 12* Երկինք, զարմացէք այս բանի վերայ, սոսկացէք եւ շատ հիացէք, ասում է Տէրը։ 13Որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց, ինձ՝ * կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել։

14* Ծառա՞յ է Իսրայէլը, կամ թէ ընդոծի՞ն է նա. Ապա ի՞նչու համար յափշտակութեան մատնուեցաւ։ 15* Նորա դէմ մռնչեցին առիւծի կորիւնները՝ հանեցին իրանց ձայնը, եւ նորա երկիրը աւերակ արին, նորա քաղաքները այրեցին, որ բնակիչ չþմնաց։ 16Մեմփացիների ու * Տափնացիների տղերքն էլ արածեցին քո գագաթի վերայ։ 17* Չէ՞ որ սա արաւ քեզ քո Տէր Աստուծուն ձգելդ՝ այն ժամանակ * երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհումը։ 18Եւ հիմա ի՞նչ ունիս դու * Եգիպտոսի ճանապարհումը, որ * Սիովրի ջուրը խմես, եւ ի՞նչ ունիս դու Ասորեստանի ճանապարհումը, որ Գետի ջուրը խմես։ 19Քեզ * քո չարութիւնն է խրատում, եւ քո անհաւատարմութիւններն են քեզ յանդիմանում։ Արդ իմացիր եւ տես, որ չար եւ դառն բան է քո Տէր Աստուծուն թողելդ, եւ իմ երկիւղը քեզ վերայ չþլինելը, ասում է Զօրաց Տէր Եհովան։ 20Որովհետեւ դու ի վաղուց ես կոտրել քո լուծը եւ քո կապերը կտորել, եւ ասել ես թէ Չեմ ծառայում. Որովհետեւ * ամեն բարձր բլուրի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր դու՝ * պոռնկացար։ 21Եւ ես քեզ տնկել էի իբրեւ * ընտիր որթ, բոլորովին հաւատարիմ սերմ. Բայց դու ինչպէ՜ս փոխուեցար ինձ համար * վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար։ 22Որովհտեւ եթէ * բորակով լուացուիս, եւ շատ օճառ գործածես, * քո անօրէնութիւնը պիտի մնայ իմ առաջին իբրեւ արատ, ասում է Տէր Եհովան։ 23* Ի՞նչպէս կարող ես ասել. Չեմ պղծուել, Բահաղների ետեւից չեմ գնացել. * մտիկ արա հովտի մէջ քո ճանապարհին, հասկացիր թէ ինչ ես արել, ով թեթեւաշարժ մոլորաշաւիղ մատակ ուղտ։ 24* Մի վայրի էշ, որ սովորած է անապատին, եւ իր հոգիի ցանկութիւնը օդ է ծծում, ո՞վ է կարող նորա տռփանքը ետ դարձնել. Նորա բոլոր որոնողները չեն վաստակում. Նորան իր ամսումն են գտնում։ 25Ետ պահիր ոտքդ մերկութիւնից, եւ կոկորդդ՝ ծարաւութիւնից, բայց * դու ասեցիր. * Անկարելի է՝ ոչ, որովհետեւ * ես սիրել եմ օտարներին, եւ գնալու եմ նորանց ետեւից։

26Ինչպէս որ ամաչում է գողը, երբոր բռնվում է, նոյնպէս էլ ամաչելու են Իսրայէլի տունը, նորանք՝ իրանց թագաւորները, իրանց իշխանները, եւ նորանց քահանաներն ու մարգարէները. 27Որոնք ասում են փայտին՝ Իմ հայրն ես, եւ քարին՝ Դու ծնեցիր ինձ. Որովհետեւ նորանք իրանց մէջքը դարձրին դէպի ինձ եւ ոչ թէ երեսը. Բայց * իրանց ձախորդութեան ժամանակին՝ Վեր կաց եւ ազատիր մեզ։ 28Արդ * ո՞ւր են քո աստուածները, որ շինեցիր քեզ համար. Թող նորանք վեր կենան գուցէ * քեզ օգնեն քո ձախորդութեան ժամանակին։ Որովհետեւ քո քաղաքների չափ եղան * քո աստուածները, ով Յուդա։ 29* Ինչո՞ւ համար վիճում էք ինձ հետ, դուք ամենքդ ամսպատմբուել էք ինձ դէմ, ասում է Տէրը։ 30* Ես զուր եմ ծեծել ձեր որդկանցը. Նորանք խրատ չեն առել. * ձեր սուրը կերել է ձեր մարգարէներին ինչպէս մի ապականիչ առիւծ։

31Ով ազգ՝ դուք, մտիկ արէք Տիրոջ խօսքին. * Մի՞թէ ես Իսրայէլի համար անապատ եղայ, կամ մի մառախլապատ երկի՞ր. Ի՞նչու համար է ասում իմ ժողովուրդը՝ * Ազատ ենք, * այլ եւս չենք գալիս քեզ մօտ։ 32Մի՞թէ կոյսը կþմոռանայ իր զարդը, կամ հարսն՝ իր գօտին. Բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ * այնքան օրեր որ թիւ չþունի։ 33Ի՜նչ լաւ սարքում ես քո ճանապարհը որ սէր որոնես. Հէնց դորա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկների։ 34Քո քղանցքումը * անմեղ աղքատների հոգիների արիւններն էլ է գտնվում. Ես նորանց չþգտայ թագուն որոնմամբ, այլ այս ամենի վերայ։ 35* Բայց դու ասում ես թէ Ես անմեղ եմ. Հէնց նորա բարկութիւնը ետ էլ է դառել ինձանից։ Ահա * ես քեզ հետ պիտի դատ վարեմ * քո ասելու համար, թէ Չեմ մեղանչել։ 36* Ի՞նչ ես շատ թափառում՝ ճանապարհներդ փոփոխելով, * Եգիպտոսիցն էլ պիտի ամաչես, * ինչպէս Ասորեստանիցն ես ամաչել։ 37Սորանից էլ դուրս կþգաս, * ձեռքերդ էլ գլխիդ, որովհետեւ Տէրը մերժել է քո յոյսերը, եւ դու չես յաջողուելու նորանցում։

*2.2 Եզեկ. ժզ. 8, 22, 60։ իգ. 3, 8, 19։ Ովս. բ. 15։

*2.2 բ Օր. բ. 7։

*2.3 Ել. ժթ. 5, 6։

*2.3 Յակ. ա. 18։ Յայտ. ժդ. 4։

*2.3 Գլ. ժբ. 14։ ծ. 7։

*2.5 Ես. ե. 4։ Միք. զ. 3։

*2.5 դ Թագ. ժէ. 15։ Յովն. բ. 8։

*2.6 Ես. կգ. 9, 11, 13։ Ովս. ժգ. 4։

*2.6 բ Օր. ը. 15։ լբ. 10։

*2.7 Թու. ժգ. 28։ ժդ. 7, 8։ բ Օր. ը. 7-9։

*2.7 Ղև. ժը. 25, 27, 28։ Թու. լե. 33, 34։ Սաղ. հը. 58, 59։ ճզ. 38։ Գլ. գ. 1։ ժզ. 18։

*2.8 Մաղ. բ. 6, 7։ Հռովմ. բ. 20։

*2.8 Գլ. իգ. 13։

*2.8 Հմր. 11։ Ամբ. բ. 18։

*2.9 Եզեկ. ի. 35, 36։ Միք. զ. 2։

*2.9 Ել. ի. 5։ Ղև. ի. 5։

*2.11 Միք. դ. 5։

*2.11 Սաղ. ճժե. 4։ Ես. լէ. 19։ Գլ. ժզ. 20։

*2.11 Սաղ. ճզ. 20։ Հռովմ. ա. 23։

*2.11 Հմր. 8։

*2.12 Ես. ա. 2։ Գլ. զ. 19։

*2.13 Սաղ. լզ. 9։ Գլ. ժէ. 13։ ժը. 14։ Յովհ. դ. 14։

*2.14 Տես Ել. դ. 22։

*2.15 Ես. ա. 7։ Գլ. դ. 7։

*2.16 Գլ. խգ. 7-9։

*2.17 Գլ. դ. 18։

*2.17 բ Օր. լբ. 10։

*2.18 Ես. լ. 1, 2։

*2.18 Յես. ժգ. 3։

*2.19 Ես. գ. 9։ Ովս. ե. 5։

*2.20 բ Օր. ժբ. 2։ Ես. ծէ. 5, 7։ Գլ. գ. 6։

*2.20 Ել. լդ. 15, 16։

*2.21 Ել. ժե. 17։ Սաղ. խդ. 2։ ձ. 8։ Ես. ե. 1 ևլն։ կ. 21։ Մատ. իա. 33։ Մար. ժբ. 1։ Ղուկ. ի. 9։

*2.21 բ Օր. լբ. 32։ Ես. ա. 21։ ե. 4։

*2.22 Յոբ թ. 30։

*2.22 բ Օր. լբ. 34։ Յոբ ժդ. 17։ Ովս. ժգ. 12։

*2.23 Առակ. լ. 12։

*2.23 Գլ. է. 31։

*2.24 Յոբ լթ. 5 ևլն։ Գլ. ժդ. 6։

*2.25 Գլ. ժը. 12։

*2.25 Եբր.՝ Յոյս չþկայ

*2.25 բ Օր. լբ. 16։ Գլ. գ. 13։

*2.27 Դատ. ժ. 10։ Սաղ. հը. 34։ Ես. իզ. 16։

*2.28 բ Օր. լբ. 37։ Դատ. ժ. 14։

*2.28 Ես. խե. 20։

*2.28 Գլ. ժա. 13։

*2.29 Հմր. 23, 35։

*2.30 Ես. ա. 5։ թ. 13։ Գլ. ե. 3։

*2.30 բ Մն. լզ. 16։ Նէեմ. թ. 26։ Մատ. իգ. 29 ևլն։ Գոր. է. 52։ ա Թես. բ. 15։

*2.31 Հմր. 5։

*2.31 Սաղ. ժբ. 4։

*2.31 բ Օր. լբ. 15։

*2.32 Սաղ. ճզ. 21։ Գլ. ժգ. 25։ Ովս. ը. 14։

*2.34 Սաղ. ճզ. 38։ Գլ. ժթ. 4։

*2.35 Հմր. 23, 29։

*2.35 Հմր. 9։

*2.35 Առակ. իը. 13։ ա Յովհ. ա. 8, 10։

*2.36 Հմր. 18։ Գլ. լա. 22։ Ովս. ե. 13։ ժբ. 1, 2։

*2.36 Ես. լ. 3։ Գլ. լէ. 7։

*2.36 բ Մն. իը. 16, 20, 21։

*2.37 բ Թագ. ժգ. 19։