Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարեպաշտութեան և արդարամտութեան օրհնութիւնը. Ամբարշտութեան անէծքը։ …
Բարեպաշտութեան և արդարամտութեան օրհնութիւնը. Ամբարշտութեան անէծքը։
1* Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են։
2Երկրի յանցանքի պատճառովը շատ կþլինեն նորա իշխանները. Բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կþդիմանայ։
3* Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չþունի։
4* Օրէնքը ձգողները կþգովեն ամբարիշտներին, * բայց օրէնքը պահողները կþզայրանան նորանց։
5* Չար մարդիկն իրաւունքը չեն հասկանալ, բայց * Տիրոջը խնդրողները բոլոր բաները կþհասկանան։
6Լաւ է * իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։
7* Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կþամաչեցնէ իր հօրը։
8* Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան։
9* Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, * նորա աղօթքն անգամ գարշելի է։
10* Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կþընկնի. * բայց արդարները բարիք պիտի ժառանգեն։
11Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կþքննէ.
12* Արդարները ուրախանալիս փառքը մեծ կþլինի. Բայց անզգամները բարձրանալիս մարդ կþթագչուի։
13* Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կþգտնէ։
14* Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. * բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կþընկնի։
15* Մռնչող առիւծ եւ սոված արջ է * աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։
16Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կþլինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կþերկարացնէ։
17* Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կþփախչի. Թող նորան չþբռնեն։
18* Կատարելութեամբ վարուողը կþփրկուի, * բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կþընկնի։
19* Ով որ իր երկիրը գործէ հացով կþկշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կþկշտանայ աղքատութիւնով։
20Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, * բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ։
21* Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի * պատառ հացի համար յանցանք է գործում մարդ։
22* Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չþգիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ։
23* Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կþգտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը։
24Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա * ապականիչ մարդի ընկերն է։
25* Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կþգրգռէ, * բայց Տիրոջն ապաւինողը կþպարարտանայ։
26Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կþպրծնի։
27* Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։
28* Ամբարիշտները բարձրանալիս * մարդ կþթագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կþշատանան։
*28.1 Ղև. իզ. 17, 36։ Սաղ. ծգ. 5։
*28.3 Մատ. ժը. 28։
*28.4 Սաղ. ժ. 3։ խթ. 18։ Հռովմ. ա. 32։
*28.4 գ Թագ. ժը. 18, 21։ Մատ. գ. 7։ ժդ. 4։ Եփես. ե. 11։
*28.5 Սաղ. ղբ. 6։
*28.5 Յովհ. է. 17։ ա Կոր. բ. 15։ ա յովհ. բ. 20, 27։
*28.6 Գլ. ժթ. 1։ Հմր. 18։
*28.7 Գլ. իթ. 3։
*28.8 Յոբ իէ. 16, 17։ Գլ. ժգ. 22։ Ժող. բ. 26։
*28.9 Զաք. է. 11։
*28.9 Սաղ. կզ. 18։ ճթ. 7։ Գլ. ժե. 8։
*28.10 Գլ. իզ. 27։
*28.10 Մատ. զ. 33։
*28.12 Հմր. 28։ Գլ. ժա. 10։ իթ. 2։ տես Ժող. ժ. 6։
*28.13 Սաղ. լբ. 3, 5։ ա յովհ. ա. 8-10։
*28.14 Սաղ. ժզ. 8։ Գլ. իգ. 17։
*28.14 Հռովմ. բ. 5։ ժա. 20։
*28.15 ա Պետ. ե. 8։
*28.15 Ել. ա. 14, 16, 22։ Մատ. բ. 16։
*28.17 Ծն. թ. 6։ Ել. իա. 14։
*28.18 Գլ. ժ. 9, 25։
*28.18 Հմր. 6։
*28.19 Գլ. ժբ. 11։
*28.20 Գլ. ժգ. 11։ ի. 21։ իգ. 4։ Հմր. 22։ ա Տիմ. զ. 9։
*28.21 Գլ. ժը. 5։ իդ. 23։
*28.21 Եզեկ. ժգ. 19։
*28.22 Հմր. 20։
*28.23 Գլ. իէ. 5, 6։
*28.24 Գլ. ժը. 9։
*28.25 Գլ. ժգ. 10։
*28.25 ա Տիմ. զ. 6։
*28.27 բ Օր. ժե. 7 ևլն։ Գլ. ժթ. 17։ իբ. 9։
*28.28 Հմր. 12։ Գլ. իթ. 2։
*28.28 Յոբ իդ. 4։