Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մի հողի կուժի կոտրելու օրինակովը ցոյց է տալիս Երուսաղէմի կործանումը։ …

Մի հողի կուժի կոտրելու օրինակովը ցոյց է տալիս Երուսաղէմի կործանումը։

1Այսպէս ասեց Տէրը. Գնա մի բրուտի հողի կուժ առ, եւ ժողովրդի ծերերիցն ու քահանաների ծերերիցն էլ. 2* Եւ դուրս եկ Ենովմի որդիի ձորը, որ Հարսութի դռան մուտքի մօտին է, եւ կանչիր այնտեղ այն խօսքերը, որ կþասեմ քեզ։ 3* Եւ ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ, եւ ով Երուսաղէմի բնակիչներ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վերայ, որ ամեն լսողի * ականջները ծվվան։ 4Նորա համար * որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք եւ իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն * անմեղների արիւնով լցրին։ 5Եւ * շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, * որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։ 6Վասն որոյ ահա օրեր կþգան, ասում է Տէրը, որ այլ եւս այստեղին Տօփէթ եւ * Ենովմի որդիի ձոր չի ասուիլ, այլ սպանութեան ձոր։ 7Եւ ես պիտի խափանեմ այս տեղումը Յուդայի եւ Երուսաղէմի խոչհուրդը, եւ * նորանց պիտի սրով կործանեմ իրանց թշնամիների առաջին, եւ նորանց հոգիները պահանջողների ձեռքովը, եւ * նորանց դիակները պիտի տամ իբրեւ կերակուր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին։ 8Եւ այս քաղաքը կþշինեմ * աւերակ եւ նախատինք. Ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ եւ պիտի սուլէ նորա բոլոր հարուածների մասին։ 9Եւ * նորանց պիտի ուտեցնեմ իրանց որդկանց միսը եւ իրանց աղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերի միսն է ուտելու այն պաշարմունքի եւ նեղութեան մէջ, որով պիտի նեղեն նորանց իրանց թշնամիքը եւ նորանց հոգին պահանջողները։

10Եւ * կոտրիր այն կուժը քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջին։ 11Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլ եւս չի նորոգուիլ. Եւ * Տօփէթումը պիտի թաղուին, թաղելու տեղ չþլինելու համար։ 12Այսպէս պիտի անեմ այս տեղին, ասում է Տէրը, եւ նորա բնակիչներին, եւ այս քաղաքը Տօփէթի պէս պիտի անեմ։ 13Եւ Երուսաղէմի տները, եւ Յուդայի թագաւորների տները * Տօփէթի տեղին պէս պիղծ կþլինեն, այն բոլոր տների մասին, * որոնց կտրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զօրքերի համար եւ * թափելու նուէրներ են թափել օտար աստուածների։

14Եւ Երեմիան եկաւ Տօփէթից, ուր որ Տէրը ուղարկել էր նորան մարգարէութիւն անելու, եւ կանգնեց * Տիրոջ տան գաւիթումը եւ ասեց բոլոր ժողովրդին. 15Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս քաղաքի վերայ եւ նորա բոլոր քաղաքների վերայ պիտի բերեմ այն ամեն չարիքը, որ ասել եմ նորա մասին. Որովհետեւ * նորանք խստացրել են իրանց պարանոցը, որ իմ խօսքերը չþլսեն։

*19.2 Յես. ժե. 8։ դ Թագ. իգ. 10։ Գլ. է. 31։

*19.3 Գլ. ժէ. 20։

*19.3 ա Թագ. գ. 11։ դ Թագ. իա. 12։

*19.4 բ Օր. իը. 20։ Ես. կե. 11։ Գլ. բ. 13, 17, 19։ ժե. 6։ ժէ. 13։

*19.4 դ Թագ. իա. 16։ Գլ. բ. 34։

*19.5 Գլ. է. 31, 32։ լբ. 35։

*19.5 Ղև. ժը. 21։

*19.6 Յես. ժե. 8։

*19.7 Ղև. իզ. 17։ բ Օր. իը. 25։

*19.7 Սաղ. հթ. 2։ Գլ. է. 33։ ժզ. 4։ լդ. 20։

*19.8 Գլ. ժը. 16։ խթ. 13։ ծ. 13։

*19.9 Ղև. իզ. 29։ բ Օր. իը. 53։ Ես. թ. 20։ Ողբ. դ. 2, 10։

*19.10 Գլ. ծա. 63, 64։

*19.11 Սաղ. բ. 9։ Ես. լ. 14։

*19.11 Գլ. է. 32։

*19.13 դ Թագ. իգ. 10։

*19.13 դ Թագ. իգ. 12։ Գլ. լբ. 29։ Սոփ. ա. 5։

*19.13 Գլ. է. 18։

*19.14 Տես բ Մն. ի. 5։

*19.15 Գլ. է. 26։ ժէ. 23։