Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբը խորամանգութիւնով ստանում է օրհնութիւնը։ Եսաւը ուզում է նորան ս…

Յակոբը խորամանգութիւնով ստանում է օրհնութիւնը։ Եսաւը ուզում է նորան սպանել։

1Եւ եղաւ երբոր Իսահակը ծերացաւ, եւ աչքերը տկարացան տեսնելուց, իր մեծ որդի Եսաւին կանչեց եւ ասեց նորան. Որդի։ Եւ նա ասեց նորան, Ահա ես։ 2Եւ ասեց. Ահա ես ծերացել եմ, չþգիտեմ իմ մեռնելու օրը. 3Եւ հիմա առ դու քո գործիքը՝ քո կապարճը եւ քո աղեղը, եւ դուրս եկ գնա դաշտը, եւ ինձ համար մի որս որսա. 4Եւ ինձ համար խորտիկներ շինիր ինչպէս որ ես սիրում եմ, եւ բեր ինձ մօտ որ ուտեմ, եւ նորա համար * օրհնէ քեզ իմ հոգին՝ ես տակաւին չþմեռած։ 5Եւ Ռեբեկան լսում էր Իսահակը իր որդի Եսաւի հետ խօսելիս։ Եւ Եսաւը դուրս գնաց դաշտը, որ որս որսայ եւ բերէ։

6Եւ Ռեբեկան խօսեց իր որդի Յակոբին ասելով. Ահա լսեցի որ հայրդ խօսում էր քո եղբայր Եսաւի հետ եւ ասում. 7Ինձ համար որս բեր, եւ ինձ համար խորտիկներ շինիր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Եհովայի առջեւ իմ մեռնելուց առաջ։ 8Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին ինչ որ ես քեզ պատուիրում եմ։ 9Գնա հօտերի մօտ եւ այն տեղից ինձ համար երկու լաւ այծի ուլեր բեր. Եւ ես նորանցից խորտիկներ շինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է։ 10Եւ դու կþտանես քո հօր մօտ եւ նա կþուտէ, եւ նորա համար կþօրհնէ քեզ իր մեռնելուց առաջ։ 11Եւ Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. Ահա * եղբայրս Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։ 12Գուցէ իմ հայրն ինձ շօշափէ, եւ նորա աչքին զզուելի լինիմ, եւ * ինձ վերայ անէծք բերեմ եւ ոչ թէ օրհնութիւն։ 13Եւ մայրն ասեց նորան. * Քո անէծքն իմ վերայ, որդիս, միայն թէ լսիր իմ ձայնին, եւ գնա բեր ինձ համար։ 14Եւ նա գնաց, առաւ եւ բերաւ իր մօր համար. Եւ նորա մայրը խորտիկներ շինեց ինչպէս նորա հայրը սիրում էր։ 15Եւ Ռեբեկան առաւ իր մեծ որդի Եսաւի ազնիւ հանդերձները, որ տանն իր մօտ էր, առաւ եւ հագցրեց իր փոքր որդի Յակոբին։ 16Եւ այծի ուլերի մորթերն էլ հագցրեց նորա ձեռքերին եւ վզի լերկ տեղին։ 17Եւ խորտիկները եւ այն հացն էլ, որ շինել էր, տուաւ իր որդի Յակոբի ձեռքը։

18Եւ նա գնաց իր հօր մօտ եւ ասեց. Հայր իմ։ Եւ նա ասեց. Ահա ես. Դու ո՞վ ես, որդիս։ 19Եւ Յակոբն ասեց իր հօրը. Ես քո անդրանիկ Եսաւն եմ. Ես արի ինչպէս որ ասեցիր ինձ. Վեր կաց, նստիր, եւ կեր իմ որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։ 20Եւ Իսահակն ասեց իր որդուն. Սա ինչ շուտով գտար, որդիս։ Եւ նա ասեց. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը հանդիպեցրեց իմ առջեւ։ 21Եւ Իսահակն ասեց Յակոբին. Մօտեցիր եւ թող քեզ շօշափեմ, որդիս, թէ արդե՞օք դու ես իմ որդի Եսաւը, թէ ոչ։ 22Եւ Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, եւ նա շօշափեց նորան եւ ասեց. Ձայնը Յակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսաւի ձեռքերը։ 23Եւ չþճանաչեց նորան, որովհետեւ ձեռքերը նորա եղբայր Եսաւի ձեռքերի պէս մազոտ էին. Եւ օրհնեց նորան. 24Եւ ասեց. Սա դո՞ւ ես, իմ որդի Եսաւ։ 25Եւ նա ասեց. Ես եմ։ Եւ ասեց մօտեցրու ինձ որ ուտեմ իմ որդու որսերը որ դորա համար * օրհնէ քեզ իմ հոգին։ Եւ նա մօտեցրեց նորան, եւ նա կերաւ, եւ նորա համար գինի բերաւ, եւ նա խմեց։ 26Եւ նորա հայրը Իսահակն ասեց նորան. Մօտեցիր ինձ եւ համբուրիր ինձ, որդիս։ 27Եւ նա մօտեցաւ եւ համբուրեց նորան, եւ նա հոտոտաց նորա հանդերձների հոտը եւ * օրհնեց նորան, եւ ասեց. Տես * իմ որդու հոտը՝ այն արտի հոտի նման է, որն որ օրհնեց Եհովան։ 28Եւ Աստուած տայ քեզ * երկնքի ցօղիցը եւ * երկրի պարարտութիւնիցը, եւ * ցորենի եւ գինու առատութիւն։ 29* Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. Քո եղբօր վերայ իշխան եղիր. Եւ * քո մօր որդիքը քեզ երկրպագեն. * քեզ անիծողներն անիծեալ եւ քեզ օրհնողներն օրհնեալ լինին։

30Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղաւ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը։ 31Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։ 32Եւ նորա հայր Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ։ 33Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց. Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. * նա օրհնուած էլ կþմնայ։ 34Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խօսքերը, * մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը. Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ։ 35Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը։ 36* Մի՞թէ նորա անունը Յակոբ չեն ասում. Եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. * իմ անդրանկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ. Եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել։ 37Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. * Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար. Ցորենով ու գինով հաստատեցի նորան. Եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս։ 38Եւ Եսաւն ասեց իր հօրը. Մի՞թէ դու մէկ հատ օրհնութիւն ունիս, հայր իմ. Ինձ էլ օրհնիր, հայր իմ։ Եւ Եսաւը բարձրացրեց իր ձայնը եւ * լացաւ։ 39Եւ նորա հայր իսահակը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա * երկրի պարարտութիւնը լինի քո բնակարանը՝ եւ երկնքի ցօղիցը վերեւից։ 40Եւ քո սրովն ապրես. Եւ * քո եղբօրը ծառայես, եւ կþլինի որ երբ դու քաշուիս * նորա լուծը քո վզի վրայից կոտրես։

41Եւ Եսաւն * ատում էր Յակոբին այն օրհնութեան համար, որ հայրը նորան օրհնեց. Եւ Եսաւն ասում էր իր սրտումը, Իմ հօր համար * սգի օրերը մօտենում են. Եւ * ես սպանելու եմ իմ եղբայր Յակոբին։ 42Եւ Ռեբեկային պատմեցին իր մեծ որդի Եսաւի բաները, եւ մարդ ուղարկեց եւ կանչեց իր փոքր որդի Յակոբին եւ ասեց նորան. Ահա քո եղբայրն Եսաւը քեզանից վրէժխնդիր է, որ քեզ սպանէ։ 43Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին, եւ փախիր գնա իմ եղբայր Լաբանի մօտ * Խառան։ 44Եւ բնակիր նորա մօտ մի քանի ժամանակ՝ մինչեւ քո եղբօր բարկութիւնը ետ դառնայ. 45Մինչեւ քո եղբօր բարկութիւնը քեզանից անցնէ, եւ նա մոռանայ ինչ որ իրան արել ես. Եւ ես կþուղարկեմ ու կþառնեմ քեզ այն տեղից. Ինչո՞ւ համար զրկուիմ ձեր երկուսիցդ մէկ օրում։

46Եւ Ռեբեկան ասեց Իսահակին. * Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. Եթէ * Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք։

*27.4 Հմր. 27։ Գլ. խը. 9, 15։ խթ. 28։ բ Օր. լգ. 1։

*27.11 Գլ. իե. 25։

*27.12 Գլ. թ. 25։ բ Օր. իէ. 18։

*27.13 Տես ա Թագ. իե. 24։ բ Թագ. ժդ. 9։ Մատ. իէ. 25։

*27.25 Հմր 4, 10, 19, 31։

*27.27 Եբր. ժա. 20։

*27.27 Ովս. ժդ. 6։

*27.28 բ Օր. լգ. 13, 28։ բ Թագ. ա. 21։

*27.28 Գլ. խե. 18։

*27.28 բ Օր. լգ. 28։

*27.29 Գլ. թ. 25։ իե. 23։

*27.29 Գլ. խթ. 8։

*27.29 Գլ. ժբ. 3։ Թու. իգ. 9։

*27.33 Գլ. իը. 3, 4։ Հռովմ. ժա. 29։

*27.34 Եբր. ժբ. 17։

*27.36 Գլ. իե. 26։

*27.36 Գլ. իե. 33։

*27.37 Հմր. 29։ Տես բ Թագ. ը. 14։

*27.38 Եբր. ժբ. 17։

*27.39 Հմր. 28։ Եբր. ժա. 20։

*27.40 Գլ. իե. 23։ բ Թագ. ը. 14։ գ Թագ. իբ. 48։ Աբդ. 18-20։

*27.40 դ Թագ. ը. 20-22։

*27.41 Գլ. լէ. 4, 8։

*27.41 Գլ. ծ. 3, 4, 10։

*27.41 Աբդ. 10։

*27.43 Գլ. ժա. 31։ իդ. 4։ իթ. 4։

*27.46 Գլ. իզ. 35։ իը. 8։

*27.46 Գլ. իդ. 3։