Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիւրոս քաղաքի աւերմունքի մարգարէութիւնը։ 1Եւ եղաւ տասնեւմէկերորդ տ…
Տիւրոս քաղաքի աւերմունքի մարգարէութիւնը։
1Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով. 2Մարդի որդի, * որովհետեւ Տիւրոսը Երուսաղէմի վերայ ասեց՝ * Վա՜շ կոտրուեցան ժողովուրդների դռները, դէպի ինձ է շուռ տալիս. Ես պիտի լցուիմ. Նա անապատ է դառնում. 3Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա քեզ դէմ եմ, ով Տիւրոս, եւ շատ ազգեր պիտի յարուցանեմ քեզ վերայ, ինչպէս որ ծովը յարուցանում է իր ալիքները։ 4Եւ նորանք պիտի քանդեն Տիւրոսի պարիսպները եւ փուլ ածեն նորա աշտարակները, եւ ես պիտի աւելեմ նորա հողը նորանից եւ * նորան չոր ապառաժ պիտի շինեմ։ 5* Նա ուռկան փռելու տեղ պիտի դառնայ ծովի մէջ, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան. Եւ նա ազգերին աւար պիտի դառնայ։ 6Եւ նորա աղջկերքը, որոնք դաշտումն են, սրով պիտի սպանուին, եւ * պիտի իմանան որ ես եմ Տէրը։
7Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Տիւրոսի վերայ պիտի բերեմ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին հիւսիսից՝ * թագաւորների թագաւորին ձիերով, կառքերով ու ձիաւորներով եւ բազմութիւնով ու մեծ ժողովուրդով։ 8Նա քո աղջկերքը դաշտումը սրով պիտի սպանէ, եւ քեզ դէմ * մարտկոց պիտի շինէ, եւ քեզ դէմ հողաբլուրներ պիտի կանգնեցնէ, եւ քեզ դէմ վահան պիտի բարձրացնէ. 9Եւ իր կործանիչ մեքենաները պիտի դնէ քո պարիսպների դէմ եւ քո աշտարակները պիտի քանդէ իր տապարներովը։ 10նորա ձիերի շատութիւնից քեզ պիտի ծածկէ նորանց փոշին. Ձիաւորների, անիւների եւ կառքերի դղրդիւնիցը պիտի սասանեն քո պարիսպները, երբոր նա մտնէ քո դռներովը ինչպէս որ կոտրուած քաղաքը կþմտնեն։ 11Իր ձիերի սմբակներովը պիտի կոխ տայ քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանէ եւ քո զօրաւոր բերդերը գետինը պիտի իջնեն։ 12Եւ քո հարստութիւնը պիտի թալանեն եւ պիտի կողոպտեն քո աւարը եւ պիտի քանդեն քո պարիսպները եւ քարուքանդ անեն քո ցանկալի տները, եւ քո քարերը ու քո փայտերը եւ քո հողը պիտի ջրի մէջը թափեն։ 13Եւ * ես պիտի դադարեցնեմ * քո երգերի աղմուկը, եւ քո քնարների ձայնը այլ եւս պիտի չþլսուի։ 14Եւ ես քեզ պիտի * չոր ապառաժ շինեմ. Ուռկան փռելու տեղ պիտի դառնաս. Այլ եւս պիտի չþշինուիս. Որովհետեւ ես Տէրս եմ խօսել, ասում է Տէր Եհովան։
15Տէր Եհովան այսպէս է ասում Տիւրոսին. * Մի՞թէ քո կործանման ձայնիցը՝ երբոր քո միջումը կոտորած կատարուելով վիրաւորուածների հեծելովը կղզիները պիտի չþսասանեն։ 16Եւ * ծովի բոլոր իշխանները * պիտի իջնեն իրանց աթոռների վերայից եւ պիտի հանեն իրանց պատմուճանները եւ իրանց նկարագործ հանդերձներիցը պիտի մերկանան, սոսկումներ պիտի հագնեն, * գետնի վերայ պիտի նստեն եւ * պիտի սարսափեն ամեն վայրկեան, եւ * պիտի ապշեն քեզ վերայ։ 17Եւ * ողբ պիտի բարձրացնեն քեզ վերայ եւ քեզ ասեն. Ի՜նչպէս կործանուեցար, ով ծովաբնակ անուանի քաղաք, որ * ծովումը զօրաւոր էիր ինքդ եւ բնակիչներդ, որ ահ էիք տալիս նորա բոլոր բնակիչներին։ 18Հիմա * պիտի զարհուրեն կղզիները քո կործանման օրը, եւ ծովումը եղող կղզիները պիտի ապշեն քո կորուստովը։
19Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես քեզ այն անբնակ քաղաքների պէս աւերակ քաղաք շինելիս՝ անդունդը քեզ վերայ հանելիս, որ քեզ ծածկեն շատ ջրերը, 20Եւ * քեզ գուբը իջնողների հետ այն յաւիտենական ժողովրդի մօտ իջեցնելիս քեզ տակի երկրումը յաւիտենակն աւերակներումը նստեցնելիս գուբը իջնողների հետ որպէս զի չþբնակուիս, այն ժամանակ ես * փառք կþդնեմ կենդանեաց երկրումը։ 21* Քեզ սոսկման առարկայ կþշինեմ, եւ դու պիտի ոչնչանաս, * եւ դու պիտի որոնուիս, բայց պիտի այլ եւս չþգտնուիս յաւիտեան, ասում է Տէր Եհովան։
*26.2 Ես. իգ. Երեմ. իե. 22։ խէ. 4։ Ամով. ա. 9։ Զաք. թ. 2։
*26.2 Գլ. իե. 3։ լզ. 2։
*26.4 Հմր. 14։
*26.5 Գլ. իէ. 32։
*26.6 Գլ. իե. 5։
*26.7 Եզր. է. 12։ Դան. բ. 37։
*26.8 Գլ. իա. 22։
*26.13 Ես. ժդ. 11։ իդ. 8։ Երեմ. է. 34։ ժզ. 9։ իե. 10։
*26.13 Ես. իգ. 16։ Գլ. իը. 13։ Յայտ. ժը. 22։
*26.14 Հմր. 4, 5։
*26.15 Երեմ. խթ. 21։ Հմր. 18։ Գլ. իէ. 28։ լա. 16։
*26.16 Ես. իգ. 8։
*26.16 Յովն. գ. 6։
*26.16 Յոբ բ. 13։
*26.16 Գլ. լբ. 10։
*26.16 Գլ. իէ. 35։
*26.17 Գլ. իէ. 32։ Յայտ. ժը. 9։
*26.17 Ես. իգ. 4։
*26.18 Հմր. 15։
*26.20 Գլ. լբ. 18, 24։
*26.20 Գլ. լբ. 23, 26, 27, 32։
*26.21 Գլ. իէ. 36։ իը. 19։
*26.21 Սաղ. լէ. 36։