Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդանանի արևելեան կողմը բաժանվում է։ 1Եւ Ռուբէնի որդիքը ու Գադի ո…

Յորդանանի արևելեան կողմը բաժանվում է։

1Եւ Ռուբէնի որդիքը ու Գադի որդիքը խիստ շատ անասուններ ունէին. Եւ տեսան * Յազերի երկիրը եւ գաղաադի երկիրը, որ ահա այն տեղը անասունի տեղ էր. 2Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը գնացին եւ ժողովքի իշխանների հետ խօսելով ասեցին. 3Ադարովդ, * Դեբոն, Յազեր, Նամրա, Եսեբոն, Եղէաղէ, Սեբամա, * Նաբաւ, եւ Բէան, 4Այսինքն * այն երկիրը որ Եհովան Իսրայէլի ժողովքի առաջին զարկեց անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն. 5Եւ ասեցին՝ եթէ մենք քո առաջին շնորհք գտանք, այս երկիրը քո ծառաներին տրուի կալուածքի համար. Մեզ յորդանանից մի անցկացնիր։

6Եւ մովսէսը գադի որդկանցը եւ Ռուբէնի որդկանցը ասեց. Միթէ ձեր եղբայրները պատերազմի գնան եւ դուք այստեղ նստէ՞ք։ 7Եւ ի՞նչու համար էք Իսրայէլի որդկանց սիրտը թուլացնում, որ չþանցնեն այն երկիրը, որ Եհովան տուել է նորանց։ 8Ձեր հայրերն էլ այսպէս արին, * երբոր նորանց Կադես Բառնեայից ուղարկեցի երկիրը լրտեսելու համար։ 9Որովհետեւ * նորանք մինչեւ Եսքողի ձորը վեր գնացին եւ երկիրը տեսան, եւ Իսրայէլի ոդկանց սիրտը թուլացրին, որ չþմտնեն այն երկիրը որը Եհովան տուել էր նորանց։ 10Եւ * այն օրը Եհովայի բարկութիւնը բորբոքուեցաւ եւ երդում արաւ ասելով. 11Թէ Եգիպտոսից դուրս եկած մարդիկը՝ * քսան տարեկանից եւ վեր եղողները չեն տեսնիլ այն երկիրը, որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, * որովհետեւ ինձ չþհետեւեցին. 12Բացի Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից, * որոնք կատարելապէս Եհովային հետեւեցին։ 13Եւ Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ, եւ նորանց ման ածեց անապատումը * քառասուն տարի, մինչեւ որ Եհովայի աչքի առաջին * չարութիւն անող ազգը բոլորովին սպառուեցաւ։ 14Եւ ահա դուք ձեր հայրերի տեղն էք կանգնել մեղաւոր մարդկանց զաւակների պէս, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլի վերայ կրկին աւելացնէք։ 15Որովհետեւ եթէ դուք * նորանից խոտորուէք, նա էլ կրկին այս ժողովուրդին անապատումը կþձգէ եւ դուք այս բոլոր ժողովրդի կորստեանը պատճառ կþլինէք։ 16Եւ նորանք մօտեցան նորան եւ ասեցին. Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ եւ մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք. 17Բայց * մենք շուտով պատրաստուինք իսրայէլի որդկանց առաջին, մինչեւ որ նորանց իրանց տեղերը տանենք. Եւ մեր ընտանիքները պարսպաւոր քաղաքներում բնակուեն այս երկրի բնակիչների դէմ։ 18Մենք մեր տները չþդառնանք, * մինչեւ որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր ժառանգութիւնը ժառանգէ։ 19Որովհետեւ մենք Յորդանանի այն կողմումը եւ էլ հեռու նորանց հետ ժառանգել չենք ուզում, * ըստ որում մեր ժառանգութիւնը Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք է մեզ հասել։ 20Եւ * Մովսէսն ասեց նորանց. Եթէ յաս բանն անէք, եթէ Եհովայի առաջին պատրաստուիք պատերազմի համար, 21Եւ Եհովայի առաջին դուք ամենքդ էլ պատրաստուած Յորդանանովն անցնիք, մինչեւ որ նա իր թշնամիներին իր առաջիցը քշէ, 22Եւ * այն երկիրը Եհովայի առաջին նուաճուի եւ * յետոյ ետ դառնաք, այն ժամանակ Եհովայի առաջին եւ Իսրայէլի առաջին անմեղ էք, եւ * այս երկիրը Եհովայի առաջին ձեր կալուածքը լինի։ 23Բայց եթէ այսպէս չþանէք, ահա Եհովայի դէմ մեղք գործեցիք, եւ գիտացէք որ * ձեր մեղքը ձեզ կþգտնէ։ 24Ձեր ընտանիքների համար քաղաքներ, եւ ձեր հօտերի համար փարախներ շինեցէք, եւ ձեր բերանից դուրս եկածն արէք։ 25Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ծառաներդ կþանեն ինչպէս որ մեր Եհովան պատուիրում է։ 26* Մեր զաւակները, մեր կանայքը, հօտերը եւ մեր բոլոր անասունները այստեղ կþլինեն Գաղաադի քաղաքներումը. 27Բայց * ծառաներդ ամենքս պատրաստուած գունդով կ՛անցնենք պատերազմի համար ինչպէս որ մեր տէրն ասում է։ 28Եւ * Մովսէսը նորանց մասին պատուիրեց Եղիազար քահանային եւ * Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութիւնների իշխաններին. 29Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը ամենքն էլ պատերազմի համար պատրաստուած՝ ձեզ հետ յորդանանովն անցնեն Եհովայի առաջին եւ այն երկիրը ձեր առաջին նուաճուի, այն ժամանակ գաղաադի երկիրը նորանց կալուածք տաք. 30Բայցեթէ պատրաստուած ձեզ հետ չþանցնեն, նորանք կալուածք ստանան ձեզ հետ Քանանի երկրումը։ 31իսկ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը պատասխանեցին եւ ասեցին. Եհովան ինչպէս որ պատուիրեց քո ծառաներին այնպէս կþանենք։ 32Մենք պատրաստուած Եհովայի առաջին Քանանի երկիրը կþանցնենք. Բայց մեր ժառանգութեան կալուածքը Յորդանանի այս կողմումը կþլինի։ 33Եւ * Մովսէսը նորանց՝ այսինքն Գադի որդկանց եւ Ռուբէնի որդկանցը եւ Յովսէփեան Մանասէի կէս ցեղին, տուաւ Ամօրհացիների * Սեհոն թագաւորի թագաւորութիւնը եւ Բասանի Ովգ թագաւորի թագաւորութիւնը, երկիրն իր քաղաքներովը՝ երկրի քաղաքների շուրջը եղած սահմաններովը։ 34Եւ Գադի որդիքը շինեցին * Դեբոնը, Ադարովթը եւ * Արոէրը, 35Եւ Ատրօթ-սովփանը, Յազերը, եւ Յոգբէհան, 36Եւ Բեթնամրան եւ Բեթարանը՝ պարսպաւոր քաղաքներ եւ հօտերի փարախներ, 37Ռուբէնի որդիքն էլ * Եսեբոնը, Եղէաղէն եւ Կարիաթեմը շինեցին. 38Եւ Նաբաւը Բէէլմօնը (որոնց անունները փոխեցին.) եւ Սեբաման, եւ իրանց շինած քաղաքներին անուններ դրին։ 39Եւ * Մանասեան Մաքիրին որդիքը Գաղաադ գնացին եւ առին նորան, եւ նորա միջի Ամօրհացիներին քշեցին։ 40Եւ Մովսէսը * Գաղաադը տուաւ Մանասեան Մաքիրին, որ այնտեղ բնակուեց։ 41Եւ * Մանասեան Յայիրը գնաց նորանց գիւղաքաղաքներն առաւ եւ նորանց Հաւօթ-յայիր անուանեց։ 42Եւ Նոբահը գնաց եւ Կանաթն եւ նորա գիւղերն առաւ եւ նորան իր անունովը Նոբահ կոչեց։

*32.1 Գլ. իա. 32։ Յես. ժգ. 25։

*32.3 Տես Գլ. իա. 30։

*32.3 Գլ. լգ. 47։ բ Օր. լբ. 49։ ա Մն. ե. 8։ Ես. ժե. 2։ խզ. 1։ Երեմ. խը. 1, 22։

*32.4 Գլ. իա. 24, 34, 35։

*32.8 Գլ. ժգ. 3, 26։ բ Օր. ա. 22-28։

*32.9 Գլ. ժգ. 3, 31։

*32.10 Գլ. ժդ. 11, 21։ բ Օր. ա. 34։

*32.11 Գլ. ժդ. 28, 29։ բ Օր. ա. 35։

*32.11 Գլ. ժդ. 24, 30։

*32.12 Գլ. ժդ. 24։ բ Օր. ա. 36։ Յես. ժդ. 8, 9։

*Գլ. ժդ. 33-35։

*32.13 Գլ. իզ. 64-65։

*32.15 բ Օր. լ. 17։ Յես. իբ. 16, 18։ բ Մն. է. 19։ ժե. 2։

*32.17 Յես. դ. 12, 13։

*32.18 Յես. իբ. 4։

*32.19 Յես. ժբ. 1։ ժգ. 8։

*32.20 բ Օր. գ. 18։ Յես. ա. 14։ դ. 12, 13։

*32.22 բ Օր. գ. 20։ Յես. ժա. 23։ ժը. 1։

*32.22 Յես. իբ. 4։

*32.22 բ Օր. գ. 12, 15, 16, 18։ Յես. ա. 15։ ժգ. 8, 32։ իբ. 4, 9։

*32.23 Ծն. դ. 7։ խդ. 16։ Ես. ծթ. 12։

*32.26 Յես. ա. 14։

*32.27 Յես. դ. 12։

*32.28 Յես. ա. 13։

*32.28 Գլ. իէ. 18 ևլն։

*32.33 բ Օր. գ. 12-17։ իթ. 8։ Յես. ժբ. 6։ ժգ. 8։ իբ. 4։

*32.33 Գլ. իա. 24, 33, 35։

*32.34 Տես Գլ. իա. 30։

*32.34 բ Օր. բ. 36։

*32.37 Գլ. իա. 25 ևլն։

*32.39 Ծն. ծ. 23։

*32.40 բ Օր. գ. 12, 13, 15։ Յես. ժգ. 31։ ժէ. 1։

*32.41 բ Օր. գ. 14։ Յես. ժգ. 30։ ա Մն. բ. 21-23։