Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կռապաշտ ժողովրդի վերայ յարձակուելու է թշնամին։ 1* Փողը բերանի…

Կռապաշտ ժողովրդի վերայ յարձակուելու է թշնամին։

1* Փողը բերանի՜դ. * արծիւի պէս յարձակվում է Տիրոջ տան վերայ թշնամին, որովհետեւ * զանց արին իմ ուխտը, եւ իմ օրէնքի դէմ յանցանք գործեցին։ 2* Դէպի ինձ են աղաղակում. Ով Աստուած, * մենք Իսրայէլս ճանաչում ենք քեզ։ 3Իսրայէլը մերժեց բարին, թշնամին պիտի հալածէ նորան։ 4* Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. Իշխաններ դրին, բայց ես չþիմացայ. * իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէս զի բնաջինջ լինեն։

5Քո որթը մերժուեցաւ, ով Սամարիա, վառուեցաւ իմ բարկութիւնը նորանց վերայ. * մինչեւ ե՞րբ պիտի նորանք չþկարողանան սրբուիլ։ 6Որովհետեւ նա էլ է Իսրայէլիցը. Արուեստաւորը շինեց նորան, եւ նա Աստուած չէ. Որովհետեւ փշուր փշուր պիտի դառնայ Սամարիայի որթը։ 7Որովհետեւ * քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն. Նա հասկ չþունի. Բոյսը չի շինելու խիւսը. Եթէ շինէ էլ՝ * օտարներն են կուլ տալու։ 8* Իսրայէլը կուլ գնաց. Հիմա ազգերի մէջ պիտի լինեն * անախորժ ամանի պէս։ 9Որովհետեւ * նորանք գնացին Ասորեստան. * վայրենի էշը ման է գալիս իրան համար. Եփրեմը * սիրականներ է վարձում։ 10Թէեւ վարձեն էլ ազգերի մէջ, * ես նորանց պիտի ժողովեմ. Եւ նորանք * կþհանգստանան մի քիչ * իշխանաց թագաւորի բեռիցը։ 11Որովհետեւ եփրեմը շատացրեց սեղանները մեղանչելով, * սեղանները նորա համար մեղքի պատճառ եղան։ 12Եւ ես * նորան գրեցի իմ բիւրաւոր օրէնքները. Իսկ նորանք օտարոտի բանի պէս համարուեցան։ 13Իբրեւ * իմ ընծաների զոհեր նորանք միս են զոհում եւ ուտում, * Տէրը նորանց չէ հաւանում. * հիմա նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը եւ պատժէ նորանց մեղքերը. * նորանք Եգիպտոս պիտի ետ դառնան։ 14* Որովհետեւ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին եւ * պալատներ շինեց. Եւ Յուդան շատացրեց պարսպաւոր քաղաքները։ Բայց * ես կրակ պիտի ուղարկեմ նորանց մէջ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։

*8.1 Գլ. ե. 8։

*8.1 բ Օր. իը. 49։ Երեմ. դ. 13։ Ամբ. ա. 8։

*8.1 Գլ. զ. 7։

*8.2 Սաղ. հը. 34։ Գլ. ե. 15։

*8.2 Տիտ. ա. 16։

*8.4 դ Թագ. ժե. 13, 17, 25։

*8.4 Գլ. բ. 8։ ժգ. 2։

*8.5 Երեմ. ժգ. 27։

*8.7 Առակ. իբ. 8։ Գլ. ժ. 12, 13։

*8.7 Գլ. է. 9։

*8.8 դ Թագ. ժէ. 6։

*8.8 Երեմ. իբ. 28։ խը. 38։

*8.9 դ Թագ. ժե. 19։

*8.9 Երեմ. բ. 24։

*8.9 Ես. լ. 6։ Եզեկ. ժզ. 33, 34։

*8.10 Եզեկ. ժզ. 37։ Գլ. ժ. 10։

*8.10 Կամ՝ կþչարչարուին

*8.10 Ես. ժ. 8։ Եզեկ. իզ. 7։ Դան. բ. 37։

*8.11 Գլ. ժբ. 11։

*8.12 բ Օր. դ. 6, 8։ Սաղ. ճժթ. 18։ ճխէ. 19, 20։

*8.13 Երեմ. է. 21։ Զաք. է. 6։

*8.13 Երեմ. ժդ. 10, 12։ Գլ. ե. 6։ թ. 4։ Ամովս ե. 22։

*8.13 Գլ. թ. 9։ Ամովս ը. 7։

*8.13 բ Օր. իը. 68։ Գլ. թ. 3, 6։ ժա. 5։

*8.14 բ Օր. լբ. 18։

*8.14 գ Թագ. ժբ. 31։

*8.14 Երեմ. ժէ. 27։ Ամովս բ. 5։