Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսէսը յիշեցնում է ժողովրդին Աստուծոյ արած հրաշքները։ Հնազանդութեան …
Մովսէսը յիշեցնում է ժողովրդին Աստուծոյ արած հրաշքները։ Հնազանդութեան օրհնութիւնը և անհնազանդութեան անէծքը։
1Ուրեմն սիրիր * քո Եհովայ Աստուծուն եւ * նորա պատուիրած բաները, կանոնները, դատաստանները եւ պատուիրանքները պահիր ամեն ժամանակ։ 2Եւ այսօր գիտացէք, որ ձեր որդկանց հետ չէ իմ խօսքը, որոնք չեն գիտում եւ չեն տեսել * ձեր Եհովայ Աստուծոյ խրատը, * նորա մեծութիւնը, * նորա զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը, 3Եւ * նորա նշանները եւ նորա գործերը, որ Եգիպտոսի մէջ՝ Եգիպտացիների Փարաւօն թագաւորին եւ նորա բոլոր երկրի վերայ արաւ. 4Եւ ինչ որ արաւ Եգիպտացիների զօրքերին, նորա ձիերին եւ կառքերին, * Կարմիր ծովի ջրերը նորանց վերայ թափեց, երբոր նորանք ձեզ հալածում էին, եւ Եհովան նորանց կորցրեց մինչեւ այս օրը. 5Եւ ինչ որ արաւ ձեզ անապատումը մինչեւ ձեր այստեղ գալը. 6Եւ ինչ որ արաւ Ռուբէնեան Եղիաբի որդկանցը՝ * Դաթանին եւ Աբիրոնին, որ երկիրը իր բերանը բաց արաւ եւ կուլ տուաւ նորանց եւ նորանց ընտանիքներին, նորանց վրանները եւ ամեն ինչ որ կար նորանց մօտ՝ բոլոր Իսրայէլի միջիցը։ 7* Սակայն Եհովայի արած բոլոր մեծ գործքերը ձեր աչքերը տեսել են։ 8Ուրեմն պահեցէք այն ամեն պատուիրանքները, որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, որպէս զի * զօրանաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար. 9Եւ * որ ձեր կեանքի օրերը երկար լինեն այն երկրի վերայ, * որ Եհովան ձեր հայրերին երդում արաւ՝ նորանց եւ նորանց սերունդին տալու համար, * մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում։
10Որովհետեւ այն երկիրը՝ ուր որ դու գնում ես նորան ժառանգելու համար, Եգիպտոսի երկրի պէս չէ՝ որտեղից դուք դուրս եկաք, * որ սերմ էիր ցանում, եւ յետոյ բանջարի պարտէզի պէս ոտքովդ ջրում էիր. 11* Այլ այն երկիրը, որ գնում էք այնտեղ նորան ժառանգելու, սարերի եւ հովիտների երկիր է. Նա երկնքի անձրեւի ջրովն է ջրվում. 12Այնպիսի երկիր՝ որ քո Եհովայ Աստուածն է դարմանում նորան, քո Եհովայ Աստուծուդ * աչքը միշտ նորա վերայ է տարուայ սկիզբիցը մինչեւ վերջը։ 13Եւ եթէ լինի որ * ուշադրութեամբ լսէք իմ պատուիրանքներին, որ այսօր ձեզ պատուիրում եմ, որ * ձեր Եհովայ Աստուծուն սիրէք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը, 14Այն ժամանակ * ձեր երկրի անձրեւը իր ժամանակին կþտամ * առաջին եւ վերջին անձրեւը, եւ կþժողովես քո ցորենը, քո գինին ու քո իւղը։ 15Եւ * քո արտի մէջ խոտ կþտամ քո անասունների համար, որ * ուտես եւ կշտանաս։ 16Ձեր անձերին զգուշութիւն արէք, * մի գուցէ ձեր սիրտը խաբուի, ու դուք խոտորուելով * օտար աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք. 17Եւ * Եհովայի բարկութիւնը բորբոքուէ ձեզ դէմ, եւ * նա երկինքը փակէ որ անձրեւ չþլինի եւ երկիրը իր պտուղը չþտայ, եւ շուտով կորչէք այն բարի երկրիցը, որ * Եհովան տալիս է ձեզ։
18Եւ * այս իմ խօսքերը ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք, եւ * նորանց նշանի համար ձեր ձեռքերի վերայ կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղումը. 19Եւ * ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ. 20Եւ * գրիր նորանց քո տան դրանդիների վերայ եւ դռներիդ վերայ. 21Որպէս զի շատանան * քո օրերը եւ քո որդկանց օրերը այն երկրի վերայ, որ Եհովան ձեր հայրերին երդում արաւ նորանց տալու համար, * իբրեւ երկնքի օրերը երկրի վերայ։
22Որովհետեւ * եթէ զգուշութեամբ պահէք ու կատարէք այս բոլոր պատուիրանքները որ ես պատուիրում եմ ձեզ անելու, եւ ձեր Եհովայ Աստուծուն սիրելու, որ նորա բոլոր ճանապարհներումը գնաք եւ * նորան յարէք, 23Եհովան էլ * այս ամեն ազգերը ձեր առաջից կþքշէ, եւ * դուք կþտիրէք ձեզանից մեծ եւ զօրաւոր ազգերի վերայ։ 24* Ձեր ոտքի ամեն կոխած տեղը ձերը կþլինի. Ձեր սահմանը * անապատիցը եւ Լիբանանիցը, գետիցը՝ այսինքն Եփրատ գետիցը մինչեւ ետեւի ծովը կþլինի։ 25* Ոչ մէկը չի կանգնիլ ձեզ դէմ. * Ձեր վախը եւ ձեր սոսկումը ձեր Եհովայ Աստուածը կþգցէ ձեր ամեն կոխած երկրի վերայ, * ինչպէս որ ձեզ ասել է։
26* Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք. 27* Օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ. 28Եւ * անէծքը՝ եթէ չþլսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, եւ գնաք օտար աստուածների ետեւից, որոնք չէք ճանաչում։ 29Ուստի երբոր քեզ տանէ քո Եհովայ Աստուածը այն երկիրը, ուր որ գնում ես նորան ժառանգելու, այն ժամանակ տաս * օրհնութիւնը Գարիզին սարի վերայ, ու անէծքը՝ Գեբազ սարի վերայ. 30Ոչ ապաքէն նորանք յորդանանի այն կողմումը արեւմտեան ճանապարհի վերայ հովիտի մէջ բնակող Քանանացիների երկրումն են գաղգաղայի դէմ, * Մօրէի կաղնիների մօտ։ 31* Որովհետեւ դուք Յորդանանովն կþանցնէք, որ մտնէք եւ ժառանգէք այն երկիրը՝ որ ձեր Եհովայ Աստուածը տալիս է ձեզ, եւ կþժառանգէք նորան եւ նորա մէջ կþբնակուէք։ 32Ուրեմն * զգուշացէք որ անէք այն ամեն կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր առաջն եմ դնում։
*11.1 Գլ. զ. 5։ ժ. 12։ լ. 16, 20։
*11.1 Զաք. գ. 7։
*11.2 Գլ. ը. 5։
*11.2 Գլ. ե. 24։
*11.2 Գլ. է. 19։
*11.3 Գլ. զ. 22։
*11.4 Ել. ժդ. 27, 28։
*11.6 Թու. ժզ. 1, 31։ իէ. 3։ Սաղ. ճզ. 17։
*11.7 Գլ. ե. 3։ է. 19։
*11.8 Յես. ա. 6, 7։
*11.9 Գլ. դ. 40։ ե. 16։ Առակ. ժ. 27։
*11.9 Տես Ծն. ծ. 24։ Գլ. թ. 5։
*11.9 Ել. գ. 8։
*11.10 Զաք. ժդ. 18։
*11.11 Գլ. ը. 7։
*11.12 գ Թագ. թ. 3։
*11.13 Գլ. զ. 17։
*11.13 Գլ. ժ. 12։
*11.14 Ղև. իզ. 4։ Գլ. իը. 12։
*11.14 Երեմ. ե. 24։ Ովս. զ. 3։ Յով. բ. 23։ Յակ. ե. 7։
*11.15 Սաղ. ճդ. 14։
*11.15 Գլ. զ. 11։ Յովել. բ. 19։
*11.16 Գլ. իթ. 18։ Յոբ. լա. 27։
*11.16 Գլ. ը. 19։ լ. 17։
*11.17 Գլ. զ. 15։
*11.17 գ Թագ. ը. 35։ բ Մն. զ. 26։ է. 13։
*11.17 Գլ. դ. 26։ լ. 18։ Յես. իգ. 15, 16։
*11.18 Գլ. զ. 6։ լբ. 46։
*11.18 Ել. ժգ. 9։ Գլ. զ. 8։
*11.19 Գլ. դ. 9, 10։ զ. 7։
*11.20 Գլ. զ. 9։
*11.21 Գլ. դ. 40։ Առակ. գ. 2։ դ. 10։ թ. 11։
*11.21 Սաղ. հբ. 5։ ձթ. 29։
*11.22 Գլ. զ. 17։
*11.22 Գլ. ժ. 20։
*11.23 Գլ. դ. 38։ թ. 5։
*11.23 Գլ. թ. 1։
*11.24 Յես. ա. 3։ ժդ. 9։
*11.24 Ծն. ժե. 18։ Ել. իգ. 31։ Թու. լդ. 3-12։ Գլ. ա. 7։ Յես. ա. 4։
*11.25 Գլ. է. 24։
*11.25 Գլ. բ. 25։
*11.25 Ել. իգ. 27։
*11.26 Գլ. լ. 1, 15, 19։
*11.27 Գլ. իը. 2-14։
*11.28 Գլ. իը. 15-45։
*11.29 Գլ. իէ. 12, 13։
*11.30 Ծն. ժբ. 6։ Դատ. է. 1։
*11.31 Գլ. թ. 1։ Յես. ա. 11։
*11.32 Գլ. ե. 32։ ժբ. 32։