Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եգիպտացիք էլ պէտք է գուբը իջնեն ինչպէս միւս ազգերը։ 1Եւ եղաւ տասնե…
Եգիպտացիք էլ պէտք է գուբը իջնեն ինչպէս միւս ազգերը։
1Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ, տասնեւերկուերորդ ամսուայ ամսի մէկին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով. 2Մարդի որդի, * ողբ բարձրացրու Եգիպտոսի Փարաւօն թագաւորի վերայ եւ ասիր նորան. * Ազգերի մէջ դու առիւծի էիր նմանվում. Եւ * դու մի վիշապի նման էիր ջրերումը. Դու վեր էիր բղխում քո գետերովը, եւ * պղտորեցնում էիր ջուրը ոտներովդ, եւ կոխ էիր տալիս նորանց գետերը։ 3Այսպէս է ասում տէր Եհովան. * Ես պիտի իմ ցանցը քեզ վերայ տարածեմ շատ ազգերի ժողովրդովը, եւ քեզ վեր պիտի քաշեմ իմ ուռկանովը։ 4Եւ * քեզ պիտի գցեմ գետնի վերայ, դաշտի երեսը պիտի շպռտեմ քեզ, եւ * քեզ վերայ պիտի բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին, եւ քեզանով պիտի կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։ 5Եւ քո միսը պիտի * սարերի վերայ գցեմ, եւ պիտի լցնեմ ձորերը քո դէզերովը։ 6Եւ երկրին պիտի խմեցնեմ քո արիւնի արտահոսածովը մինչեւ սարերն էլ, եւ հեղեղատները պիտի լցուին քեզանով։ 7Եւ քեզ հանգցնելիս * պիտի ծածկեմ երկինքը, եւ սուգ պիտի հագցնեմ նորա աստղերին, արեգակը ամպով պիտի ծածկեմ, եւ լուսինը պիտի չþճառագայթէ իր լոյսը։ 8Երկնից վերայ բոլոր լուսաւոր լուսատուներին պիտի խաւարեցնեմ քո պատճառով, եւ քո երկրի վերայ մթութիւն պիտի բերեմ, ասում է Տէր Եհովան։ 9Եւ շատ ժողովուրդների սիրտը պիտի խռովեցնեմ, երբոր քո կործանումը հասցնեմ ազգերին այն երկիրներում, որոնց չէիր գիտում։ 10Եւ * շատ ժողովուրդներ պիտի ապշեցնեմ քեզ վերայ, եւ նորանց թագաւորները զարհուրանքով պիտի քեզ վերայ զարհուրեն, երբոր իմ սուրը կþթռթռացնեմ նորանց առաջին. Եւ պիտի ամեն մարդ * ամեն վայրկեան սարսափէ իր անձի համար քո կործանման օրը։
11* Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Բաբիլոնի թագաւորի սուրը պիտի գայ քեզ վերայ։ 12Զօրաւորների սրերովը վայր պիտի գցեմ քո բազմութիւնը, որոնք ամենքը * ազգերի բռնաւորներն են։ Եւ * նորանք պիտի կողոպտեն Եգիպտոսի պարծանքը, եւ պիտի ոչնչանայ նորա բոլոր բազմութիւնը։ 13Եւ պիտի կորցնեմ նորա բոլոր անասունները, շատ ջրերի վերայից, եւ * այլ եւս նորանց պիտի չþպղտորէ մարդի ոտք, եւ անասունի կճղակներ պիտի նորանց չþպղտորեն։ 14Այն ժամանակ պիտի պարզեցնեմ նորանց ջրերը, եւ իւղի պէս հոսեցնեմ նորանց գետերը, ասում է տէր Եհովան. 15Երբոր Եգիպտոսի երկիրը աւերակ կþդարձնեմ, եւ երկիրը աւերակ կþդառնայ իր լիութիւնիցը. Երբոր ես կþզարկեմ նորա միջի բոլոր բնակիչներին, այն ժամանակ * կþիմանան թէ ես եմ Տէրը։
16* Սա մի ողբ է, եւ ողբով պիտի երգեն նորան, ազգերի աղջկերքը պիտի ողբալով երգեն նորան, Եգիպտոսի վերայ եւ նորա բոլոր բազմութեան վերայ պիտի ողբալով երգեն նորան, ասում է Տէր Եհովան։
17Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ՝ ամսի տասնեւհինգին, որ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 18Մարդի որդի, կոծ արա Եգիպտոսի բազմութեան վերայ եւ իջեցրու նորան՝ նորան եւ զօրաւոր ազգերի աղջիկներին գետնի տակը * գուբը իջնողների հետ։ 19* Դու ումի՞ց ես վայելուչ. * իջիր եւ պառկիր անթլփատների հետ։ 20Սրով սպանուածների մէջ պիտի ընկնեն, սուրի պիտի տրուի նա, քաշքաշեցէք նորան եւ նորա բոլոր բազմութիւնը։ 21* Նորան խօսելու են զօրաւորների հզօրները * գերեզմանի միջից՝ նորա օգնողների հետ. * իջել պառկել են անթլփատները՝ սրով սպանուած։
22* Այնտեղ է Ասորեստանցին եւ նորա բոլոր ամբոխը, նորա գերեզմանները նորա շրջակայքումն են. Ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են։ 23* Որի գերեզմանները գուբի խորքերումն են շինուած, եւ իր ամբոխը իր գերեզմանների շրջակայքումն է, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք * վախ էին տալիս կենդանեաց երկրումը։
24* Այնտեղ է Եղամացին եւ իր բոլոր բազմութիւնը, իր գերեզմանների շրջակայքումը, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, * որոնք իջել են անթլփատ՝ երկրի տակերը, * որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, սակայն իրանց ամօթը պիտի կրեն գուբը իջնողների հետ։ 25Սպանուածների մէջ նորան տնկողին տուին իր բոլր բազմութեան հետ, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուած, որ իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, եւ որոնք պիտի կրեն իրանց ամօթը գուբը իջնողների հետ. Նա սպանուածների մէջ է դրուել։
26Այնտեղ է * Մոսոքը՝ Թոբէլը եւ նորա բոլոր ամբոխը, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը * անթլփատներ՝ սրով սպանուածներ, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը։ 27* Եւ նորանք պիտի չþպառկեն անթլփատներից ընկնող զօրաւորների հետ, որոնք իրանց պատերազմական զէնքերովը * գերեզման իջան, եւ որոնց սուրերը իրանց գլխների տակին դրին. Բայց նորանց անօրէնութիւնները իրանց ոսկորների վերայ պիտի լինի, թէեւ նորանք զօրաւորների երկիւղն էին կենդանեաց երկրումը։ 28Եւ դու պիտի անթլփատների մէջ փշրուիս, եւ պառկես սրով սպանուածների հետ։
29Այնտեղ է * Եդովմը, նորա թագաւորները եւ նորա բոլոր իշխանները, որոնք իրանց զօրութիւնովը սրով սպանուածների հետ են դրուած. Նորանք պիտի պառկեն անթլփատների հետ եւ գուբը իջնողների հետ։
30Այնտեղ են * հիւսիսի իշխանները բոլորը, եւ բոլոր * Սիդոնացիք, որոնք իջան սպանուածների հետ. Իրանց ահարկութիւնովը պիտի ամաչեն իրանց զօրութիւնիցը, եւ պիտի պառկեն անթլփատ՝ սրով սպանուածների հետ, եւ իրանց ամօթը կրեն գուբը իջնողների հետ։
31Փարաւօնը տեսնելու է նորանց, եւ * պիտի մխիթարուի իր բոլոր ամբոխի մասին, սրով սպանուածներ են Փարաւօնը եւ իր բոլոր զօրքերը, ասում է Տէր Եհովան։ 32Որովհետեւ ես նորա երկիւղ տալ տուի կենդանեաց երկրումը. Եւ նա պիտի պառկեցնուի անթլփատների մէջ՝ սրով սպանուածների հետ՝ Փարաւօնը եւ նորա բոլոր ամբոխը, ասում է Տէր Եհովան։
*32.2 Գլ. իէ. 2։ Հմր. 16։
*32.2 Գլ. ժթ. 3, 6։ լբ. 13։
*32.2 Գլ. իթ. 3։
*32.2 Գլ. լդ. 18։
*32.3 Գլ. ժբ. 13։ ժէ. 20։ Ովս. է. 12։
*32.4 Գլ. իթ. 5։
*32.4 Գլ. լա. 13։
*32.5 Գլ. լա. 12։
*32.7 Ես. ժգ. 10։ Յովել. բ. 31։ գ. 15։ Ամով. ը. 9։ Մատ. իդ. 29։ Յայտ. զ. 12, 13։
*32.10 Գլ. իէ. 35։
*32.10 Գլ. իզ. 16։
*32.11 Երեմ. խզ. 26։ Գլ. լ. 4։
*32.12 Գլ. իը. 7։
*32.12 Գլ. իթ. 19։
*32.13 Գլ. իթ. 11։
*32.15 Ել. է. 5։ ժդ. 4, 18։ Սաղ. թ. 16։ Գլ. զ. 7։
*32.16 Հմր. 2։ Տես բ Թագ. ա. 17։ բ Մն. լե. 25։ Գլ. իզ. 17։
*32.18 Գլ. իզ. 20։ լա. 14։
*32.19 Գլ. լա. 2, 18։
*32.19 Հմր. 21, 24 ևլն։ Գլ. իը. 10։
*32.21 Ես. ա. 31։ ժդ. 9, 10։ Հմր. 27։
*32.21 Կամ՝ մեռելների բնակարանի
*32.21 Հմր. 19, 25 ևլն։
*32.22 Տես Հմր. 24, 26, 29, 30։
*32.23 Ես. ժդ. 15։
*32.23 Գլ. իզ. 17, 20։ Հմր. 24-27, 32։
*32.24 Երեմ. խթ. 34 ևլն։
*32.24 Հմր. 21։
*32.24 Հմր. 23։
*32.26 Ծն. ժ. 2։ Գլ. իէ. 13։ լը. 2։
*32.26 Հմր. 19, 20 ևլն։
*32.27 Հմր. 21։ Ես. ժդ. 18, 19։
*32.27 Կամ՝ մեռելների բնակարանն. ոմանք՝ դժոխքն
*32.29 Գլ. իե. 12 ևլն։
*32.30 Գլ. լը. 6, 15։ լթ. 2։
*32.30 Գլ. իը. 21։
*32.31 Գլ. լա. 16։