Հին Կտակարան
Նոր Կտակարան
Զգուշացնում է սնապարծութիւնից և ինքնահաւան յանդգնութիւնից։ 1* …
Զգուշացնում է սնապարծութիւնից և ինքնահաւան յանդգնութիւնից։
1* Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չþգիտես թէ օրը ինչ կþծնէ։
2* Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։
3Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։
4Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց * ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։
5* Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։
6* Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։
7Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց * սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։
8Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։
9Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։
10Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. * լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։
11* Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, * որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։
12* Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։
13* Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։
14Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կþհամարուի։
15* Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։
16Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կþտայ։
17Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։
18* Թզենին պահողը կþուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կþպատվուի։
19Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։
20* Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, * նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։
21* Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։
22* Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։
23Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։
24Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։
25* Կանաչը կþբուսնի եւ խոտը կþերեւայ, եւ կþժողովուին սարերի խոտերը.
26Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։
27Եւ բաւական այծի կաթ կþլինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։
*27.1 Ղուկ. ժբ. 19, 20։ Յակ. դ. 13 ևլն։
*27.2 Գլ. իե. 27։
*27.4 ա Յովհ. գ. 12։
*27.5 Գլ. իը. 23։ Գաղ. բ. 14։
*27.6 Սաղ. ճխա. 5։
*27.7 Յոբ զ. 7։
*27.10 Գլ. ժէ. 17։ ժը. 24։ Տես Գլ. ժթ. 7։
*27.11 Գլ. ժ. 1։ իգ. 15, 24։
*27.11 Սաղ. ճիէ. 5։
*27.12 Գլ. իբ. 3։
*27.13 Տես Ել. իբ. 26։ Գլ. ի. 16։
*27.15 Գլ. ժթ. 13։
*27.18 ա կոր. թ. 7, 13։
*27.20 Գլ. լ. 16։ Ամբ. բ. 5։
*27.20 Ժող. ա. 8։ զ. 7։
*27.21 Գլ. ժէ. 3։
*27.22 Ես. ա. 5։ Երեմ. ե. 3։
*27.25 Սաղ. ճդ. 14։