Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իշխանները խորհուրդ են անում Քրիստոսին սպանել։ Մի կնիկ օծում է նորան։ …
Իշխանները խորհուրդ են անում Քրիստոսին սպանել։ Մի կնիկ օծում է նորան։ Յուդայի մատնութիւնը։ Քրիստոսը ուտում է զատիկը, և սահմանում հաղորդութիւնը։ Աղօթում է պարտէզումը։ Բռնվում և Կայիափայի առաջին է տարվում։ Պետրոսն ուրանում է Քրիստոսին։
1Եւ եղաւ երբոր Յիսուսը այս ամեն խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասեց. 2* Գիտէք, որ երկու օրից յետոյ զատիկ կ’լինի. Եւ մարդի Որդին կ’մատնուի խաչուելու։ 3* Այն ժամանակ քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի ծերերը ժողովուեցան այն քահանայապետի սրահը, որի անունը Կայիափա էր։ 4Եւ խորհուրդ արին, որ Յիսուսին բռնեն նենգութեամբ եւ սպանեն։ 5Բայց ասում էին, Այս տօնին ոչ, որ ժողովրդի մէջ խռովութիւն չ’լինի։
6* Եւ երբոր Յիսուսը * Բեթանիա էր՝ Սիմօն բորոտի տանը, 7Նորա մօտ մի կին եկաւ, որ մի շիշ ծանրագին իւղ ունէր, եւ նորա գլխի վերայ թափեց, երբոր նա սեղան նստած էր։ 8* Նորա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին. Ի՞նչու եղաւ այդ կորուստը. 9Որովհետեւ կարող էր այդ իւղը շատի ծախուիլ եւ աղքատներին տրուիլ։ 10Յիսուսն էլ իմանալով ասեց նորանց. Ի՞նչու էք այդ կնոջը նեղութիւն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վերայ։ 11* Որովհետեւ աղքատներն ամեն ժամանակ ունիք ձեզ հետ. Բայց * ինձ միշտ ձեզ հետ չ’ունիք։ 12Դա այդ իւղն իմ մարմնի վերայ թափելով, իմ թաղուելու մասին արաւ։ 13Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ էլ բոլոր աշխարհքի մէջ այս աւետարանը քարոզուի, կ’խօսուի նա էլ, որ դա արաւ՝ դորա յիշատակի համար։
14* Այն ժամանակ տասնեւերկուսից մէկը, որ * Յուդա Իսկարիովտացի էր ասվում, գնաց քահանայապետների մօտ եւ ասեց. 15* Ի՞նչ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան։ Եւ նորանք երեսուն արծաթ կշռեցին տուին նորան։ 16Եւ նա այնուհետեւ յարմար ժամանակ էր որոնում, որ նորան մատնէ։
17* Եւ բաղարջակերաց առաջին օրը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին նորան, Ո՞րտեղ ես կամենում, որ քեզ համար զատիկը պատրաստենք ուտելու։ 18Նա էլ ասեց. Գնացէք քաղաքն՝ այսինչի մօտ, եւ ասեցէք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մօտ է. Քեզ մօտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ։ 19Եւ աշակերտներն արին ինչպէս Յիսուսը հրամայեց նորանց. Եւ զատիկը պատրաստեցին։
20* Եւ երբոր իրիկուն եղաւ տասնեւերկուսի հետ սեղան * նստեց։ 21Եւ նորանք ուտելիս, ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ։ 22Եւ նորանց ամեն մէկը շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմ, Տէր։ 23Նա էլ պատասխանեց եւ ասեց. * Նա որ ինձ հետ իր ձեռքը սկաւառակի մէջ մտցրեց, նա կ’մատնէ ինձ։ 24Իրաւի մարդի Որդին կ’գնայ, * ինչպէս նորա համար գրուած է. Բայց * վա՜յ այն մարդին, որի ձեռով մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, թէ այն մարդը ծնուած չ’լինէր։ 25Յուդան էլ՝ նորա մատնողը՝ պատասխանեց եւ ասեց. Միթէ ե՞ս եմ, Վարդապետ։ Նորան ասեց, Դու ասեցիր։
26* Եւ նորանք դեռ ուտում էին, * Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, * այս է իմ մարմինը։ 27Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. * Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ 28* Որովհետեւ այդ է իմ արիւնը * նոր ուխտի, * որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց։ 29Միայն * ասում եմ ձեզ, թէ Այսուհետեւ որթի այս բերքիցն էլ չեմ խմիլ մինչեւ այն օրը, որ դորան ձեզ հետ նոր կ’խմեմ * իմ Հօր արքայութեան մէջ։
30* Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։ 31Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. * դուք ամենքդ այս գիշեր * կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ * Ես հովիւը կ’զարկեմ՝ եւ հօտի ոչխարները կ’ցրուին։ 32Բայց իմ յարութիւն առնելուցը յետոյ ձեզանից առաջ * կ’գնամ Գալիլեա։ 33Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Թէեւ ամենքը գայթակղեն քեզանից, ես երբէք չեմ գայթակղիլ։ 34Յիսուսը նորան ասեց. * Ճշմարիտ ասում եմ քեզ. Այս գիշեր դեռ հաւը չ’խօսած՝ երեք անգամ կ’ուրանաս ինձ։ 35Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. Այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։
36* Այն ժամանակ Յիսուսը նորանց հետ մի տեղ եկաւ՝ անունը Գեթսեմանի, եւ ասեց աշակերտներին. Այդտեղ նստեցէք, մինչեւ որ ես գնամ աղօթք անեմ այնտեղ։ 37Եւ Պետրոսին եւ * Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։ 38Այն ժամանակ նորանց ասեց. * Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։ 39Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, * աղօթք էր անում եւ ասում. * Իմ Հայր, եթէ կարելի է, * թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն * ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, * այլ ինչպէս դու։ 40Եւ աշակերտների մօտ է գալիս, եւ նորանց քնի մէջ է գտնում եւ ասում է Պետրոսին. Այդպէս՝ մէկ ժամ է՞լ չ’կարացիք ինձ հետ արթուն կենալ։ 41* Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։ 42Դարձեալ երկրորդ անգամ Յիսուսը գնաց, աղօթք արաւ՝ եւ ասեց. Իմ Հայր, եթէ կարելի չէ որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի։ 43Եւ գալով նորանց դարձեալ քնի մէջ է գտնում. Որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին։ 44Նորանց թողեց՝ դարձեալ գնաց, եւ երրորդ անգամ աղօթք արաւ եւ միեւնոյն խօսքն ասեց։ 45Այն ժամանակ գալիս է իր աշակերտների մօտ եւ նորանց ասում. Այսուհետեւ քնեցէք եւ հանգստացէք. Որ ահա հասել է ժամը, եւ մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։ 46Վեր կացէք գնանք, ահա հասաւ ինձ մատնողը։
47Եւ * նա տակաւին խօսում էր, ահա Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը եկաւ, եւ նորա հետ մեծ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից։ 48Եւ նորան մատնողը նորանց նշան էր տուել եւ ասել. Որին որ համբուրեմ՝ նա է, նորան բռնեցէք։ 49Եւ շուտով Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց. Բարեւ, վարդապետ. Եւ համբուրեց * նորան։ 50Յիսուսն էլ ասեց նորան. * Ընկեր, ի՞նչու համար եկար. Եւ այն ժամանակ մօտ եկան՝ Յիսուսին ձեռք ձգեցին՝ եւ բռնեցին նորան։ 51Եւ ահա * Յիսուսի հետ լինողներից մէկը ձեռքը մեկնեց, իր սուրը հանեց, եւ քահանայապետի ծառային զարկելով ականջը կտրեց։ 52Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. Սուրդ տեղը դիր. Որովհետեւ * բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն։ 53Կամ կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան * տասնեւերկու գունդ հրեշտակներ։ 54Բայց ի՞նչպէս կ’կատարուին գրքերը, * թէ այսպէս պէտք է լինել։
55Այն ժամին Յիսուսն այն ամբոխներին ասեց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու. Ամեն օր ձեզ մօտ նստում էի եւ տաճարումը սովորեցնում էի, եւ չ’բռնեցիք ինձ։ 56Բայց այս ամենը եղաւ, որ * մարգարէների գրքերը կատարուին։ Այն ժամանակ * բոլոր աշակերտները նորան թողեցին փախան։
57* Բայց նորանք Յիսուսին բռնեցին տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր որ դպիրները եւ ծերերը ժողովուած էին։ 58Պետրոսն էլ գնում էր նորա ետեւից հեռուանց մինչեւ քահանայապետի սրահը, եւ ներս մտաւ, ծառաների հետ նստեց՝ վերջը տեսնելու։ 59Բայց քահանայապետները եւ ծերերը եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն, բայց չ’գտան։ 60Եւ թէպէտ * շատ սուտ վկաներ էին եկել, բայց չ’գտան. Վերջապէս * երկու սուտ վկաներ առաջ եկան, 61Եւ ասեցին. Սա ասեց * Ես կարող եմ Աստուծոյ տաճարը քանդել՝ եւ երեք օրումը շինել նորան։ 62Եւ * քահանայապետը վեր կացաւ նորան ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Դորանք ի՞նչ են վկայում քեզ դէմ։ 63Եւ * Յիսուսը լուռ էր կենում։ Եւ քահանայապետը պատասխանեց եւ ասեց նորան. * Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստուծովը որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը Աստուծոյ որդին։ 64Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. Սակայն ասում եմ ձեզ, * որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին * Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։ 65* Այն ժամանակ քահանայապետն իր հանդերձները պատառեց եւ ասեց թէ Հայհոյեց. Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ. Ահա հիմա դորա հայհոյանքը լսեցիք։ 66Ի՞նչպէս է երեւում ձեզ։ Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. * Մահապարտ է։ 67* Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, * ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով. 68* Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը։
69Եւ * Պետրոսը դուրսը նստած էր սրահումը, եւ մէկ աղախին եկաւ նորա մօտ եւ ասեց. Դու էլ Գալիլեացի Յիսուսի հետ էիր։ 70Նա էլ բոլորի առաջին ուրացաւ եւ ասեց. Ես չեմ իմանում թէ դու ինչ ես ասում։ 71Եւ երբոր նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նորան տեսաւ եւ այնտեղ լինողներին ասեց. Սա էլ էր Նազովրեցի Յիսուսի հետ։ 72Եւ նա դարձեալ ուրացաւ երդումով, թէ Ես այն մարդին չեմ ճանաչում։ 73Եւ քիչ ժամանակից յետոյ այնտեղ կանգնողները եկան եւ Պետրոսին ասեցին. Ճշմարիտ՝ դու էլ նորանցից ես. Որովհետեւ * քո խօսելն էլ յայտնի է անում քեզ։ 74Այն ժամանակ նա * սկսեց անիծել եւ երդուել՝ թէ այն մարդին չեմ ճանաչում, եւ շուտով հաւը խօսեց։ 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի այն խօսքն, որ ասեց թէ * Հաւը խօսելուց առաջ՝ երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ դուրս գնաց դառնապէս լացաւ։
*26.2 Մար. ժդ. 1։ Ղուկ. իբ. 1, 2։ Յովհ. ժա. 55։ ժգ. 1։
*26.3 Սաղ. բ. 2։ Յովհ. ժա. 47։ Գոր. դ. 25-27։
*26.6 Մար. ժդ. 3-9։ Յովհ. ժա. 1, 2։ ժբ. 1-3։ Տես Ղուկ. է. 36-50։
*26.6 Գլ. իա. 17։
*26.8 Յովհ. ժբ. 4։
*26.11 բ Օր. ժե. 11։ Յովհ. ժբ. 8։
*26.11 Տես Գլ. ժը. 20։ իը. 20։ Յովհ. ժգ. 33։ ժդ. 19։ ժզ. 5, 28։ ժէ. 11։
*26.14 Մար. ժդ. 10, 11։ Ղուկ. իբ. 3-6։ Յովհ. ժգ. 2, 27, 30։
*26.14 Գլ. ժ. 4։ Հմր. 25, 47։ Գլ. իէ. 3։
*26.15 Զաք. ժա. 12։ Տես Գլ. իէ. 3։
*26.17 Ել. ժբ. 6, 18։ Մար. ժդ. 12։ Ղուկ. իբ. 7։
*26.20 Մար. ժդ. 17-21։
*26.20 Ղուկ. իբ. 14։ յովհ. ժգ. 21։
*26.23 Սաղ. խա. 9։ Ղուկ. իբ. 21։ Յովհ. ժգ. 18։
*26.24 Սաղ. իբ. Ես. ծգ. Դան. թ. 26։ Մար. թ. 11։ Ղուկ. իդ. 25, 26, 46։ Գոր. ժէ. 2, 3։ իզ. 22, 23։ ա Կոր. ժե. 3։ ա Պետ. ա. 11։
*26.24 Յովհ. ժէ. 12։
*26.26 Մար. ժդ. 22։ Ղուկ. իբ. 19։
*26.26 ա կոր. ժա. 23-25։
*26.26 ա Կոր. ժ. 16։
*26.27 Մար. ժդ. 23։
*26.28 Տես Ել. իդ. 8։
*26.28 Երեմ. լա. 31։
*26.28 Գլ. ի. 28։ Հռովմ. ե. 15։ Եբր. թ. 22։
*26.29 Մար. ժդ. 25։ Ղուկ. իբ. 18։
*26.29 Գլ. ժգ. 43։ Ղուկ. իբ. 30։
*26.30 Մար. ժդ. 26-31։
*26.31 Մար. ժդ. 27։ Յովհ. ժզ. 32։
*26.31 Գլ. ժա. 6։
*26.31 Զաք. ժգ. 7։
*26.32 Գլ. իը. 7, 10, 16։ Մար. ժդ. 28։ ժզ. 7։
*26.34 Մար. ժդ. 30։ Ղուկ. իբ. 34։ Յովհ. ժգ. 38։
*26.36 Մար. ժդ. 32-42։ Ղուկ. ժդ. 32-42։ Ղուկ. իբ. 39-42, 45, 46։ յովհ. ժը. 1։
*26.37 Գլ. դ. 21։ ժէ. 1։
*26.38 Յովհ. ժբ. 27։
*26.39 Մար. ժդ. 36։ Ղուկ. իբ. 42։ Եբր. ե. 7։
*26.39 Յովհ. ժբ. 27։
*26.39 Գլ. ի. 22։
*26.39 Հմր. 42։ Յովհ. ե. 30։ զ. 38։ Փիլ. բ. 8։
*26.39 Տես Գլ. զ. 10։
*26.41 Մար. ժգ. 33։ ժդ. 38։ Ղուկ. իբ. 40, 46։ Եփես. զ. 18։
*26.47 Մար. ժդ. 43-50։ Ղուկ. իբ. 47-53։ Յովհ. ժը. 3-11։ Գոր. ա. 16։
*26.49 բ Թագ. ի. 9։
*26.50 Սաղ. խա. 9։ ծե. 13։ Գլ. ի. 13։
*26.51 Յովհ. ժը. 10։
*26.52 Ծն. թ. 6։ Յայտ. ժգ. 10։
*26.53 դ Թագ. զ. 17։ Դան. է. 10։
*26.54 Ես. ծգ. 7 ևլն։ Հմր. 24։ Ղուկ. իդ. 25, 44, 46։
*26.56 Ես. ծգ. 7-10։ Ողբ. դ. 20։ Հմր. 54, 56։
*26.56 Տես Յովհ. ժը. 15։
*26.57 Մար. ժդ. 53-65։ Ղուկ. իբ. 54։ Յովհ. ժը. 12-15, 19-24։
*26.60 Սաղ. իէ. 12։ լե. 11։ Գոր. զ. 13։
*26.60 բ Օր. ժթ. 15։
*26.61 Գլ. իէ. 40։ Յովհ. բ. 19։
*26.62 Մար. ժդ. 60։
*26.63 Ես. ծգ. 7։ Գլ. իէ. 12, 14։
*26.63 Ղև. ե. 1։ ա Թագ. ժդ. 24, 26։ Գլ. ժզ. 16։ Յովհ. զ. 69։
*26.64 Դան. է. 13։ Գլ. ժզ. 27։ իդ. 30։ իե. 31։ Ղուկ. իա. 27։ Յովհ. ա. 51։ Հռովմ. ժդ. 10։ ա Թես. դ. 16։ Յայտ. ա. 7։
*26.64 Սաղ. ճժ. 1։ Գոր. է. 55։
*26.65 դ Թագ. ժը. 37։ ժթ. 1։
*26.66 Ղև. իդ. 16։ Յովհ. ժթ. 7։
*26.67 Ես. ծ. 6։ ծգ. 3։ Գլ. իէ. 30։
*26.67 Ղուկ. իբ. 63։ Յովհ. ժթ. 3։
*26.68 Մար. ժդ. 65։ Ղուկ. իբ. 64։
*26.69 Մար. ժդ. 66-72։ Ղուկ. իբ. 55-62։ Յովհ. ժը. 16-18, 25-27։
*26.73 Ղուկ. իբ. 59։ Տես Յովհ. ժը. 26։
*26.74 Մար. ժդ. 71։
*26.75 Հմր. 34։ Մար. ժդ. 30։ Ղուկ. իբ. 61, 62։ Յովհ. ժգ. 38։