Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի անհնազանդութիւնը՝ անցածը և նորը։ Պատիժ և խոստմունք։ 1Եւ ե…
Իսրայէլի անհնազանդութիւնը՝ անցածը և նորը։ Պատիժ և խոստմունք։
1Եւ եղաւ եօթներորդ տարումը հինգերորդ ամսուայ տասնին, որ * Իսրայէլի ծերերից մարդիկ եկան Եհովայից հարցնելու, եւ նստեցին իմ առաջին։
2Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 3Մարդի որդի, խօսիր Իսրայէլի ծերերի հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ինձանից հարցնելո՞ւ էք եկել. Կենդանի եմ ես, * որ ես ինձ հարցնուիլ չեմ տալ ձեզանից, ասում է Տէր Եհովան։ 4Մի՞թէ նորանց դատելու ես. Դատելո՞ւ ես, ով մարդի որդի. Դու * նորանց իրանց հայրերի պղծութիւնները իմացրու. 5Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Ես Իսրայէլին ընտրած օրս, որ * ձեռքս վեր բարձրացրի Յակոբի տան սերունդի համար եւ * յայտնուեցայ նորանց Եգիպտոսի երկրումը, իմ ձեռքը վեր բարձրացրի ասելով. * Ես եմ ձեր Տէր Աստուածը. 6Այն օրը որ ես ձեռքս վեր բարձրացրի նորանց համար, * որ նորանց հանեմ Եգիպտոսի երկրիցը դէպի այն երկիրը, որ ես նորանց համար պատրաստել էի, որ կաթ եւ մեղր էր բղխում, որ * ամեն երկիրների զարդն է. 7Եւ ասեցի նորանց. Ձեզանից ամեն մարդ * դէն գցէ * իր աչքերի գարշութիւնները եւ * Եգիպտոսի կուռքերովը մի պղծուիք. Ես եմ ձեր Տէր Աստուածը։
8Բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ եւ չþուզեցին ինձ լսել. Ամեն մարդ իր աչքերի գարշութիւնները դէն չþգցեց, եւ Եգիպտոսի կուռքերը չþձգեցին. Եւ ես ասեցի որ թափեմ * իմ սրտմտութիւնը նորանց վերայ որ իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ Եգիպտոսի երկրումը։ 9* Եւ ես արի իմ անունի համար, որ չþպղծուի այն ազգերի աչքերի առաջին, որոնց մէջ են նորանք, որոնց ես յայտնուեցայ նորանց աչքերի առաջին նորանց Եգիպտոսի երկրիցը հանելիս։
10Եւ * ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը եւ նորանց տարայ անապատը. 11* Եւ տուի նորանց իմ օրէնքները, եւ իմ իրաւունքները իմացրի նորանց, որոնց * ո՛ր մարդ որ կատարէ՝ կþապրէ նորանցով։ 12Նաեւ * իմ շաբաթները տուի նորանց որ նշան լինի իմ եւ նորանց մէջ, որ իմանան թէ ես եմ նորանց սիրող Տէրը։
13Բայց Իսրայէլի տունը * ապստամբուեց ինձ դէմ անապատումը, նորանք չþգնացին իմ օրէնքներովը, եւ * իմ իրաւունքները մերժեցին, որոնց կատարող մարդը նորանցով կþապրէ, եւ իմ շաբաթները շատ * պղծեցին. Եւ ես ասեցի թէ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ * անապատումը նորանց բնաջինջ անելու համար։ 14* Եւ ես արի իմ անունի համար, որ չþպղծուի ազգերի աչքերի առաջին, որոնց աչքերի առաջին ես հանեցի նորանց։ 15Եւ ձեռքս էլ բարձրացրի նորանց համար * անապատումը, որ նորանց չþտանեմ այն տուած երկիրս, որ մեղր եւ կաթ է բղխում, * որ զարդ է բոլոր երկիրների համար։ 16* Որովհետեւ նորանք մերժեցին իմ իրաւունքները եւ իմ օրէնքներովը չþգնացին եւ իմ շաբաթները պղծեցին, որովհետեւ * իրանց կուռքերի ետեւիցն էր գնում նորանց սիրտը։ 17* Բայց իմ աչքը խնայեց նորանց, որ նորանց չþկորցնեմ, եւ նորանց չþվերջացրի անապատումը։
18Եւ նորանց որդիներին ասեցի անապատումը. Ձեր հայրերի կանոններովը մի գնաք, եւ նորանց սովորութիւնները մի պահէք եւ նորանց կուռքերովը մի պղծուիք։ 19Ես եմ ձեր Տէր Աստուածը, * իմ օրէնքներովը գնացէք, եւ իմ իրաւունքները պահեցէք եւ նորանց կատարեցէք։ 20Եւ * իմ շաբաթները սրբեցէք, որ նորանք նշան լինեն իմ մէջ եւ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը։
21Բայց * որդիքը ապստամբուեցին ինձ դէմ, իմ օրէնքներովը չþգնացին եւ իմ իրաւունքները չþպահեցին որ անէին նորանց, որոնց ամեն ով որ անէ * նորանցով կþապրէ. Նորանք պղծեցին իմ շաբաթները. Եւ ես ասեցի որ * իմ սրտմտութիւնը թափեմ նորանց վերայ, որ կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ անապատումը։ 22* Սակայն ես ետ քաշեցի իմ ձեռքը, եւ * արի իմ անունի համար, որ չþպղծուի այն ազգերի աչքերի առաջին որոնց աչքերի առաջին ես նորանց հանեցի։
23Ես էլ իմ ձեռքը բարձրացրի նորանց համար անապատումը, որ * նորանց ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։ 24Որովհետեւ * նորանք չþկատարեցին իմ իրաւունքները եւ մերժեցին իմ օրէնքները եւ իմ շաբաթները պղծեցին եւ * նորանց աչքերը իրանց հայրերի կուռքերի ետեւիցն էր։ 25Եւ * ես էլ նորանց օրէնքներ տուի որ լաւ չէին, եւ իրաւունքներ՝ որոնցով չէին կարող ապրել։ 26Եւ նորանց պղծեցի իրանց ընծաներովը * ամեն արգանդ բացողին կրակով անցկացնել տալով, որպէս զի նորանց բնաջինջ անեմ, եւ * որպէս զի գիտենան որ ես եմ Տէրը։
27Սորա համար խօսիր Իսրայէլի տան հետ, մարդի որդի, եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դեռ սորանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը ինձ դէմ անհաւատարմութիւն գործելով։ 28Եւ ես նորանց տարել էի այն երկիրը, որի մասին ես բարձրացրել էի ձեռքս, որ նորանց տամ այն, իսկ նորանք * ամեն բարձր բլուր եւ ամեն տերեւալից ծառ տեսնելով այնտեղ իրանց զոհերը մատուցրին եւ իրանց գրգռող մատաղները այնտեղ տարան եւ * իրանց անուշահոտ խունկերը մատուցրին այնտեղ, եւ այնտեղ թափեցին իրանց նուէրները։ 29Եւ ես նորանց ասեցի. Դա ի՞նչ բարձրաւանդակ է ուր որ դուք գնում էք, եւ նորան մինչեւ այս օրը բարձրաւանդակ են անուանում։
30Սորա համար ասիր իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մի՞թէ դուք ձեր հայրերի ճանապարհովը պղծուիք եւ նորանց գարշութիւնների հետեւելով պոռնկանաք, 31Եւ * ձեր ընծաները մատուցանելիս եւ ձեր որդկանցը կրակով անցկացնելիս պղծուիք ձեր բոլոր կուռքերովը մինչեւ այսօր, եւ * ես ինձ հարցանուի՞լ կþտամ ձեզանից, ով Իսրայէլի տուն, կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ինձ ձեզանից հարցանուիլ չեմ տալ։ 32Եւ * ձեր մտքումը վեր կացածը պիտի բնաւ չþկատարուի, որ ասում էք թէ Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով։ 33կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ անշուշտ պիտի ձեզ վերայ զօրաւոր ձեռքով եւ * մեկնած բազուկով ու թափած սրտմտութիւնով տիրեմ. 34Եւ ձեզ պիտի հանեմ եւ ձեզ ժողովեմ երկիրներից ուր որ ձեզ ցրիւ էի տուել զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ թափած սրտմտութիւնով. 35Եւ ձեզ պիտի տանեմ ազգերի անապատը եւ ձեզ հետ այնտեղ * դատուիմ երես առ երես. 36* Ինչպէս որ դատուեցայ ձեր հայրերի հետ Եգիպտոսի երկրի անապատումը, նոյնպէս պիտի դատուիմ եւ ձեզ հետ, ասում է Տէր Եհովան։ 37Եւ * ձեզ պիտի անցկացնեմ գաւազանի տակովը եւ ձեզ պիտի մտցնեմ ուխտի կապուածքի տակ։ 38Եւ * ես պիտի ջոկեմ ձեզանից ապստամբներին եւ ինձ դէմ յանցաւոր եղողներին իրանց պանդխտութեան երկրիցը հանեմ, * որ Իսրայէլի երկիրը չþմտնեն. Եւ * դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
39Եւ դուք, ով Իսրայէլի տուն, այսպէս է ասում Տէր Եհովան. * Դուք ամեն մարդ գնացէք ձեր կուռքերին ծառայեցէք. Բայց յետոյ իրաւ որ ինձ պիտի լսէք եւ * իմ սուրբ անունը այլ եւս պիտի չþպղծէք ձեր ընծաներովը եւ ձեր կուռքերովը։ 40Որովհետեւ * իմ սուրբ սարի վերայ, Իսրայէլի սարին վերայ, ասում է Տէր Եհովան, այնտեղ ինձ պիտի ծառայեն բոլոր Իսրայէլի տունը բոլորովին այն երկրումը. Այնտեղ * ես պիտի հաւանեմ նորանց եւ այնտեղ պիտի որոնեմ ձեր ընծաները, ձեր տուրքերի երախայրիքը ձեր բոլոր սուրբ բաներովը. 41* Անուշահոտ խունկով պիտի հաճեմ ձեզ երբոր ձեզ հանեմ ազգերի միջից եւ ձեզ ժողովեմ այն երկիրներից ուր որ ես ձեզ ցրիւ եմ տուել, եւ պիտի սրբուիմ ձեզանով ազգերի աչքի առաջին։ 42Եւ * դուք կþիմանաք թէ ես եմ Տէրը * երբոր ձեզ կþտանեմ Իսրայէլի երկիրը՝ այն երկիրը որի մասին ձեռքս վեր եմ բարձրացրել որ նորանց հայրերին տամ այն։ 43Եւ * այնտեղ պիտի յիշէք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ * պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար. 44Եւ * պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, երբոր ես ձեզ կþանեմ այս * իմ անունի համար եւ ոչ ձեր չար ճանապարհների համեմատ, եւ ձեր ապականեալ արարքների համեմատ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան։
45Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 46* Մարդի որդի, երեսդ դէպի հարաւ արա եւ խօսք բղխիր դէպի հարաւ եւ մարգարէացիր հարաւային դաշտի անտառի մասին. 47Եւ ասիր հարաւային անտառին. Լսիր Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան. * Երեմ. Իա. 14։Ահա ես քեզանում կրակ եմ վառելու, որ պիտի լափէ քո մէջ * ամեն կանաչ ծառը եւ ամեն չոր ծառը. Բորբոքուած բոցը պիտի չþհանգչէ եւ ամեն կողմերը պիտի այրուին նորանով * հարաւից մինչեւ հիւսիս։ 48Եւ ամեն մարմին պիտի տեսնէ որ ես Տէրս եմ նորան վառել. Նա չþպիտի հանգչէ։ 49Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, նորանք ինձ համար ասում են. Չէ՞ որ դա առակախօսութիւններ է անում։
*20.1 Գլ. ը. 1։ ժդ. 1։
*20.3 Հմր. 31։ Գլ. ժդ. 3։
*20.4 Գլ. ժզ. 2։
*20.5 Ել. զ. 7։ բ Օր. է. 6։
*20.5 Ել. զ. 8։
*20.5 Ել. գ. 8։ դ. 31։ բ Օր. դ. 34։
*20.5 Ել. ի. 2։
*20.6 Ել. գ. 8, 17։ բ Օր. ը. 7-9։ Երեմ. լբ. 22։
*20.6 Սաղ. խը. 2։ Հմր. 15։ Դան. ը. 9։ ժա. 16, 41։ Զաք. է. 14։
*20.7 Գլ. ժը. 31։
*20.7 բ Մն. ժե. 8։
*20.7 Ղև. ժէ. 7։ ժը. 3։ բ Օր. իթ. 16-18։ Յես. իդ. 14։
*20.8 Գլ. է. 8։ Հմր. 13, 21։
*20.9 Տես Ել. լբ. 12։ Թու. ժդ. 13 ևլն։ բ Օր. թ. 28։ Հմր. 14, 22։ Գլ. լզ. 21, 22։
*20.10 Ել. ժգ. 18։
*20.11 բ Օր. դ. 8։ Նէեմ. թ. 13, 14։ Սաղ. ճխէ. 19, 20։
*20.11 Ղև. ժը. 5։ Հմր. 13, 21։ Հռովմ. ժ. 5։ Գաղ. գ. 12։
*20.12 Ել. ի. 8։ լա. 13 ևլն։ լե. 2։ բ Օր. ե. 12։ Նէեմ. թ. 14։
*20.13 Թու. ժդ. 22։ Սաղ. հը. 40։ ղե. 8-10։
*20.13 Հմր. 16, 24։ Առակ. ա. 25։
*20.13 Ել. ժզ. 27։
*20.13 Թու. ժդ. 29։ իզ. 65։ Սաղ. ճզ. 23։
*20.14 Հմր. 9, 22։
*20.15 Թու. ժդ. 28։ Սաղ. ղե. 11։ ճզ. 26։
*20.15 Հմր. 6։
*20.16 Հմր. 13, 24։
*20.16 Թու. ժե. 39։ Սաղ. հը. 37։ Ամով. ե. 25, 26։ Գոր. է. 42, 43։
*20.17 Սաղ. հը. 38։
*20.19 բ Օր. ե. 32, 33։ զ. է. ը. ժ. ժա. և ժբ։
*20.20 Հմր. 12։ Երեմ. ժէ. 22։
*20.21 Թու. իե. 1, 2։ բ Օր. թ. 23, 24։ լա. 27։
*20.21 Հմր. 11, 13։
*20.21 Հմր. 8, 13։
*20.22 Սաղ. հը. 38։ Հմր. 17։
*20.22 Հմր. 9, 14։
*20.23 Ղև. իզ. 33։ բ Օր. իը. 64։ Սաղ. ճզ. 27։ Երեմ. ժե. 4։
*20.24 Հմր. 13, 16։
*20.24 Տես Գլ. զ. 9։
*20.25 Տես Սաղ. ձա. 12։ Հմր. 39։ Հռովմ. ա. 24։ բ Թես. բ. 11։
*20.26 դ Թագ. ժէ. 17։ իա. 6։ բ Մն. իը. 3։ լգ. 6։ Երեմ. լբ. 35։ Գլ. ժզ. 20, 21։
*20.26 Գլ. զ. 7։
*20.28 Ես. ծէ. 5 ևլն։ Գլ. զ. 13։
*20.28 Գլ. ժզ. 19։
*20.31 Հմր. 26։
*20.31 Հմր. 3։
*20.32 Գլ. ժա. 5։
*20.33 Երեմ. իա. 5։
*20.35 Երեմ. բ. 9, 35։ Գլ. ժէ. 20։
*20.36 Տես Թու. ժդ. 21-23, 28, 29։
*20.37 Ղև. իէ. 32։ Երեմ. լգ. 13։
*20.38 Գլ. լդ. 17, 20։ Մատ. իե. 32, 33։
*20.38 Երեմ. խդ. 14։
*20.38 Գլ. զ. 7։ ժե. 7։ իգ. 49։
*20.39 Դատ. ժ. 14։ Սաղ. ձա. 12։ Ամով. դ. 4։
*20.39 Ես. ա. 13։ Գլ. իգ. 38, 39։
*20.40 Ես. բ. 2, 3։ Գլ. ժէ. 23։ Միք. դ. 1։
*20.40 Ես. ծզ. 7։ կ. 7։ Զաք. ը. 20 ևլն։ Մաղ. գ. 4։ Հռովմ. ժբ. 1։
*20.41 Եփես. ե. 2։ Փիլ. դ. 18։
*20.42 Հմր. 38, 44։ Գլ. լզ. 23։ լը. 23։
*20.42 Գլ. ժա. 17։ լդ. 13։ լզ. 24։
*20.43 Գլ. ժզ. 61։
*20.43 Ղև. իզ. 39։ Գլ. զ. 9։ Ովս. ե. 15։
*20.44 Հմր. 38։ Գլ. իդ. 24։
*20.44 Գլ. լզ. 22։
*20.46 Գլ. զ. 2։ իա. 2։
*
*20.47 Ղուկ. իգ. 31։
*20.47 Գլ. իա. 4։