Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նաթանի յանդիմանութիւնը։ Դաւիթը խոստովանում է իր յանցանքը և թողութիւն …
Նաթանի յանդիմանութիւնը։ Դաւիթը խոստովանում է իր յանցանքը և թողութիւն ստանում։ Սողոմոնի ծնունդը։ Դաւիթը առնում է Ռաբբան։
1Եւ Տէրը * Նաթանին ուղարկեց Դաւիթի մօտ. Եւ նա եկաւ նորա մօտ եւ ասեց նորան. Երկու մարդ կար մի քաղաքում, մէկը հարուստ եւ միւսը աղքատ։ 2Հարուստը խիստ շատ հօտեր եւ արջառներ ունէր։ 3Իսկ աղքատը բնաւ ոչինչ չþունէր բացի մի էգ գառնուկից, որ ծախու էր առել եւ սնուցանում էր. Նա մեծացաւ նորա հետ եւ նորա որդկանց հետ մէկտեղ. Նորա պատառիցն ուտում էր, եւ նորա բաժակիցը խմում, եւ նորա ծոցումը քնում էր եւ նորա համար աղջկան պէս էր։ 4Եւ այն հարուստ մարդին մի անցաւոր եկաւ, բայց նա խնայեց իր հօտերիցը եւ արջառներիցն առնելու, որ իր մօտ եկած ճանապարհորդի համար կերակուր պատրաստէր, եւ առաւ այն աղքատ մարդի գառնը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդի համար։
5Եւ Դաւիթը շատ բարկացաւ այն մարդի վերայ եւ ասեց Նաթանին. Կենդանի է Տէրը որ այդ բանն անող մարդը * մահի որդի է. 6Եւ այն գառնը պէտք է * չորեքպատիկ հատուցանէ, որովհետեւ նա արել է այդ բանը, եւ որովհետեւ գութ չþունեցաւ։ 7Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Այն մարդը դու ես. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես * քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ, եւ ես քեզ ազատեցի Սաւուղի ձեռքիցը. 8Եւ քեզ տուի քո տիրոջ տունը եւ քո ծոցը դրի * քո տիրոջ կանայքը, եւ քեզ տուի Իսրայէլի եւ Յուդայի տունը. Եւ եթէ քիչ էր, այն ժամանակ այս էլ այն էլ կþաւելացնէի։ 9* Ի՞նչու համար Տիրոջ խօսքն անարգեցիր՝ նորա աչքին այդ չարութիւնը անելով. * Քետացի Ուրիային սրով մեռցրիր եւ նորա կինը քեզ համար կին առար. Բայց նորան սպանեցիր Ամմոնի որդկանց սրովը։ 10Եւ ահա * սուրը քո տանիցը չի հեռանալ մինչեւ յաւիտեան, փոխանակ որ անարգեցիր ինձ եւ Քետացի Ուրիայի կինը առար որ քեզ համար կին լինի։ 11Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից, եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին։ 12Որովհետեւ դու ծածուկ արիր, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայէլի առաջին եւ արեգակի առաջին։ 13Եւ * Դաւիթն ասեց Նաթանին. * Մեղանչել եմ Տիրոջ դէմ։ Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Տէրն էլ * ներեց քո մեղքը. Չես մեռնիլ։ 14Միայն որովհետեւ Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տուիր * հայհոյութիւն անելու, ապա այն որդին էլ որ պիտի ծնուի քեզ համար պէտք է մեռնէ։
15Եւ նաթանը գնաց իր տունը։ Եւ Տէրը զարկեց այն մանուկին որ Ուրիայի կինը ծնեց Դաւիթի համար, եւ նա հիւանդացաւ։ 16Եւ Դաւիթն աղաչեց Աստուծոյ այն երեխայի համար. Եւ Դաւիթը ծոմ պահեց, եւ գնաց գիշերը անց կացրեց գետնի վերայ պառկած։ 17Եւ նորա տան ծերերը գնացին մօտը, որ նորան կանգնեցնեն գետնիցը, բայց նա չþուզեց եւ նորանց հետ հաց չþկերաւ։ 18Եւ եօթներորդ օրը եղաւ որ երեխան մեռաւ. Եւ Դաւիթի ծառաները վախենում էին նորան իմացնելու թէ երեխան մեռել է, որովհետեւ ասում էին թէ Ահա քանի որ երեխան կենդանի էր, մենք նորան ասեցինք, բայց նա մեր ձայնը չþլսեց, եւ ի՞նչպէս ասենք նորան՝ երեխան մեռել է, որ մի վատ բան կþանէ։ 19Եւ Դաւիթը տեսաւ որ իր ծառաները շշնչում են իրար հետ, եւ Դաւիթը հասկացաւ որ երեխան մեռել է. Եւ Դաւիթն ասեց իր ծառաներին. Արդեօք մեռե՞լ է երեխան. Եւ նորանք ասեցին. Մեռել է։ 20Եւ Դաւիթը վեր կացաւ գետնիցը եւ լուացուեցաւ եւ * օծուեցաւ եւ իր հանդերձները փոխեց եւ գնաց Տիրոջ տունը եւ երկրպագութիւն արաւ. Եւ գնաց իր տունը, եւ ուզեց, եւ նորա առաջին հաց դրին, եւ նա կերաւ։ 21Եւ նորա ծառաներն ասեցին նորան. Այս ի՞նչ բան է որ արիր. Քանի որ երեխան կենդանի էր՝ ծոմ էիր պահում եւ լաց էիր լինում. Բայց երբոր մեռաւ երեխան, վեր կացար եւ հաց կերար։ 22Եւ նա ասեց. Քանի որ երեխան կենդանի էր. Ծոմ էի պահում եւ լաց էի լինում, որովհետեւ ասում էի. Ո՛վ գիտէ գուցէ Տէրը կþգթայ ինձ եւ երեխան կþապրի։ 23Բայց հիմա որ մեռել է, ես էլ ի՞նչու համար ծոմ պահեմ. Կարո՞ղ եմ նորան կրկին ետ դարձնել. Ես ինքս եմ նորա մօտ գնալու, բայց * նա ինձ մօտ ետ չի դառնալ։
24Եւ Դաւիթը մխիթարեց իր Բերսաբէ կնկան, եւ մտաւ նորա մօտ եւ պառկեց նորա հետ, եւ * նա մի որդի ծնեց եւ * նորա անունը դրաւ Սողոմոն. Եւ Տէրը սիրեց նորան։ 25Եւ Նաթան մարգարէի ձեռքովը հրաման ուղարկեց, եւ նորա անունը Յեդիդեա դրաւ Տիրոջ համար։
26Եւ * Յովաբը պատերազմ էր անում * Ռաբբայում Ամմոնի որդկանց հետ, եւ առաւ թագաւորանիստ քաղաքը։ 27Եւ Յովաբը պատգամաւորներ ուղարկեց Դաւիթին եւ ասեց. Ռաբբայի հետ պատերազմ եմ արել եւ ջրերի քաղաքն էլ առել եմ։ 28Եւ հիմա ժողովրդի մնացորդը հաւաքիր, եւ բանակ տուր քաղաքի դէմ եւ առ նորան, որպէս զի ես չþառնեմ քաղաքը եւ իմ անունը յիշուի նորա վերայ։ 29Եւ Դաւիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ, եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան։ 30Եւ * նորանց թագաւորի թագն առաւ նորա գլխիցը, որի ծանրութիւնը մի տաղանդ ոսկի էր եւ պատուական ակունք, եւ Դաւիթի գլխին դրուեցաւ. Եւ խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։ 31Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդն ետ դառան Երուսաղէմ։
*12.1 Գլ. է. 2-17։ գ Թագ. ա. 10, 22, 34։ դ. 5։ ա Մն. իթ. 29։ բ Մն. թ. 29։ Սաղ. ծա. վերնագիրը։
*12.5 ա Թագ. իզ. 16։
*12.6 Ել. իբ. 1։ Ղուկ. ժթ. 8։
*12.7 ա Թագ. ժզ. 13։
*12.8 Տես Գլ. գ. 7։ ժզ. 21։ գ Թագ. բ. 22։
*12.9 Տես Թու. ժե. 31։ ա Թագ. ժե. 19։
*12.9 Գլ. ժա. 15-17, 27։
*12.10 Ամովս. է. 9։
*12.13 Տես ա Թագ. ժե. 24։
*12.13 Գլ. իդ. 10։ Յոբ է. 20։ Սաղ. լբ. 5։ ծա. 4։ Առակ. իը. 13։
*12.13 Գլ. իդ. 10։ Սաղ. լբ. 1։ Յոբ. է. 21։ Միք. է. 18։ Զաք. գ. 4։
*12.14 Ես. ծբ. 5։ Եզեկ. լզ. 20, 23։ Հռովմ. բ. 24։
*12.20 Հռութ գ. 3։
*12.23 Յոբ. է. 8, 9, 10։
*12.24 Մատ. ա. 6։
*12.24 ա Մն. իբ. 9։
*12.26 ա Մն. ի. 1։
*12.26 Գլ. ժա. 1, 17։
*12.30 ա Մն. ի. 2։