Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը կանխաւ իմացնում է տաճարի կործանումը, հալածանքներ, պատերազմնե…

Քրիստոսը կանխաւ իմացնում է տաճարի կործանումը, հալածանքներ, պատերազմներ։ Աւետարանի քարոզութիւնը։ Պատուիրում է արթուն լինել։

1Եւ * երբոր նա տաճարիցը դուրս էր գալիս, նորա աշակերտներիցը մէկը նորան ասեց. Վարդապետ, տես ի՜նչպիսի քարեր եւ ի՜նչպիսի շինուածներ։ 2Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինուածները. * քար քարի վերայ չի թողուիլ՝ որ չ’քանդուի։

3Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր տաճարի դիմացը, Պետրոսը եւ Յակոբոսը եւ Յովհաննէսը եւ Անդրէասը առանձին հարցնում էին նորան. 4* Ասիր մեզ, դորանք ե՞րբ կ’լինեն. Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին։ 5Յիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նորանց ասել. * Զգոյշ կացէք, մի գուցէ մէկը ձեզ խաբէ։ 6Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը, եւ կասեն՝ թէ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։ 7Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։ 8Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. * սորանք նեղութիւնների սկիզբն են։ 9Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ * ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիուն լինելու։ 10Եւ * բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։ 11* Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց * Սուրբ Հոգին։ 12Եւ * եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։ 13Եւ * ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց * ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։

14Եւ * երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. (* ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ * Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։ 15Եւ ով որ կտրի վերայ է, թող չ’իջնէ տան մէջ, եւ չ’մտնէ իր տանիցը մի բան վեր առնելու։ 16Եւ յանդումը լինողը թող ետ չ’դառնայ իր հանդերձը առնելու։ 17* Բայց վայ այն օրերումը յղացածներին եւ ծիծ տուողներին։ 18Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռ ժամանակին չ’լինի։ 19* Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։ 20Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։ 21Եւ * այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասէ. Ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ, մի հաւատաք։ 22Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։ 23* Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։

24* Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ։ 25Եւ երկնքի աստղերը կ’թափուին, եւ երկնքումը լինող զօրութիւնները կ’շարժուին։ 26* Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։ 27Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։ 28Բայց * թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է։ 29Այնպէս էլ դուք, երբոր տեսնէք այս բոլորը լինելիս, իմացէք թէ մօտիկ է դռներին։ 30Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս բոլորը լինի։ 31Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց * իմ խօսքերը չեն անցնիլ։

32Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։ 33* Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։ 34* Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։ 35Արդ * արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ, իրիկո՞ւնը, թէ կէս գիշերը, թէ հաւի խօսելու ժամանակին, թէ առաւօտանց. 36Որ չ’լինի թէ յանկարծ գալով ձեզ քնած գտնէ։ 37Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք։

*13.1 Մատ. իդ. 1։ Ղուկ. իա. 5։

*13.2 Ղուկ. ժթ. 44։

*13.4 Մատ. իդ. 3։ Ղուկ. իա. 7։

*13.5 Երեմ. իթ. 8։ Եփես. ե. 6։ ա Թես. բ. 3։

*13.8 Մատ. իդ. 8։

*13.9 Մատ. ժ. 17, 18։ իդ. 9։ Յայտ. բ. 10։

*13.10 Մատ. իդ. 14։

*13.11 Մատ. ժ. 19։ Ղուկ. ժբ. 11։ իա. 14։

*13.11 Գոր. բ. 4։ դ. 8, 31։

*13.12 Միք.է. 6։ Մատ. ժ. 21։ իդ. 10։ Ղուկ. իա. 16։

*13.13 Մատ. իդ. 9։ Ղուկ. իա. 17։

*13.13 Դան. ժբ. 12։ Մատ. ժ. 22։ իդ. 13։ Յայտ. բ. 10

*13.14 Մատ. իդ. 15։

*13.14 Դան. թ. 27։

*13.14 Ղուկ. իա. 21։

*13.17 Ղուկ. իա. 23։ իգ. 29։

*13.19 Դան. թ. 26։ ժբ. 1։ Յովէլ բ. 2։ Մատ. իդ. 21։

*13.21 Մատ. իդ. 23 Ղուկ. ժէ. 23։ իա. 8։

*13.23 բ Պետ. գ. 17։

*13.24 Դան. է. 10։ Սոփ. ա. 15։ Մատ. իդ. 29։ Ղուկ. իա. 25։

*13.26 Դան. է. 13, 14։ Մատ. ժզ. 27։ իդ. 30։ Գլ. ժդ. 62։ Գոր. ա. 11։ ա Թես. դ. 15։ բ Թես. ա. 7, 10։ Յայտ. ա. 7։

*13.28 Մատ. իդ. 32։ Ղուկ. իա. 29։

*Ես. խ. 8։

*13.33 Մատ. իդ. 42։ իե. 13։ Ղուկ. ժբ. 40։ իա. 34։ Հռովմ. ժգ. 11։ ա Թես. ե. 6։

*13.34 Մատ. իդ. 45։ իե. 14։

*13.35 Մատ. իդ. 42, 44։