Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խոհեմութեան և բարեպաշտութեան կանոններ։ 1Երբոր մի իշխանի հետ հաց ու…
Խոհեմութեան և բարեպաշտութեան կանոններ։
1Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ,
2Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։
3Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են։
4* Մի աշխատիր հարստանալու. * քո այդ հասկացողութիւնիցը դադարիր։
5Մի՞թէ աչքդ պիտի դնես այն բանին որ ոչինչ է. Որ իրան համար անշուշտ թեւեր կþշինէ, արծիւի պէս երկինքը կþթռչի։
6* Մի ուտիր * չարաչք մարդի հացը, եւ նորա կերակուրներին մի ցանկանար։
7Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է. * քեզ կþասէ. Կեր եւ խմիր, բայց սիրտը քեզ հետ չէ։
8Այն պատառդ, որ կերել ես՝ կþփսխես, եւ դու կորցրել ես այն անոյշ խօսքերդ։
9* Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կþանարգէ քո խօսքերի իմաստութիւնը։
10* Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, եւ որբի արտերի մէջը մի մտնիր։
11* Որովհետեւ նորանց վրէժխնդիրը զօրաւոր է. Նա կþվարէ նորանց դատը քեզ հետ։
12Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի։
13* Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։
14Դու նորան գաւազանով կþծեծես, բայց * հոգին կþազատես դժոխքիցը։
15Որդեակս, * եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կþուրախանայ,
16Եւ իմ երիկամունքները կþցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս։
17* Թող սիրտդ չþնախանձէ մեղաւորներին. Այլ * Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր։
18* Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չþկտրուի։
19Լսիր դու, երդեակս, եւ իմաստուն եղիր, եւ * ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը։
20* Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։
21Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ * քնափութիւնը պատառոտած հանդերձներ կþհագցնէ։
22* Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է։
23* Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. Նաև իմաստութիւն, խրատ եւ հանճար։
24* Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։
25Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը։
26Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։
27* Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր.
28* Իրաւ նա աւազակի պէս դարան է մտնում եւ մարդկանց մէջ շատացնում է անհաւատարիմները։
29* Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն էվո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, * ո՞ւմն են կարմրոտած աչքերը։
30* Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, * նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։
31Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է.
32Նա վերջը օձի պէս կþկծէ, եւ իժի պէս կþծակէ։
33Աչքերդ օտար կնիկների կþնայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կþխօսէ,
34Եւ ծովի միջումը քնողի նման կþլինես, եւ կայմի վերայ քնողի նման։
35Կþասես. * Ինձ ծեծել են, * բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. * ե՞րբ եմ սթափուելու. Նորան դարձեալ պիտի որոնեմ։
*23.4 Գլ. իը. 20։ ա Տիմ. զ. 9, 10։
*23.4 Գլ. գ. 5։ Հռովմ. ժբ. 16։
*23.6 Սաղ. ճխա. 4։
*23.6 բ Օր. ժե. 9։
*23.7 Սաղ. ժբ. 2։
*23.9 Գլ. թ. 8։ Մատ. է. 6։
*23.10 բ Օր. ժթ. 14։ իէ. 17։ Գլ. իբ. 28։
*23.11 Յոբ լա. 21 ևլն։ Գլ. իբ. 23։
*23.13 Գլ. ժգ. 24։ ժթ. 18։ իբ. 15։ իթ. 15, 17։
*23.14 ա կոր. ե. 5։
*23.15 Հմր. 24, 25։ Գլ. իթ. 3։
*23.17 Սաղ. լէ. 1։ հգ. 3։ Գլ. գ. 31։ իդ. 1։
*23.17 Գլ. իը. 14։
*23.18 Սաղ. լէ. 37։ Գլ. իդ. 14։ Ղուկ. ժզ. 25։
*23.19 Գլ. դ. 23։
*23.20 Ես. ե. 22։ Մատ. իդ. 49։ Ղուկ. իա. 34։ Հռովմ. ժգ. 13։ Եփես. ե. 18։
*23.21 Գլ. ժթ. 15։
*23.22 Գլ. ա. 8։ լ. 17։ Եփես. զ. 1, 2։
*23.23 Գլ. դ. 5, 7։ Մատ. ժգ. 44։
*23.24 Գլ. ժ. 1։ ժե. 20։ Հմր. 15։
*23.27 Գլ. իբ. 14։
*23.28 Գլ. է. 12։ Ժող. է. 26։
*23.29 Ես. ե. 11, 12, 22։
*23.29 Ծն. խթ. 12։
*23.30 Գլ. ի. 1։ Եփես. ե. 18։
*23.30 Սաղ. հե. 8։ Գլ. թ. 2։
*23.35 Երեմ. ե. 3։ Տես Գլ. իէ. 22։
*23.35 Եփես. դ. 19։
*23.35 Տես բ Օր. իթ. 19։ Ես. ծզ. 12։