Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիմոթէոսին խրատ իր պարտքը կատարելու, հաստատուն և համբերող լինելով։ Տի…
Տիմոթէոսին խրատ իր պարտքը կատարելու, հաստատուն և համբերող լինելով։ Տիրոջ ծառայի վարքը։
1* Արդ դու, իմ որդեակ, * զօրացիր այն շնորհքովը որ Քրիստոս Յիսուսումն է։ 2* Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, * յանձնիր հաւատարիմ մարդկանց * որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։ 3* Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս * Քրիստոս Յիսուսի բարի զինուոր. 4* Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի։ 5* Եւ եթէ մէկը մրցէ էլ՝ պսակ չի ստանալ եթէ օրինաւորապէս չ’մրցէ։ 6* Աշխատող հողագործն առաջ պէտք է պտղիցը վայելէ։ 7Իմացիր ինչ որ ասում եմ. Տէրը քեզ իմաստութիւն տայ ամեն բանի մէջ։ 8Յիշիր Յիսուս Քրիստոսին * մեռելների միջից յարութիւն առածին, որ * Դաւիթի սերունդիցն է, * իմ աւետարանի համեմատ, 9* Որի համար չարչարվում եմ * մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. * բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։ 10* Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. * որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։ 11* Ճշմարիտ է այս խօսքը, * որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։ 12* Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, * եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։ 13* Եւ եթէ չ’հաւատանք, նա հաւատարիմ կ’մնայ, * իր անձը չէ կարող ուրանալ։ 14Այս բանը յիշեցրու * Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, * որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։ 15Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։ 16* Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. Որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։ 17Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. * որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը, 18* Որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, * ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. Եւ կործանում են ոմանց հաւատքը։ 19* Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ * Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. Եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։ 20* Բայց մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. Այլ փայտէ եւ հողէ էլ. * կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։ 21* Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ * ամեն բարի գործերի համար պատրաստուած։ 22Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. * այլ հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, * Տիրոջ անունը * սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ։ 23* Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. Իմանալով որ կռիւներ են ծնում։ 24* Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, * սովորեցնող, ոխ չ’պահող, 25* Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. * թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ * ճշմարտութիւնն իմանալու համար, 26* Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։
*2.1 ա Տիմ. ա. 2։ Գլ. ա. 2։
*2.1 Եփես. զ. 10։
*2.2 Գլ. ա. 13։ գ. 10, 14։
*2.2 ա Տիմ. ա. 18։
*2.2 ա Տիմ. գ. 2։ Տիտ. ա. 9։
*2.3 Գլ. ա. 8։ դ. 5։
*2.3 ա Տիմ. ա. 18։
*2.4 ա Կոր. թ. 25։
*2.5 ա Կոր. թ. 25, 26։
*2.6 ա Կոր. թ. 10։
*2.8 ա Կոր. ժե. 1, 4, 20։
*2.8 Հռովմ. ա. 3, 4։ Գոր. բ. 30։ ժգ. 23։
*2.8 Հռովմ. բ. 16։
*2.9 Գոր. թ. 16։ Գլ. ա. 12։
*2.9 Եփես. գ. 1։ Փիլ. ա. 7։ Կող. դ. 3, 18։
*2.9 Գոր. իը. 31։ Եփես. զ. 19, 20։ Փիլ. ա. 13, 14։
*2.10 Եփես. գ. 13։ Կող. ա. 24։
*2.10 բ Կոր. ա. 6։
*2.11 ա Տիմ. ա. 15։
*2.11 Հռովմ. զ. 5, 8։ բ Կոր. դ. 10։
*2.12 Հռովմ. ը. 17։ ա Պետ. դ. 13։
*2.12 Մատ. ժ. 33։ Մար. ը. 38։ Ղուկ. ժբ. 9։
*2.13 Հռովմ. գ. 3։ թ. 6։
*2.13 Թու. իգ. 19։
*2.14 ա Տիմ. ե. 21։ զ. 13։ Գլ. դ. 1։
*2.14 ա Տիմ. ա. 4։ զ. 4։ Տիտ. գ. 9, 11։
*2.16 ա Տիմ. դ. 7։ զ. 20։ Տիտ. ա. 14։
*2.17 ա Տիմ. ա. 20։
*2.18 ա Տիմ. զ. 21։
*2.18 ա Կոր. ժե. 12։
*2.19 Մատ. իդ. 24։ Հռովմ. ը. 35։ ա Յովհ. բ. 19։
*2.19 Նաւ. ա. 7։ Յովհ. ժ. 14, 27։ Տես Թու. ժզ. 5։
*2.20 ա Տիմ. գ. 15։
*2.20 Հռովմ. թ. 21։
*2.21 Տես Ես. ծբ. 11։
*2.21 Գլ. գ. 17։ Տիտ. գ. 1։
*2.22 ա Տիմ. զ. 11։
*2.22 Գոր. թ. 14։ ա Կոր. ա. 2։
*2.22 ա Տիմ. ա. 5։ դ. 12։
*2.23 ա Տիմ. ա. 4։ դ. 7։ զ. 4։ Հմր. 16։ Տիտ. գ. 9։
*2.24 Տիտ. գ. 2։
*2.24 ա Տիմ. գ. 2, 3։ Տիտ. ա. 9։
*2.25 Գաղ. զ. 1։ ա Տիմ. զ. 11։ ա Պետ. գ. 15։
*2.25 Գոր. ը. 22։
*2.25 ա Տիմ. բ. 4։ Գլ. գ. 7։ Տիտ. ա. 1։
*2.26 ա Տիմ. գ. 7։