Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յովհաննէս Մկրտչի պաշտօնը։ Քրիստոսը մկրտվում է, և փորձվում. Քարոզում է…

Յովհաննէս Մկրտչի պաշտօնը։ Քրիստոսը մկրտվում է, և փորձվում. Քարոզում է, և կանչում Պետրոսին, Անդրէասին, Յակոբոսին և Յովհաննէսին։ Բժշկութիւններ է գործում։

1* Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։

2Ինչպէս գրուած է մարգարէներումը. * Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին. 3* Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները։ 4* Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։ 5* Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։ 6Եւ Յովհաննէսը * ուղտի բուրդ էր հագած, եւ կաշուց գօտիկ իր մէջքին, եւ նորա կերակուրը * մարախ եւ վայրի մեղր էր. 7Եւ քարոզելով ասում էր, * Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել։ 8* Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա * Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։

9* Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։ 10* Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։ 11Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ * Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։

12* Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։ 13Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ * հրեշտակները ծառայում էին նորան։

14Եւ * Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր * Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում, 15Թէ * ժամանակը կատարուել է, եւ * Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։

16* Գալիլեացիների ծովի մօտովն անցկենալիս, տեսաւ Սիմօնին եւ նորա եղբայր Անդրէասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։ 17Եւ Յիսուսը նորանց ասեց. Իմ ետեւից եկէք, եւ ես կ’անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինիք։ 18Եւ նորանք շուտով իրանց * ուռկանները թողեցին եւ նորա ետեւից գնացին։ 19* Եւ այնտեղից մի քիչ առաջ գնալով, Յակոբոս Զեբեդեանին եւ նորա եղբայր Յովհաննէսին տեսաւ, որոնք էլ նաւի մէջ ուռկաններ շինում էին, եւ շուտով նորանց կանչեց։ 20Եւ նորանք իրանց հայր Զեբեդէոսին վարձկանների հետ նաւի մէջ թողելով, նորա ետեւից գնացին։

21* Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։ 22Եւ * զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։ 23* Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց. 24Թող տուր. * ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։ 25Եւ Յիսուսը * սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։ 26Եւ պիղծ ոգին * սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։ 27Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։ 28Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։

29* Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։ 30Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։ 31Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։ 32* Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։ 33Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։ 34Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ * թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։

35* Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում։

36Եւ Սիմօնը եւ նորա հետ լինողները նորա ետեւից գնացին։ 37Եւ երբոր նորան գտան. Ասեցին նորան, թէ Ամենքը որոնում են քեզ։ 38Եւ նորանց ասեց. * Գնանք այդ գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. * որովհետեւ սորա համար եմ եկած։ 39* Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։

40* Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։ 41Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։ 42Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։ 43Եւ նորան սաստելով՝ շուտով դուրս հանեց նորան, եւ ասեց նորան. 44Զգոյշ կաց՝ ոչ ոքի ոչինչ չ’ասես. Այլ գնա՝ քեզ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար մատուցրու այն, * որ Մովսէսը հրամայեց, նորանց վկայութիւն լինելու համար։ 45* Եւ նա դուրս գնալով, սկսեց շատ բաներ քարոզել եւ այն բանը տարածել, մինչեւ որ նա այլեւս չէր կարողանում յայտնապէս քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, եւ * ամեն կողմերից գալիս էին նորա մօտ։

*1.1 Մատ. ժդ. 33։ Ղուկ. ա. 35։ Յովհ. ա. 34, 49։

*1.2 Մաղ. գ. 1։ Մատ. ժա. 10։ Ղուկ. է. 27։

*1.3 Ես. խ. 3։ Մատ. գ. 3։ Մատ. գ. 3։ Ղուկ. գ. 4։ Յովհ. ա. 15, 23։

*1.4 Մատ. գ. 1։ Ղուկ. գ. 3։ Յովհ. գ. 23։

*1.5 Մատ. գ. 5։

*1.6 Մատ. գ. 4։

*1.6 Ղև. ժա. 22։

*1.7 Մատ. գ. 11։ Յովհ. ա. 27։ Գոր. ժգ. 25։

*1.8 Գոր. ա. 5։ ժա. 16։ ժթ. 4։

*1.8 Ես. խդ. 3։ Յովէլ բ. 28։ Գոր. բ. 4։ ժ. 45։ ժա. 15, 16։ ա Կոր. ժբ. 13։

*1.9 Մատ. գ. 13։ Ղուկ. գ. 21։

*1.10 Մատ. գ. 16։ Յովհ. ա. 32։

*1.11 Սաղ. բ. 7։ Մատ. գ. 17։ Գլ. թ. 6։

*1.12 Մատ. դ. 1։ Ղուկ. դ. 1։

*1.13 Մատ. դ. 11։

*1.14 Մատ. դ. 12։

*1.14 Մատ. դ. 23։

*1.15 Դան. թ. 25։ Գաղ. դ. 4։ Եփես. ա. 10։

*1.15 Մատ. գ. 2։ դ. 17։

*1.16 Մատ. դ. 18։ Ղուկ. ե. 4։

*1.18 Մատ. ժթ. 27։ Ղուկ. ե. 11։

*1.19 Մատ. դ. 21։

*1.21 Մատ. դ. 13։ Ղուկ. դ. 31։

*1.22 Մատ. է. 28։

*1.23 Ղուկ. դ. 33։

*1.24 Մատ. ը. 29։

*1.25 Հմր. 34։

*1.26 Գլ. թ. 19։

*1.29 Մատ. ը. 14։ Ղուկ. դ. 38։

*1.32 Մատ. ը. 16։ Ղուկ. դ. 41։

*1.34 Գլ. գ. 12։ Ղուկ. դ. 42։ Տես Գոր. ժզ. 17, 18։

*1.35 Ղուկ. դ. 43։

*1.38 Ղուկ. դ. 44։

*1.38 Ես. կա. 1։ Յովհ. ժզ. 28։ ժէ. 4։

*1.39 Մատ. դ. 23։ Ղուկ. դ. 45։

*1.40 Մատ. ը. 2։ Ղուկ. ե. 12։

*1.44 Ղև. ժդ. 3, 4, 10։ Ղուկ. ե. 14։

*1.45 Ղուկ. ե. 15։

*1.45 Գլ. բ. 13։