Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարդս իր մեղքի համար կþմեռնէ։ Տէրը ցանկանում է մեղաւորի դարձը։ …

Մարդս իր մեղքի համար կþմեռնէ։ Տէրը ցանկանում է մեղաւորի դարձը։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Ի՞նչ էք դուք այդ առակը ասում Իսրայէլի երկրումը ասելով. Հայրերը * ազոխ կերան եւ որդկանց ատամներն առան։ 3Ես կենդանի եմ, ասում է Տէր Եհովան, որ այս առակը այլ եւս պիտի չþասէք Իսրայէլումը։ 4Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. * մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։ 5Եթէ մէկ մարդ արդար է եւ գործէ իրաւունք եւ արդարութիւն, 6* Սարերի վերայ չþուտէ, եւ աչքերը չþբարձրացնէ դէպի Իսրայէլի տան կուռքերը, եւ * իր ընկերի կնկանը չþպղծէ, եւ * իր ամսական անմաքրութեան մէջ լինող կնոջ չþմօտենայ, 7Եւ * մարդի չþզրկէ, նորա պարտքի * գրաւը ետ դարձնէ, բռնութիւնով բան չþյափշտակէ, * իր հացը սովածին տայ, եւ մերկին հանդերձ հագցնէ, 8* Վաշխով փող չþտայ եւ տոկոս չþառնէ, իր ձեռքը ետ քաշէ անօրէնութիւնից, * ճշմարիտ դատաստան անէ մէկի եւ միւսի մէջտեղը, 9Նա իմ օրէնքներովն է գնում եւ իմ իրաւունքները պահում է որ ճշմարտութիւն անէ. Նա արդար է. * նա անպատճառ պիտի ապրէ, ասում է Տէր Եհովան։

10Եւ եթէ նա ծնէ մի անիրաւ եւ * արիւնահեղ որդի, եւ նա սորանցից միայն մէկիցն անէ. 11Այսինքն նա այս ամենը չþանէ, այլ սարերի վերայ ուտէ էլ, եւ իր ընկերի կնկանը պղծէ, 12Խեղճին եւ աղքատին զրկէ, յափշտակութիւններ անէ, գրաւը ետ չþդարձնէ, եւ իր աչքերը բարձրացնէ դէպի կուռքերը՝ * պղծութիւն գործէ, 13Վաշխով փող տայ եւ տոկոս առնէ. Մի՞թէ նա կþապրէ. Նա չի ապրիլ, որ անում է այս բոլոր պղծութիւնները, նա պէտք է անշուշտ մեռնէ. * նորա արիւնը իր վերայ լինի։

14Կամ թէ ահա նա մի որդի ծնէ, եւ նա տեսնէ իր հօր արած բոլոր մեղքերը եւ վախենայ եւ այնպէս չþանէ. 15* Սարերի վերայ չþուտէ, եւ իր աչքերը վեր չþբարձրացնէ դէպի Իսրայէլի տան պղծութիւնները, իր ընկերի կնկանը չþպղծէ. 16Եւ մէկ մարդի չþզրկէ, գրաւ չþառնէ, եւ յափշտակութիւն չþանէ, իր հացը սովածին տայ եւ մերկին ծածկէ հագուստով, 17Խեղճից ետ քաշէ իր ձեռքը, վաշխ եւ տոկոս չþառնէ, իմ դատաստանները գործադրէ, իմ օրէնքներումը վարուի. Նա պիտի չþմեռնէ իր հօր անօրէնութիւնովը. Նա անշուշտ պէտք է ապրէ։ 18նորա հայրը, որովհետեւ զրկանք արաւ եւ իր եղբօրից բան յափշտակեց, եւ արաւ այն, ինչ որ լաւ չէր, իր ազգի մէջ, եւ ահա * նա պիտի մեռնէ իր անօրէնութիւնովը։

19Եւ դուք ասում էք. Ի՞նչու չþկրէ * որդին հօր անօրէնութիւնը։ Որովհետեւ որդին իրաւունք եւ արդարութիւն գործեց, իմ բոլոր օրէնքները պահեց եւ նորանց կատարեց, նա պէտք է անշուշտ ապրէ։ 20* Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. * որդին պիտի չþկրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չþկրէ որդիի անօրէնութիւնը. * արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ * ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։ 21Եւ * ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցը որ արել էր, եւ պահէ իմ բոլոր օրէնքները եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, պէտք է անշուշտ ապրէ, նա պիտի չþմեռնէ։ 22* Նորա արած բոլոր յանցանքները պիտի չþյիշուին նորան. Իր արած արդարութիւնովը նա պիտի ապրէ։ 23* Մի՞թէ ես երբէք կþուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. Չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։ 24Բայց * եթէ արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն անէ, եւ ամբարշտի արած բոլոր պղծութիւնների պէս անէ, մի՞թէ նա կþապրէ. * նորա արած բոլոր արդարութիւնը պիտի չþյիշուի. Նա նորանցով այսինքն իր արած յանցանքովը եւ իր արած մեղքովը պիտի մեռնէ։

25Եւ դուք ասում էք. * Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. Մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. Չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։ 26* Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ անօրէնութիւն անէ եւ նորանցով մեռնէ, նա իր արած անօրէնութեան համար պիտի մեռնէ։ 27Եւ երբոր * ամբարիշտը ետ դառնայ իր արած ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն անէ, նա կþապրեցնէ իր անձը. 28Որովհետեւ * տեսաւ եւ ետ դառաւ իր արած բոլոր յանցանքներիցը. Նա անշուշտ պիտի ապրէ, պիտի չþմեռնէ։

29* Բայց Իսրայէլի տունն ասում է. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մի՞թէ իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայէլի տուն, չէ՞ որ ձեր ճանապարհները չեն ուղիղ։ 30* Վասն որոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան. * դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չþդառնայ։ 31* Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար * նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով իսրայէլի տուն։ 32* Որովհետեւ ես հաճութիւն չþունիմ մեռնողի մեռնելուն, ասում է տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք։

*18.2 Երեմ. լա. 29։ Ողբ. ե. 7։

*18.4 Հմր. 20։ Հռովմ. զ. 23։

*18.6 Գլ. իբ. 9։

*18.6 Ղև. ժը. 20։ ի. 10։

*18.6 Ղև. ժը. 19։ ի. 18։

*18.7 Ել. իբ. 21։ Ղև. ժթ. 15։ իե. 14։

*18.7 Ել. իբ. 26։ բ Օր. իդ. 12, 13։

*18.7 Ես. ծը. 7։ Մատ. իե. 35, 36։ Տես բ Օր. ժե. 7, 8։

*18.8 Ել. իբ. 25։ Ղև. իե. 36, 37։ բ Օր. իգ. 19։ Նէեմ. ե. 7։ Սաղ. ժե. 5։

*18.8 բ Օր. ա. 16։ Զաք. ը. 16։

*18.9 Գլ. ի. 11։ Ամով. ե. 4։

*18.10 Ծն. թ. 6։ Ել. իա. 12։ Թու. լե. 31։

*18.12 Գլ. ը. 6, 17։

*18.13 Ղև. ի. 9, 11-13, 16, 27։ Գլ. գ. 18։ լգ. 4։ Գոր. ժը. 6։

*18.15 Հմր. 6 ևլն։

*18.18 Գլ. գ. 18։

*18.19 Տես Ել. ի. 5։ բ Օր. ե. 9։ դ Թագ. իգ. 26։ իդ. 3, 4։

*18.20 Հմր. 4։

*18.20 բ Օր. իդ. 16։ դ Թագ. ժդ. 6։ բ Մն. իե. 4։ Երեմ. լա. 29, 30։

*18.20 Ես. գ. 10, 11։

*18.20 Հռովմ. բ. 9։

*18.21 Հմր. 27։ Գլ. լգ. 12, 19։

*18.22 Գլ. լգ. 16։

*18.23 Հմր. 32։ Գլ. լգ. 11։ ա Տիմ. բ. 4։ բ Պետ. գ. 9։

*18.24 Գլ. գ. 20։ լգ. 12, 13, 18։

*18.24 բ Պետ. բ. 20։

*18.25 Հմր. 29։ Գլ. լգ. 17, 20։

*18.26 Հմր. 24։

*18.27 Հմր. 21։

*18.28 Հմր. 14։

*18.29 Հմր. 25։

*18.30 Գլ. է. 3։ լգ. 20։

*18.30 Մատ. գ. 2։ Յայտ. բ. 5։

*18.31 Եփես. դ. 22, 23։

*18.31 Երեմ. լբ. 39։ Գլ. ժա. 19։ լզ. 26։

*18.32 Ողբ. գ. 33։ Հմր. 23։ Գլ. լգ. 11։ բ Պետ. գ. 9։