Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գոհութեան երգ թշնամիներից փրկուելու համար և աղօթք կրկին օգնելու։ Ե…

Գոհութեան երգ թշնամիներից փրկուելու համար և աղօթք կրկին օգնելու։

Երգողների գլխաւորին, Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։

1Ես կþգոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. Կþպատմեմ քո ամեն հրաշքները։

2* Ուրախ կþլինիմ ու կþցնծամ քեզանով, սաղմոս կþասեմ քո անունին, ով * Բարձրեալ։

3Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։

4Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. Դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։

5Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. * նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։

6* Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։

7* Բայց Տէրը յաւիտեան կայ. Նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։

8* Եւ նա աշխարհքս արդարութիւնով կþդատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կþանէ։

9* Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։

10Եւ քեզ կþյուսան * քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։

11Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. Պատմեցէք * նորա գործքերը ժողովուրդների մէջ։

12* Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. Նա չþմոռացաւ նեղուածների աղաղակը։

13Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողնեիցն է. Դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.

14Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ * քո փրկութիւնովը ցնծամ։

15* Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. Եւ * նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։

16* Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. Ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)

17Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, * որ մոռանում են Աստուծուն։

18* Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ * խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։

19Վեր կաց, Տէր, որ մարդը չþզօրանայ. Թող հեթանոսները դատուին քո առաջին։

20Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. Թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)

*9.2 Սաղ. ե. 11։

*9.2 Սաղ. ձգ. 18։

*9.5 բ Օր. թ. 14։ Առակ. ժ. 7։

*9.6 Կամ՝ Ով թշնամի, աւերումները վերջացան բոլորովին

*9.7 Սաղ. ճբ. 12։ Եբր. ա. 11։

*9.8 Սաղ. ղզ. 13։ ղը. 9։

*9.9 Սաղ. լէ. 39։ խզ. 1։ ղա. 2։

*9.10 Սաղ. ղա. 14։

*9.11 Սաղ. հէ. 12։ ճէ. 22։

*9.12 Ծն. թ. 5։ Սաղ. ժ. 11։

*9.14 Սաղ. ժգ. 5։ ի. 5։ լե. 9։

*9.15 Սաղ. է. 15, 16։

*9.15 Յոբ ժը. 8։ Սաղ. ժ. 9։ իե. 15։ լա. 4։ լե. 7, 8։ ծէ. 6։ ղդ. 23։ ճխ. 5։ Առակ. ա. 17։ ե. 22։ իզ. 27։ Ողբ ա. 13։ Եզեկ. ժբ. 13։ ժէ. 20։ ժթ. 8։ լբ. 3։ Ովս. ե. 1։ է. 12։

*9.16 Ել. է. 5։ ժդ. 4, 10, 31։

*9.17 Յոբ ը. 13։ Սաղ. ծ. 22։

*9.18 Սաղ. ժբ. 5։

*9.18 Առակ. իգ. 18։ իդ. 14։