Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի պատասխանը Յովհաննէս Մկրտչի աշակերտներին։ Նախատում է Քորազինը…
Քրիստոսի պատասխանը Յովհաննէս Մկրտչի աշակերտներին։ Նախատում է Քորազինը, Բեթսայիդան և Կափառնայումը։
1Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այն տեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։
2Եւ Յովհաննէսը * բանտումը * Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։ 3Եւ նորան ասեց, * Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։ 4Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։ 5* Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ * աղքատներին աւետարան է քարոզվում. 6Եւ երանելի է նա, * որ ինձ վերայ չի գայթակղուիլ։
7* Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, * մի եղէ՞գ քամուց շարժուած։ 8Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. Մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. Ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։ 9Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, * մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։ 10Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. * Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։ 11Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։ 12* Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։ 13* Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան։ 14Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա * Եղիան է, որ գալու էր։ 15* Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։ 16Բայց * ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են, 17Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չ’եկաք. Մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չ’արիք։ 18Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. Եւ ասում են, Դեւ կայ նորանում. 19Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, * մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, * եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։
20* Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չ’ապաշխարեցին։ 21Վայ քեզ, Քորազին. Վայ քեզ, Բեթսայիդա. Որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց * քրձով եւ մոխրով ապաշխարել էին։ 22Բայց ասում եմ ձեզ, * Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ ձեզ։ 23Եւ դու, Կափառնայում, * որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կ’ցածանաս. Որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կ’մնային։ 24Բայց ասում եմ ձեզ, որ * Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը, քան թէ քեզ։
25* Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, * որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ * երեխաներին յայտնեցիր։ 26Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։ 27* Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. * եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել։ 28Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ 29Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ * ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ * սրտով խոնարհ. Եւ * ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ 30* Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։
*11.2 Գլ. ժդ. 3։
*11.2 Ղուկ. է. 18, 19։
*11.3 Ծն. խթ. 10։ Թու. իդ. 17։ բ Օր. ժը. 15, 18։ Դան. է. 13։ թ. 24։ Յովհ. զ. 14։
*11.5 Ես. իթ. 18։ լե. 5, 6։ խբ. 7։ Գլ. ժե. 30։ Յովհ. բ. 23։ գ. 2։ ե. 36։ ժ. 25, 38։ ժդ. 11։
*11.5 Ես. կա. 1։ Ղուկ. դ. 18։ Գլ. ե. 3։
*11.6 Ես. ը. 14, 15։ Գլ. ժգ. 21, 57։ իդ. 10։ իզ. 31։ Մար. զ. 3։ Հռովմ. թ. 33։
*11.7 Ղուկ. է. 24։
*11.7 Եփես. դ. 14։ Տես Յակ. ա. 6։
*11.9 Գլ. ժդ. 5։ իա. 26։ Մար. ժա. 32։ Ղուկ. ա. 76։ ի. 6։
*11.10 Մաղ. գ. 1։ Մար. ա. 2։ Ղուկ.ա. 76։ է. 27։
*11.12 Ղուկ. ժզ. 16։
*11.13 Մաղ. դ. 6։
*11.14 Մաղ. դ. 5։ Գլ. ժէ. 10-13։ Մար. թ. 11-13։ Ղուկ. ա. 17։ Տես Յովհ. ա. 21։
*11.15 Գլ. ժգ. 9։ Ղուկ. ը. 8։ ժդ. 35։ յայտ. բ. 7, 11, 17, 29։ գ. 6, 13, 22։ ժգ. 9։
*11.16 Ղուկ. է. 31։ ժգ. 18, 20։
*11.19 Գլ. թ. 10։
*11.19 Ղուկ. է. 35։
*11.20 Ղուկ. ժ. 13-15։
*11.21 Յովն. գ. 7, 8։
*11.22 Գլ. ժ. 15։ Հմր. 24։
*11.23 Տես Ես. ժդ. 13։ Ողբ. բ. 1։
*11.24 Գլ. ժ. 15։
*11.25 Ղուկ. ժ. 21։
*11.25 Տես Սաղ. ը. 2։ ա կոր. ա. 19, 27։ բ. 8։ բ Կոր. գ. 14։
*11.25 Գլ. ժզ. 17։
*11.27 Գլ. իը. 18։ Ղուկ. ժ. 22։ Յովհ. գ. 35։ ժգ. 3։ ժէ. 2։ ա Կոր. ժե. 27։
*11.27 Յովհ. ա. 18։ զ. 46։ ժ. 15։
*11.29 Յովհ. ժգ. 15։ Փիլ. բ. 5։ ա Պետ. բ. 21։ ա Յովհ. բ. 6։
*11.29 Զաք. թ. 9։ Փիլ. բ. 7, 8։
*11.29 Երեմ. զ 16։
*11.30 ա Յովհ. ե. 3։