Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եղիփազի երկրորդ խօսքը՝ նա յանդիմանում է Յոբի յանդգնութիւնը և նկարագրո…
Եղիփազի երկրորդ խօսքը՝ նա յանդիմանում է Յոբի յանդգնութիւնը և նկարագրում ամբարշտի թշուառութիւնը։
1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
2Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կþպատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կþլեցնէ.
3Անպիտան բաներով փաստաբանելով. Եւ անօգուտ խօսքերով։
4Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։
5Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։
6* Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. Եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։
7Դո՞ւ ես ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ * բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։
8* Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թէ իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։
9* Ի՞նչ գիտես դու, որ մենք չþգիտենք. Դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չþունենայինք։
10* Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։
11Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։
12Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը.
13Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։
14* Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։
15* Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։
16* Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, * որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։
17Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. Եւ իմ տեսածը քեզ պատմեմ.
18Ինչ որ իմաստունները յայտնեցին, եւ չþծածկեցին * իրանց հայրերից առածը։
19Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ * նորանց մէջ մէկ օտարական չþանցաւ, թէ
20Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ * քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։
21Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. * խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։
22Նա չէ հաւատում թէ խաւարիցը կþազատուի, եւ նա պահուած է սուրի համար։
23Նա թափառում է հացի համար * ասելով ո՞ւր է. Գիտէ որ * խաւար օրը կշտին պատրաստ է։
24Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. Նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։
25Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։
26Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։
27Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւղ կապեց երիկամունքների վերայ։
28Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չþկայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։
29Նա պիտի չþհարստանայ, եւ նորա ստացուածքը հաստատ պիտի չþմնայ, եւ նորանց ապրանքը պիտի չþտարածուի երկրիս վերայ։
30Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կþչորացնէ բոցը, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։
31* Թող ունայնութեան չþհաւատայ, ինքն իրան է խաբում. Որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։
32* Դեռ օրը չէ, նա վախճանվում է. Եւ նորա ոստերը չեն կանաչիլ։
33Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։
34Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։
35* Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կþծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։
*15.6 Ղու. ժթ. 22։
*15.7 Սաղ. ղ. 2։
*15.8 Հռով. ժա. 34։ ա կոր. բ. 11։
*15.9 Գլ. ժգ. 2։
*15.10 Գլ. ժբ. 12։ լբ. 6, 7։
*15.14 գ Թագ. ը. 46։ բ Մն. զ. 36։ Գլ. ժդ. 4։ Սաղ. ժդ. 3։
*15.15 Գլ. դ. 18։
*15.16 Գլ. դ. 19։ թ. 14։ Սաղ. ժգ. 3։ ծգ. 3։
*15.16 Գլ. լդ. 7։ Առակ. ժթ. 28։
*15.18 Գլ. ը. 8։
*15.19 Յովել. գ. 17։
*15.20 Սաղ. ղ. 12։
*15.21 ա Թես. ե. 3։
*15.23 Սաղ. ծթ. 15։ ճթ. 10։
*15.23 Ել. ժը. 12։
*15.31 Ես. ծթ. 4։
*15.32 Գլ. իբ. 16։ Սաղ. ծե. 23։ ճբ. 24։
*15.35 Սաղ. է. 14։ Ես. ծթ. 4։