Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ազատուած բարեպաշտը գոհանում է, հնազանդում է և աղաչում։ Երգողների գ…
Ազատուած բարեպաշտը գոհանում է, հնազանդում է և աղաչում։
Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։
1* Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
2Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ * տիղմոտ ցեխիցը, եւ * վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ * գնացքս հաստատեց։
3Եւ * նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. * շատերը կþտեսնեն եւ կþվախենան եւ Տիրոջը կþյուսան։
4* Երանի այն մարդին որ նա իր յոյսը տէրն է շինում, եւ * ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
5* Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ * քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կþպատմէի եւ կþխօսէի նորանց, բայց համարից շատ են։
6* Պատարագի եւ ընծայի չþհաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չþպահանջեցիր.
7Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. * գրքի տոմսումը * գրուած է ինձ համար.
8* Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն * իմ սրտի մէջ է։
9Ես արդարութիւն եմ քարոզում * մեծ ժողովրդի մէջ. Ահա * իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, * դու գիտես.
10Քո արդարութիւնը չեմ թագցնում որտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։
11Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. * քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
12Որովհետեւ անթիւ * չարիք պատեցին ինձ. * իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. Աւելի շատ են իմ գլխի մազերիցը. Եւ * իմ սիրտը թողեց ինձ։
13Տէր, * հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
14* Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. Թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
15Իրանց ամօթի պատճառովը * պիտի զարհուրին նորանք, որ * ինձ ասում են Վահ վահ։
16Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. * ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները * միշտ ասեն՝ * Տէրը փառաւորուի։
17Բայց * ես խեղճ եմ եւ աղքատ. * Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։
*40.1 Սաղ. իէ. 14։ լէ. 7։
*40.2 Սաղ. կթ. 2, 14։
*40.2 Սաղ. իէ. 5։
*40.2 Սաղ. լէ. 23։
*40.3 Սաղ. լգ. 3։
*40.3 Սաղ. ծբ. 6։
*40.4 Սաղ. լդ. 8։ Երեմ. ժէ. 7։
*40.4 Սաղ. ճա. 3, 7։
*40.5 Ել. ժե. 11։ Յոբ ե. 9։ թ. 10։ Սաղ. հա. 15։ ղբ. 5։ ճլթ. 6, 17։
*40.5 Ես. ծե. 8։
*40.6 ա Թագ. ժե. 22։ Սաղ. ծ. 8։ ծա. 16։ Ես. ա. 11։ կզ. 3։ Ովս. զ. 6։ Ամով. ե. 21, 22։ Տես Երեմ. զ. 20։ Մատ. թ. 13։ Եբր. ժ. 5։
*40.7 Երեմ. լզ. 2։
*40.7 Ղուկ. իդ. 44։
*40.8 Սաղ. ճգ. 21։ ճխգ. 10։ Յովհ. դ. 34։
*40.8 Սաղ. լէ. 31։
*40.9 Սաղ. իբ. 22, 25։
*40.9 Սաղ. ճժթ. 13։
*40.9 Սաղ. ճլթ. 2։
*40.11 Սաղ. ծէ. 3։ կա. 7։ ձե. 10։ ձթ. 14։
*40.12 Սաղ. ժը. 5։ ճժզ. 3։ Յովն. բ. 5։
*40.12 Սաղ. լը. 4։ կե. 3։
*40.12 Սաղ. հգ. 26։
*40.13 Սաղ. հ. 1-5։
*40.14 Սաղ. լե. 4։
*40.15 Սաղ. հգ. 19։
*40.15 Տես Սաղ. լե. 21։
*40.16 Սաղ. հ. 4։
*40.16 Սաղ. լե. 27։
*40.16 Սաղ. լդ. 3։
*40.17 Սաղ. հ. 5։
*40.17 Տես Սաղ. լէ. 5։ ա Պետ. ե. 7։