Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսի ճամբորդութիւնները և գործերը Սիւրիայում և Երուսաղէմում։ 1Եւ …

Պօղոսի ճամբորդութիւնները և գործերը Սիւրիայում և Երուսաղէմում։

1Եւ երբոր եղաւ՝ որ մենք դուրս եկանք եւ նորանցից բաժանուեցանք, ուղիղ գնալով եկանք Կով, եւ հետեւեալ օրը՝ Հռոդոն, եւ այն տեղից՝ Պատարա։ 2Եւ մի նաւ գտանք, որ Փիւնիկէ էր գնում, նորա մէջ մտանք գնացինք։ 3Եւ երբոր Կիպրոսն երեւեցաւ, նորան թողինք ձախ կողմը, եւ նաւն ուղղեցինք դէպի Սիւրիա եւ իջանք Տիւրոս. Որովհետեւ նաւը բեռը այնտեղ պիտի թափէր։ 4Եւ աշակերտներին գտնելով այնտեղ եօթն օր մնացինք. Նորանք Սուրբ Հոգու ձեռովը * Պօղոսին ասում էին, որ վեր չ’ելլէ Երուսաղէմ։ 5Եւ երբոր մենք այն օրերը կատարեցինք, դուրս եկանք գնացինք. Ամենքը՝ կանանցով եւ երեխաներով մեզ ճանապարհ գցեցին մինչեւ քաղաքի դուրսի կողմը. * եւ ծովի եզրին մօտ ծունկ դրինք աղօթք արինք։ 6Եւ իրարից բաժանուելով վեր ելանք նաւը. Եւ նորանք ետ դառան իրանց տեղերը։ 7Եւ մենք ծովի ճանապարհորդութիւնը վերջացնելով Տիւրոսիցը դուրս եկանք հասանք Պտողեմայիս. Եւ եղբայրներին ողջոյն տուինք՝ եւ նորանց մօտ մէկ օր մնացինք։ 8Եւ հետեւեալ օրն այն տեղից դուրս ելանք մենք, * Պօղոսի ընկերներս՝՝, եկանք Կեսարիա. Եւ Փիլիպպոս * աւետարանչի տունը մտնելով, * որ այն եօթիցն էր, նորա մօտ մնացինք։ 9Նա չորս կոյս աղջիկներ ունէր, * որ մարգարէութիւն էին անում։ 10Եւ երբոր մենք այնտեղ շատ օրեր մնում էինք, Հրէաստանից մի մարգարէ իջաւ անունն * Ագաբոս։ 11Եւ նա մեզ մօտ եկաւ, Պօղոսի գօտին առաւ իր ձեռները եւ ոտները կապեց եւ ասեց, Սուրբ Հոգին այսպէս է ասում. Այն մարդին՝ որի գօտին է այս, Հրէաները Երուսաղէմումը * այսպէս կ’կապեն, եւ հեթանոսների ձեռը կ’մատնեն։ 12Եւ երբոր այս լսեցինք, աղաչում էինք մենք, եւ այն տեղացիք էլ, որ վեր չ’ելնէ Երուսաղէմ։ 13Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց եւ ասեց. * Ի՞նչ էք անում, որ լաց էք լինում եւ սիրտս ճմլում. Որովհետեւ ես ոչ միայն կապուելու բայց Երուսաղէմումը մեռնելու էլ պատրաստ եմ Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։ 14Եւ երբոր նա ականջ չ’դրաւ, լուռ կացինք՝ եւ ասեցինք. * Տիրոջ կամքը լինի։

15Եւ այն օրերից յետոյ պատրաստուած վեր ելանք Երուսաղէմ։ 16Եւ այն Կեսարացի աշակերտներիցն էլ մեզ հետ եկան, եւ տանում էին մեզ մի Մնասոն անուն Կիպրացի մարդի՝ հին աշակերտի մօտ, որ նորա մօտ կենանք։ 17* Եւ երբոր մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ ուրախութեամբ ընդունեցին։ 18Բայց հետեւեալ օրը Պօղոսը մեզ հետ * գնաց Յակոբոսի մօտ, եւ բոլոր երէցները եկան։ 19Եւ ողջոյն տալով նորանց՝ մին մին * պատմում էր ինչ որ Աստուած հեթանոսների մէջ արաւ * իր ծառայութիւնովը։ 20Եւ նորանք լսելով, փառաւորում էին Տիրոջը, եւ ասում էին նորան. Եղբայր, տեսնո՞ւմ ես, քանի բիւրաւոր հաւատացեալ Հրէաներ կան, եւ * ամենքն օրէնքի նախանձաւոր են։ 21Բայց քեզ համար իմացել են, թէ հեթանոսների մէջ լինող ամեն Հրէաներին սովորեցնում ես Մովսէսիցը ետ քաշուիլ, ասելով որ իրանց երեխաներին չ’թլփատեն, եւ սովորութիւնների պէս չ’վարուին։ 22Հիմա ի՞նչ կ’լինի. Անպատճառ պէտք է բազմութիւնը մէկ տեղ գայ, որովհետեւ կ’լսեն որ եկել ես։ 23Հիմա սա արա՝ որ քեզ ասում ենք. Մեզանում չորս մարդ կան, որ ուխտ են դրած իրանց անձերի վերայ։ 24Նորանց առ՝ եւ նորանց հետ սրբուիր. Եւ նորանց վերայ ծախք արա՝ * որ իրանց գլխները ածիլեն. Եւ ամենքը գիտենան, թէ ինչ որ քեզ համար իմացել էին՝ ոչ ինչ է. Այլ թէ դու էլ միաբան ես օրէնքը պահելով։ 25Բայց այն հաւատացեալ հեթանոսների համար * մենք ուղարկեցինք՝ որոշելով, որ նորանք այնպիսի բան չ’պահեն, բայց միայն զգուշանան կուռքի զոհից եւ արիւնից եւ խեղդուածից, եւ պոռնկութիւնից։ 26Այն ժամանակ Պօղոսը այն մարդկանցն առաւ, հետեւեալ օրը նորանց հետ սրբուեցաւ, * եւ տաճարը մտաւ իմաց տալով * սրբութեան օրերի լրանալը. Մինչեւ որ նորանց ամեն մէկի համար պատարագը մատուցուեցաւ։

27Եւ երբոր այն եօթն օրը լրանալու մօտ էին, Ասիացի * Հրէաները նորան տեսան տաճարումը, եւ բոլոր ամբոխին նորա վերայ թափեցին, եւ * նորան ձեռք ձգելով՝ աղաղակում էին. 28Ով Իսրայէլացի մարդիկ, օգնեցէք. Սա այն մարդն է՝ * որ ժողովրդի եւ օրէնքի եւ այս տեղի հակառակ՝ ամենին ամեն տեղ սովորեցնում է. Մինչեւ որ Յոյներ էլ մտցրեց տաճարի մէջ եւ այս սուրբ տեղը պղծեց։ 29Որովհետեւ * Տրոփիմոս Եփեսացուն առաջուց տեսել էին նորա հետ քաղաքումը. Եւ կարծում էին, թէ Պօղոսը նորան մտցրեց տաճարի մէջ։ 30Եւ * բոլոր քաղաքը դղրդաց, եւ ժողովուրդը կիտուեցաւ եւ Պօղոսին բռնած տաճարիցը դուրս քաշեցին, եւ շուտով դռները փակուեցան։ 31Եւ երբոր ուզում էին նորան սպանել, լուր հասաւ գնդի հազարապետին, թէ բոլոր Երուսաղէմը տակնիվեր է եղել։ 32* Նա էլ իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առաւ նորանց վերայ վազեց. Եւ նորանք երբոր հազարապետին եւ զինուորներին տեսան, Պօղոսին ծեծելուց դադարեցին։ 33Այն ժամանակ հազարապետը մօտեցաւ բռնեց նորան եւ * հրամայեց, որ երկու շղթայով կապեն. Եւ հարցնում էր, թէ ո՞վ է, եւ ի՞նչ է արել։ 34Եւ ամեն մէկը ամբոխի մէջ մի ուրիշ բան էին աղաղակում. Երբոր ամբոխի շփոթութիւնից չ’կարողացաւ ստոյգն իմանալ հրամայեց նորան տանել * բերդը։ 35Եւ երբոր հասաւ աստիճաններին, պէտք եղաւ որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նորան վեր առնեն բերեն։ 36Որովհետեւ ժողովուրդի բազմութիւնը ետեւիցը գնում էր աղաղակելով, * Վեր առ դորան։ 37Եւ դեռ քանի որ Պօղոսը բերդը մտնելու վերայ էր, հազարապետին ասեց. Կարելի՞ է ինձ արդեօք, որ քեզ հետ խօսեմ. Նա էլ ասեց՝ Յունարէն գիտե՞ս. 38* Արդեօք դու այն Եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ շփոթութիւն արաւ՝ եւ չորս հազար * սիկարեան մարդիկ հանեց անապատը։ 39Եւ Պօղոսն ասեց. * Ես Հրէայ մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսօնիցը, ոչ թէ աննշան քաղաքի քաղաքացի. Աղաչում եմ քեզ՝ հրաման տուր ինձ, որ այդ ժողովրդի հետ խօսեմ։

40Եւ երբոր նա հրամայեց, Պօղոսն աստիճանների վերայ կանգնեց եւ դէպի ժողովուրդը * ձեռքը շարժեց. Եւ երբոր շատ լուռ կացին, սկսեց Եբրայեցիների լեզուով խօսել՝ եւ ասեց.

*21.4 Հմր. 12։ Գլ. ի. 23։

*21.5 Գլ. ի. 36։

*21.8 Ոմանք չþունին։

*21.8 Եփես. դ. 11։ բ Տիմ. դ. 5։

*21.8 Գլ. զ. 5։ ը. 26, 40։

*21.9 Յովէլ. բ. 28։ Գլ. բ. 17։

*21.10 Գլ. ժա. 28։

*21.11 Հմր. 33։ Գլ. ի. 23։

*21.13 Գլ. ի. 24։

*21.14 Մատ. զ. 10։ իզ. 42։ Ղուկ. ժա. 2։ իբ. 42։

*21.17 Գլ. ժե. 4։

*21.18 Գլ. ժե. 13։ Գաղ. ա. 19։ բ. 9։

*21.19 Գլ. ժե. 4, 12։ Հռովմ. ժե. 18, 19։

*21.19 Գլ. ա. 17։ ի. 24։

*21.20 Գլ. իբ. 3։ Հռովմ. ժ. 2։ Գաղ. ա. 14։

*21.24 Թու. զ. 2, 13, 18։ Գլ. ժը. 18։

*21.25 Գլ. ժե. 20, 29։

*21.26 Գլ. իդ. 18։

*21.26 Թու. զ. 13։

*21.27 Գլ. իդ. 18։

*21.27 Գլ. իզ. 21։

*21.28 Գլ. իդ. 5, 6։

*21.29 Գլ. ի. 4։

*21.30 Գլ. իզ. 21։

*21.32 Գլ. իգ. 27։ իդ. 7։

*21.33 Հմր. 11։ Գլ. ի. 22։

*21.34 Կամ՝ զօրանոցը։ Գրաբ.՝ բանակը։

*21.36 Ղուկ. իգ. 18։ Յովհ. ժթ. 15։ Գլ. իբ. 22։

*21.38 Տես Գլ. ե. 36։

*21.38 Այսինքն՝ աւազակ

*21.39 Գլ. թ. 11։ իբ. 3։

*21.40 Գլ. ժբ. 17։