Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քահանաները պէտք է սուրբ և անարատ լինին։ 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. …
Քահանաները պէտք է սուրբ և անարատ լինին։
1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր Ահարօնի որդիներին՝ քահանաների հետ եւ ասիր նորանց. * Մի քահանայ մի անձի համար անմաքուր չþլինի իր ժողովրդի մէջ. 2Բայց միայն իր մօտ ազգականի համար, այսինքն իր մօր եւ իր հօր եւ իր որդու եւ իր աղջկան եւ իր եղբօր համար, 3Եւ իր կոյս քրոջ համար որ մօտ է իրան՝ մարդի տրուած չէ, նորա համար թող անմաքուր լինի։ 4* Նա իր ժողովրդի մէջ գլխաւոր լինելով անմաքուր պիտի չþդառնայ իրան պղծելով։ 5* Իրանց գլխներին գերծելով կնտութիւն չþանեն, եւ իրանց մօրուքի եզերքը չþածիլեն, եւ իրանց մարմնի վերայ վէտեր չþանեն. 6Սուրբ պիտի լինեն իրանց Աստուծոյն. Եւ * իրանց Աստուծոյ անունը չþպղծեն. Որովհետեւ Եհովայի պատարագներն՝ իրանց Աստուծոյ հացն են մատուցանում. Ուրեմն սուրբ լինեն։ 7* Պոռնիկ կամ պղծուած կնիկ չþառնեն, եւ * իր մարդիցն արձակուած կնիկ չþառնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։ 8Եւ պիտի սրբես նորան. Որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ * ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։ 9Եւ * եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. Նա կրակով պիտի այրուի։
10Եւ * իր եղբայրներիցը մեծ եղող քահանան՝ որի գլխին թափուել է օծման իւղը եւ ձեռքը լցուել է որ * զգեստները հագնէ, * իր գլուխը պիտի չþբանայ, եւ իր հանդերձները չþպատառէ. 11Եւ * մի մեռած մարդի մօտ չþգնայ, ոչ էլ իր հօր կամ իր մօր համար անմաքուր լինի։ 12Եւ * սրբարանիցը դուրս չþգայ եւ իր Աստուծոյ սրբարանը չþպղծէ. Որովհետեւ * իր Աստուծոյ օծման իւղի պսակն իր վերայ է. Ես եմ Եհովան։ 13Եւ * նա մի կոյս պիտի կնիկ առնէ։ 14Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չþառնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ, 15Որ իր սերունդը չþպղծէ իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորան։
16Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 17Խօսիր Ահարօնին եւ ասիր. Քո սերունդիցն իրանց ազգերի մէջ ով որ իր վերայ արատ ունենայ, * թող չþմօտենայ իր Աստուծոյ հացը մատուցանելու. 18Որովհետեւ ոչ մի մարդ որ արատ ունենայ, պիտի չþմօտենայ. Կոյրը կամ կաղը՝ կամ կարճունչը՝ կամ * ականջատը, 19Կամ ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը, 20Կամ սապատողը կամ բարակացածը կամ աչքը հատ ընկածը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը կամ * փոշտանակը. 21Ահարօն քահանայի սերունդիցն արատ ունեցող մի մարդ չþմօտենայ Եհովայի պատարագները մատուցանելու. Նա արատաւոր է. Իր Աստուծոյ հացը մատուցանելու չþմօտենայ։ 22Նա իր Աստուծոյ հացն ուտէ՝ * ամենասուրբ բաներիցը եւ * սուրբ բաներիցը. 23Միայն վարագոյրի մօտ չþմտնէ եւ սեղանին չþմօտենայ, ըստ որում արատ ունի. Եւ իմ սուրբ բաները չþպղծէ, որովհետեւ նորանց սրբող Եհովան ես եմ։ 24Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա որդիների հետ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ։
*21.1 Եզեկ. իդ. 25։
*21.4 Տես Եզեկ. իդ. 16, 17։
*21.5 Գլ. ժթ. 27, 28։ բ Օր. ժդ. 1։ Եզեկ. խգ. 20։
*21.6 Գլ. ժը. 21։ ժթ. 12։
*21.7 Եզ. խդ. 22։
*21.7 Տես բ Օր. իդ. 1-4։
*21.8 Գլ. ի. 7, 8։
*21.9 Ծն. լը. 24։
*21.10 Ել. իթ. 29, 30։ Գլ. ը. 12։ ժզ. 32։ Թու. լե. 25։
*21.10 Ել. իը. 2։ Գլ. ժզ. 32։
*21.10 Գլ. ժ. 6։
*21.11 Թու. ժը. 14։ Տես հմր. 1, 2։
*21.12 Գլ. ժ. 7։
*21.12 Ել. իը. 36։ Գլ. ը. 9, 12, 30։
*21.13 Հմր. 7։ Եզ. խդ. 22։
*21.17 Գլ. ժ. 3։ Թու. ժզ. 5։ Սաղ. կե. 4։
*21.18 Գլ. իբ. 22։
*21.20 բ Օր. իգ. 1։
*21.22 Գլ. բ. 3, 10։ զ. 17, 29։ է. 1։ իդ. 9։ Թու. ժը. 9։
*21.22 Գլ. իբ. 10-12։ Թու. ժը. 19։