Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսի գործերը Կորնթոսում։ Ամբաստանվում է Գաղիոնի առաջին։ Ակիւղասը և …

Պօղոսի գործերը Կորնթոսում։ Ամբաստանվում է Գաղիոնի առաջին։ Ակիւղասը և Պրիսկիղան։ Ապօղոսի գործերը Եփեսոսում։

1Սորանից յետոյ Պօղոսն Աթէնքից բաժանուեց եկաւ * Կորնթոս։ 2Եւ մի Հրէայ գտաւ՝ անունը * Ակիւղաս, ազգով Պոնտացի, եւ նորա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղօդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռովմից հեռանան. Եւ նորանց մօտ գնաց։ 3Եւ որովհետեւ արհեստակից էր, մնաց նորանց մօտ եւ * բան էր անում. Որովհետեւ արհեստով վրանակար էին։ 4Եւ խօսում էր ժողովարանումն * ամեն շաբաթ օր եւ Հրէաներին եւ Յոյներին համոզում էր։ 5* Եւ երբոր Շիղան եւ Տիմոթէոսն իջան Մակեդոնիայից, * Պօղոսը հոգովը վառվում էր վկայելով Հրէաներին թէ Յիսուսն է Քրիստոսը։ 6* Եւ երբոր նորանք հակառակում էին եւ հայհոյում, * հանդերձները թօթափեց եւ ասեց նորանց. * Ձեր արիւնը ձեր գլուխը, * ես անպարտ եմ, * այսուհետեւ հեթանոսներին եմ գնում։ 7Եւ այն տեղից գնաց մտաւ մէկի տունը՝ որի անունը Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որ նորա տունը ժողովարանի կից էր։ 8* Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. Եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան։ 9Եւ * Տէրն ասեց գիշերումը տեսիլքով Պօղոսին, Մի վախենար՝ այլ խօսիր՝ եւ լուռ մի կենար։ 10* Որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ ոչ ով քեզ դէմ չի կենալ՝ քեզ վնասելու. Որովհետեւ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքումը։ 11Եւ այնտեղ մէկ տարի եւ վեց ամիս նստեց՝ եւ նորանց սովորեցնում էր Աստուծոյ խօսքը։

12Եւ երբոր Գաղիոնը փոխանորդ բդեշխ էր Աքայիայումը, Հրէաները միաբան վեր կացան Պօղոսի վերայ, եւ նորան տարան ատեանը. 13Ասելով թէ Սա օրէնքի հակառակ հրապուրում է մարդկանց Աստուած պաշտել։ 14Եւ երբոր Պօղոսն իր բերանը ուզում էր բանալ Գաղիոնը Հրէաներին ասեց. Ով Հրէաներ, * եթէ մի անիրաւութիւն կամ մի չար նենգութիւն լինէր, ինձ արժան էր որ լսէի։ 15Բայց եթէ խնդիրը խօսքի եւ անունների եւ ձեր օրէնքի համար է, դուք ինքներդ տեսէք. Որովհետեւ այդպիսի բաների դատաւոր չեմ ուզում լինել։ 16Եւ նորանց հանեց դատաստանիցը։ 17Եւ բոլոր Յոյները * Սոսթենէս ժողովրդապետին բռնեցին եւ ատեանի առաջին ծեծում էին. Եւ Գաղիոնը սորանց համար ոչինչ հոգս չէր անում։

18Բայց Պօղոսը տակաւին շատ օրեր մնալուց յետոյ, եղբայրներիցը հրաժարուելով, նաւով գնում էր դէպի Սիւրիա. Եւ Պրիսկիղան եւ Ակիւղասն նորա հետ, * Կենքրայումը * գլուխը խուզեց. Որ ուխտ ունէր։ 19Եւ երբոր հասաւ Եփեսոս, նորանց այնտեղ թողեց, եւ ինքը ժողովարանը մտնելով Հրէաների հետ խօսում էր։ 20Եւ երբոր նորանք աղաչում էին նորան՝ որ շատ ժամանակ այնտեղ մնայ, յանձը չ’առաւ։ 21Բայց նորանցից հրաժարեց եւ ասեց. * Անպատճառ պէտք է ես առաջիկայ տօնը Երուսաղէմումն անեմ.՝՝ * Աստուծոյ կամքովը դարձեալ ձեզ մօտ կ’դառնամ. Եւ Եփեսոսիցը վերկացաւ, 22Եւ իջաւ Կեսարիա, վեր ելաւ, եւ բարեւ տուաւ եկեղեցուն, եւ վայր եկաւ Անտիոք։ 23Եւ այնտեղ մի ժամանակ մնալուց յետոյ, դուրս եկաւ՝ որ կարգով ման գայ * Գաղատացիների աշխարհքումը եւ Փռիւգիայումը, * բոլոր աշակերտները հաստատելով։

24Եւ * մի Հրէայ՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախօս մարդ՝ եկաւ հասաւ Եփեսոս, որ զօրաւոր էր Գրքերովը։ 25Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ * հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր. Բայց * միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր։ 26Սա սկսեց ժողովարանումը համարձակ խօսել. Եւ երբոր Ակիւղասն եւ Պրիսկիղան նորանից լսեցին, նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան։ 27Եւ երբոր նա կամեցաւ գնալ Աքայիա, եղբայրները քաջալերելով գրեցին աշակերտներին, որ նորան ընդունեն. Երբոր նա այնտեղ հասաւ, հաւատացեալներին * շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը։ 28Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ * Գրքերիցը ցույց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է։

*18.1 Գլ. ժթ. 1։

*18.2 Հռովմ. ժզ. 3։ ա Կոր. ժզ. 19։ բ Տիմ. դ. 19։

*18.3 Գլ. ի. 34։ ա Կոր. դ. 12։ ա Թես. բ. 9։ բ Թես. գ. 8։

*18.4 Գլ. ժէ. 2։

*18.5 Գլ. ժէ. 14, 15։

*18.5 Յոբ լբ. 18։ Գլ. ժէ. 3։ Հմր. 28։

*18.6 Գլ. ժգ. 45։ ա Պետ. դ. 4։

*18.6 Նէեմ. ե. 13։ Մատ. ժ. 14։ Գլ. ժգ. 51։

*18.6 Ղև. ի. 9, 11, 12։ բ Թագ. ա. 16։ Եզեկ. ժը. 13։ լգ. 4։

*18.6 Եզեկ. գ. 18, 19։ լգ. 9։ Գլ. ի. 26։

*18.6 Գլ. ժգ. 46։ իը. 28։

*18.8 ա Կոր. ա. 14։

*18.9 Գլ. իգ. 11։

*18.10 Երեմ. ա. 18, 19։ Մատ. իը. 20։

*18.14 Գլ. իգ. 29։ իե. 11, 19։

*18.17 ա Կոր. ա. 1։

*18.18 Հռովմ. ժզ. 1։

*18.18 Թու. զ. 18։ Գլ. իա. 24։

*18.21 Ոմանք չþունին։

*18.21 ա Կոր. դ. 19։ Եբր. զ. 3։ Յակ. դ. 15։

*18.23 Գաղ. ա. 2։ դ. 14։

*18.23 Գլ. ժդ. 21։ ժե. 32, 41։

*18.24 ա Կոր. ա. 12։ գ. 5, 6։ դ. 6։ ժզ. 12։ Տիտ. գ. 13։

*18.25 Հռովմ. ժբ. 11։

*18.25 Գլ. ժթ. 3։

*18.27 ա Կոր. գ. 6։

*18.28 Գլ. թ. 22։ ժէ. 3։ Հմր. 5։