Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ինչպէս որ մարգարէի խօսքը, նոյնպէս և կþգայ Իսրայէլի վերայ Տիրոջ …

Ինչպէս որ մարգարէի խօսքը, նոյնպէս և կþգայ Իսրայէլի վերայ Տիրոջ պատիժը։

1Լսեցէք այս խօսքը, որ Տէրը ասում է ձեր մասին, ով Իսրայէլի որդիք, այն բոլոր ազգատոհմի համար, որ վեր բերի Եգիպտոսի երկրից, ասելով. 2* Միայն ձեզ եմ ճանաչել երկրի բոլոր ազգատոհմներից, * դորա համար ձեզ պիտի պատժեմ ձեր ամեն անօրէնութիւնների համար։ 3Մի՞թէ երկուսը կþգնան միասին, եթէ համաձայնուած չþլինեն։ 4Մի՞թէ առիւծը կþմռնչէ անտառումը, եթէ որս չþունենայ. Մի՞թէ առոյգ առիւծը ձայնը կþհանէ իր որջիցը, եթէ մի բան որսած չþլինի։ 5Մի՞թէ վայր կþընկնի թռչունը երկրի վերայ վարմի մէջը, եթէ նորա համար լարող եղած չþլինի. Մի՞թէ վարմը վեր կþառնուի երկրի վերայից, եթէ մի որս որսած չþլինի։ 6Կամ եթէ փող փչուի քաղաքում, եւ ժողովուրդը չի՞ վախենալ, կամ * չարիք կþլինի՞ մի քաղաքում, որ Տէրը չþլինի արած այն։ 7Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, * եթէ չþյայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին։ 8* Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, * ո՞վ չի մարգարէանալ։

9Հրատարակեցէք Ազովտոսի պալատների վերայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ պալատների վերայ, եւ ասեցէք. Ժողովուեցէք Սամարիայի սարերի վերայ, եւ մտիկ արէք նորա միջի շատ խռովութիւններին եւ նորա միջի հարստահարութիւններին։ 10* Եւ չգիտեն ուղղութիւն անել, ասում է Տէրը, իրանց պալատներումը զրկանք ու յափշտակութիւն դիզողները։ 11Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. * Թշնամի՜, եւ այն էլ երկրի շուրջը. Եւ նա պիտի իջեցնէ քեզանից քո ոյժը, եւ քո պալատները պիտի կողոպտուին։

12Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ հովիւն է ազատում առիւծի բերանից երկու ոլոքներ կամ մի ականջի բլթակ, այնպէս էլ պիտի ազատուին Իսրայէլի որդիքը, որոնք բնակվում են Սամարիայումը՝ բազմոցի անկիւնի վերայ եւ դամասկեայ անկողնի վերայ։

13Լսեցէք եւ վկայեցէք Յակոբի տանը, ասում է Տէր Եհովան՝ Զօրաց Աստուածը. 14Այն օրը երբ որ կþբերեմ Իսրայէլի յանցանքների պատիժը իր վերայ, եւ կþպատժեմ Բեթէլի սեղանները. Այն ժամանակ կþկոտրուին սեղանի եղջիւրներն ու գետինը կþընկնեն։ 15Եւ ես կþջարդեմ * ձմերային տունը եւ * ամարային տունը, եւ կþկորչեն * փղոսկրեայ տուները, եւ բնաջինջ կþլինեն մեծամեծ տները, ասում է Տէրը։

*3.2 բ Օր. է. 6։ ժ. 15։ Սաղ. ճխէ. 19, 20։

*3.2 Տես Դան. թ. 12։ Մատ. ժա. 22։ Ղուկ. ժբ. 47։ Հռովմ. բ. 9։ ա Պետ. դ. 17։

*3.6 Ես. խե. 7։

*3.7 Ծն. զ. 13։ ժը. 17։ Սաղ. իե. 14։ Յովհ. ժե. 15։

*3.8 Գլ. ա. 2։

*3.8 Գոր. դ. 20։ ե. 20, 29։ ա Կոր. թ. 16։

*3.10 Երեմ. դ. 22։

*3.11 դ Թագ. ժէ. 3, 6։ ժը. 9-11։

*3.15 Երեմ. լզ. 22։

*3.15 Դատ. գ. 20։

*3.15 գ Թագ. իբ. 39։ Սաղ. խե. 8։