Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օրէնքներ գողութեան և ուրիշ յանցանքների մասի։ 1Եթէ մէկն արջառ կամ ո…
Օրէնքներ գողութեան և ուրիշ յանցանքների մասի։
1Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ * չորս ոչխար հատուցանէ։ 2Եթէ գողը * տուն ծակելիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, * նորա համար արիւն չþկայ։ 3Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չþունի այն ժամանակ իր գողացած բանի համար * ծախուի։ 4Եթէ գողացածը * իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, * կրկինը հատուցանէ։
5Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ։ 6Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չþհնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ։
7Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ. 8Եթէ գողը չþգտնուի, տան տէրը * դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել։ 9Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, * երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. և դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն։
10Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չþլինի, 11Այն ժամանակ երկուսի մէջտեղը * Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չþդպցնելու համար. Եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չþհատուցանէ։ 12Եւ եթէ իրաւ իր մօտիցը գողացուել է, ինքը նորա տիրոջը հատուցանէ։ 13Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, և գիշատուածը չþհատուցանէ։
14Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ նա վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չþլինելով, ինքը անպատճառ հատուցանէ։ 15Բայց եթէ նորա տէրը հետն էր, չþհատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ։
16* Եթէ մէկը չþնշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ և նորան իր համար կին առնէ։ 17Եթէ նորա հայրը բնաւ չþուզէ նորան տալ, կոյսերի * օժիտի չափ փող պիտի վճարէ։
18* Կախարդը չþթողես ապրէ։
19* Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։
20* Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։
21Եւ * օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։ 22* Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։ 23Եթէ նորան չարչարես, նա * ինձ բողոքէ, անպատճառ * պիտի լսեմ նորա աղաղակը. 24Եւ * իմ բարկութիւնը կþբորբոքուի եւ ձեզ սրով կþմեռցնեմ. Եւ * ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կþլինին։
25* Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր։ 26* Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու։ 27Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. Ինչո՞վ պիտի պառկէ. Եւ կþլինի որ * երբոր ինձ աղաղակէ, կþլսեմ, որովհետեւ ես * ողորմած եմ.
28* Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։
29* Քո արմտիքների եւ հեղանիւթների եախայրիները մի ուշացնիր. Քո որդիների * անդրանիկներն ինձ պիտի տաս։ 30* Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. * եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս։
31Եւ դուք * սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. Եւ * դաշտումը գիշատուածի միսը պիտի չþուտէք. Շներին պիտի գցէք նորան։
*22.1 բ Թագ. ժբ. 6։ Ղուկ. ժթ. 8։ Տես Առ. զ. 31։
*22.2 Մատ. իդ. 43։
*22.2 Թու. լե. 27։
*22.3 Գլ. իա. 2։
*22.4 Գլ. իա. 16։
*22.4 Հմր. 1, 7։ (Առ. զ. 31)։
*22.8 Գլ. իա. 6։ Հմր. 9, 28։
*22.9 բ Օր. իե. 1։ բ Մն. ժթ. 10։
*22.11 Եբր. զ. 16։
*22.16 բ Օր. իբ. 28, 29։
*22.17 Ծն. լդ. 12։ բ Օր. իբ. 29։ ա Թագ. ժը. 25։
*22.18 Ղև. ժթ. 26, 31։ ի. 27։ բ Օր. ժը. 10, 11։ ա Թագ. իը. 3, 9։
*22.19 Ղև. ժը. 23։ ի. 15։
*22.20 Թու. իե. 2, 7, 8։ բ Օր. ժգ. 1, 2, 5, 6, 9, 13-15։ ժէ. 2, 3, 5։
*22.21 Գլ. իգ. 9։ Ղև. ժթ. 33։ իե. 35։ բ Օր. ժ. 19։ Երեմ. է. 6։ Զաք. է. 10։
*22.22 բ Օր. ժ. 18։ իդ. 17։ իէ. 19։ Սաղ. ղդ. 6։ Ես. ա. 17, 23։ ժ. 2։ Եզեկ. իբ. 7։ Զաք. է. 10։ Յակ. ա. 27։
*22.23 բ Օր. ժե. 9։ իգ. 15։ Յոբ. լե. 9։ Ղու. ժը. 7։
*22.23 Յոբ. լդ. 28։ Սաղ. ժը. 6։ ճխե. 19։ Յակ. ե. 4։
*22.24 Սաղ. կթ. 24։
*22.24 Սաղ. ճթ. 9։ Ողբ. դ. 3։
*22.25 Ղև. իե. 35-37։ բ Օր. իգ. 19, 20։ Նէեմ. ե. 7։ Սաղ. ժե. 5։ Եզեկ. ժը. 8, 17։ իբ. 12։
*22.26 բ Օր. իդ. 6, 10, 13, 17։ Յոբ. իբ. 6։ իդ. 3, 9։ Առ. ի. 16։ Եզ. ժը. 7, 16։ Ամով. բ. 8։
*22.27 Հմր. 23։
*22.27 Գլ. լգ. 6։ բ Մն. լ. 9։ Սաղ. ձզ. 15։
*22.28 Ժող. ժ. 20։ Գոր. իգ. 5։ Յուդ. 8։
*22.29 Գլ. իգ. 16, 19։ Առ. գ. 9։
*22.29 Գլ. ժգ. 2, 12։ լդ. 19։
*22.30 բ Օր. ժե. 19։
*22.30 Ղև. իբ. 27։
*22.31 Գլ. ժթ. 6։ Ղև. ժթ. 2։ բ Օր. ժդ. 21։
*22.31 Ղև. իբ. 8։ Եզեկ. դ. 14։ խգ. 31։