Հին Կտակարան
Նոր Կտակարան
Թողութեան տարի։ Եբրայեցի ծառայի ազատուիլը։ Հօտերից առաջինեկների նուիր…
Թողութեան տարի։ Եբրայեցի ծառայի ազատուիլը։ Հօտերից առաջինեկների նուիրուիլը։
1* Եօթը տարուայ վերջին թողութիւն անես։ 2Եւ թողութեան կանոնը այս է. Ամեն պարտատէր թող ինչ որ իր դրացիին փոխ է տուել, չþպահանջէ իր դրացիիցը կամ եղբօրիցը, որովհետեւ թողութիւն են քարոզել Եհովայի համար։ 3Օտարազգիից պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբօր մօտ՝ պիտի թողես. 4Բացի՝ երբոր քեզ մօտ աղքատ չþգտնուի. Որովհետեւ * Եհովան անպատճառ քեզ պիտի օրհնէ այն երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կþտայ, որ նորան տիրես։ 5Միայն * եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին ամեն կերպով լսես, եւ այս բոլոր պատուիրանքները որ ես այսօր քեզ պատուիրում եմ՝ զգուշութեամբ կատարես, 6Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ պիտի օրհնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ * դու շատ ազգերի փոխ կþտաս, բայց դու փոխ չես առնիլ, եւ * դու շատ ազգերի վերայ կþտիրես, բայց նորանք քեզ վերայ չեն տիրիլ։
7Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը քո քաղաքների մէկումը եղբայրներիդ մէկը աղքատ լինի, * սիրտդ չþխստացնես եւ ձեռքդ չþխփես քո աղքատ եղբօրիցը. 8* Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան։ 9Զգուշացիր, մի գուցէ սրտիդ մէջը չար խորհուրդ մտնէ, ասելով. Եօթներորդ տարին՝ թողութեան տարին՝ մօտ է, եւ աղքատ եղբօրդ վերայ * չար աչքով նայես եւ նորան չþտաս. Եւ * նա էլ քեզ դէմ Եհովային աղաղակէ, եւ դու * յանցաւոր լինես։ 10Անպատճառ տաս նորան, եւ նորան տալիս * սիրտդ չþնեղուի. Որովհետեւ * քո Եհովայ Աստուածը այս բանի պատճառով կþօրհնէ քեզ քո ամեն գործքերումը եւ քո ամեն ձեռնարկած բաներումը։ 11Որովհետեւ * երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ։
12* Եթէ քո եղբայրներիցը մի Եբրայեցի մարդ կամ կին քեզ վերայ ծախուի, եւ նա վեց տարի քեզ ծառայութիւն անէ, այն ժամանակ եօթներորդ տարին նորան քո մօտիցը ազատ արձակես։ 13Եւ երբոր քո մօտիցն ազատ արձակելու լինես՝ նորան դարտակ չþարձակես. 14Պարգեւադրես նորան քո ոչխարներիցը, քո կալիցը եւ քո հնձանիցը. Քո Եհովայ Աստուածը ինչով որ * քեզ օրհնեց, տաս նորան։ 15Եւ * յիշիր, որ դու էլ ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը քեզ փրկեց. Այս պատճառով այսօր քեզ պատուիրում եմ այս բանը։ 16Բայց եթէ քեզ ասէ՝ * Քո մօտիցը դուրս չեմ գալիս, ըստ որում քեզ եւ քո տունը սիրել եմ, որովհետեւ նորա համար լաւ է քեզ մօտ, 17Այն ժամանակ հերիւնը առնես եւ նորա ականջը դռան վերայ ծակես, եւ նա քեզ յաւիտեան ծառայ լինի. Աղախնիդ էլ այսպէս անես։ 18Նորան քո մօտից ազատ արձակելը աչքիդ դժուար չþերեւայ. Որովհետեւ վեց տարի քեզ ծառայութիւն է արել, որ * մի վարձկանի վարձքի կրկնապատիկն է. Եւ քո Եհովայ Աստուածը քո ամեն գործքերումը քեզ կþօրհնէ։
19* Քո արջառներից եւ հոտերից ծնած ամեն արու առաջինեկները քո Եհովայ Աստուծուն նուիրես. Արջառներիդ առաջինեկներովը չþգործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չþխուզես։ 20* Տարիից տարի քո Եհովայ Աստուծոյ առաջին նորանց ուտես՝ դու եւ քո ընտանիքը այն տեղումը ուր որ Եհովան կþընտրէ։ 21Բայց * եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստուծուն չþզոհես. 22Քո դռներումը ուտես. * անմաքուրը եւ մաքուրը հաւասար ուտեն այծեամի եւ եղջերուի պէս։ 23Միայն նորա արիւնը չþուտես, * ջրի պէս գետինը թափես այն։
*15.1 Ել. իզ. 2։ իգ. 10, 11։ Ղև. իե. 2-4։ Գլ. լա. 10։ Երեմ. լդ. 14։
*15.4 Գլ. իը. 8։
*15.5 Գլ. իը. 1։
*15.6 Գլ. իը. 12, 44։
*15.6 Գլ. իը. 13։ Առակ. իբ. 7։
*15.7 ա Յօհ. գ. 17։
*15.8 Ղև. իե. 35։ Մատ. ե. 42։ Ղու. զ. 34, 35։
*15.9 Գլ. իը. 54, 56։ Առակ. իգ. 6։ իը. 22։ Մատ. ի. 15։
*15.9 Գլ. իդ. 15։
*15.9 Մատ. իե. 41, 42։
*15.10 բ Կոր. թ. 7։
*15.10 Գլ. ժդ. 29։ իդ. 19։ Առակ. իբ. 9։
*15.11 Մատ. իզ. 11։ Մար. ժդ. 7։ Յօհ. ժբ. 8։
*15.12 Ել. իա. 2։ Ղև. իե. 39-41։ Երեմ. լդ. 14։
*15.14 Գլ. ը. 18։
*15.15 Գլ. ե. 15։ ժզ. 12։
*15.16 Ել. իա. 5, 6։
*15.18 Տես Ես. ժզ. 14։ իա. 16։
*15.19 Ել. ժգ. 2։
*15.20 Գլ. ժբ. 5, 6։ ժդ. 23։
*15.21 Ղև. իբ. 20։ Գլ. ժէ. 1։
*15.22 Գլ. ժբ. 15։
*15.23 Ղև. գ. 17։ Գլ. ժբ. 16։