Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սաւուղի ապօրէն արիւնահեղութեան համար սով է լինում։ Ռեսփայի գութը։ Փղշ…

Սաւուղի ապօրէն արիւնահեղութեան համար սով է լինում։ Ռեսփայի գութը։ Փղշտացիների դէմ յաղթութիւնները։

1Եւ Դաւիթի օրերումը սով եղաւ երեք տարի իրար ետեւից. Եւ Դաւիթը խնդրեց Տիրոջ երեսը. Եւ Տէրն ասեց. Այս Սաւուղի եւ նորա արիւնահեղ տան համար է, որ Գաբաւոնացիներին կոտորեց։ 2Եւ թագաւորը կանչեց Գաբաւոնացիներին եւ ասեց նորանց. (բայց այս Գաբաւոնացիները Իսրայէլի որդիներիցը չեն, այլ * Ամօրհացիների մնացորդիցը. Եւ իսրայէլի որդիքը նորանց երդում էին արել. Իսկ Սաւուղն ուզում էր նորանց կոտորել Իսրայէլի եւ Յուդայի որդկանց համար նախանձելով։) 3Եւ Դաւիթն ասեց Գաբաւոնացիներին. Ես ձեզ ի՞նչ անեմ եւ ի՞նչով քաւեմ, որ օրհնէք * Տիրոջ ժառանգութիւնը։ 4Եւ Գաբաւոնացիներն ասեցին նորան. Մենք արծաթ եւ ոսկի չþունենք Սաւուղի եւ նորա տան մօտ, եւ իսրայէլում մի մարդ չþունենք որ սպանուի. Եւ նա ասեց. Ապա ի՞նչ էք ասում որ անեմ ձեզ։ 5Եւ նորանք ասեցին թագաւորին. Այն մարդը որ մեզ ջարդեց եւ նա որ մեզ համար մտածեց որ բնաջինջ լինենք եւ չþգտնուինք ամենեւին Իսրայէլի սահմաններումը, 6Նորա որդիներից մեզ եօթը մարդ տրուին, որ նորանց կախենք * Տիրոջ ընտրեալ Սաւուղի Գաբաայումը Տիրոջ համար։ Եւ թագաւորն ասեց. Ես կþտամ։

7Իսկ թագաւորը խնայեց Մեմփիբոսթէին՝ Սաւուղի որդի Յովնաթանի որդիին՝ * Տիրոջ երդումի համար, որ նորանց այսինքն Դաւիթի եւ Սաւուղի որդի Յովնաթանի մէջ եղել էր։ 8Եւ թագաւորը առաւ Այիայի աղջկան * Ռեսփայի երկու որդիներին, որոնց ծնել էր Սաւուղի համար, Արմոնիին եւ Մեմփիբոսթէին, եւ Սաւուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր * Մաուլացի Բերզէլիի որդի Եդրիէլի համար. 9Եւ տուաւ նորանց Գաբաւոնացիների ձեռքը. Եւ նորանք կախեցին նորանց սարի վերայ Տիրոջ առաջին. Եւ եօթն էլ միասին ընկան. Եւ նորանք մեռցուեցան հունձի առաջի օրերին գարիի հունձի սկզբումը։

10Եւ Այիայի աղջիկ Ռեսփան առաւ քուրձը եւ նորան փռեց իր համար ապառաժի վերայ հունձի սկիզբը մինչեւ նորանց վերայ երկնքից անձրեւ գալը. Եւ նորանց վերայ ցերեկը երկնքի թռչուններին հանգչելու թող չէր տալիս, եւ ոչ դաշտի կենդանիներին՝ գիշերը։ 11Եւ Դաւիթին իմացրին թէ ինչ է արել Սաւուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։ 12Եւ Դաւիթը գնաց ու առաւ Սաւուղի ոսկորները եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները * Գաղաադի Յաբիսի բնակիչներից որ Բեթսանի հրապարակիցը նորանց գողացել էին, ուր * Փղշտացիները կախել էին, երբոր Փղշտացիները Գեղբուէի վերայ Սաւուղին զարկել էին։ 13Եւ վեր առաւ այնտեղից Սաւուղի ոսկորները եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները, եւ հաւաքեցին այն կախուածների էլ ոսկորները. 14Եւ թաղեցին Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի ոսկորները Բենիամինի երկրում իրանց հայր Կիսի գերեզմանումը * Սելայի մէջ, եւ արին ամենը ինչ որ թագաւորն հրամայել էր, եւ * Աստուած նորանից յետոյ ընդունեց երկրի համար եղած աղօթքը։

15Եւ Փղշտացիները տակաւին պատերազմ ունէին Իսրայէլի հետ, եւ դաւիթն իջաւ եւ իր ծառաներն իր հետ, եւ պատերազմեցին Փղշտացիների հետ. Եւ Դաւիթը յոգնեց։ 16Եւ Եսբիբենոբը որ Ռափայի որդիներիցն էր (նորա նիզակը երեք հարիւր պղնձի սիկղ ծանր էր), եւ ինքը նոր սուր էր կապել մէջքին եւ ուզում էր Դաւիթին սպանել։ 17Բայց Շարուհեան Աբեսսան նորան օգնեց եւ զարկեց Փղշտացիին ու սպանեց նորան։ Այն ժամանակ Դաւիթի մարդիկը որդում արին նորան թէ * Այլ եւս պիտի մեզ հետ պատերազմի դուրս չþգաս. Որ * չþհանգցնես Իսրայէլի ճրագը։

18Եւ * սորանից յետոյ եղաւ որ Փղշտացիների հետ պատերազմ եղաւ Գովբումը. Այն ժամանակ * Ովսացի Սովբաքը սպանեց Սափին որ Ռափայի որդիներիցն էր։

19Եւ դարձեալ պատերազմ եղաւ Գովբումը Փղշտացիների հետ, եւ բեթլեհէմցի Արիէորգիմի որդի Էլէանան սպանեց * Գէթացի Գողիաթին, որի * նիզակի բունը ոստայնանկների գլանի պէս էր։

20Եւ դարձեալ պատերազմ եղաւ * Գէթում. Եւ մի երկայնահասակ մարդ կար, եւ նորա ձեռքերի ու ոտքերի մատերը վեց վեց էին, քսանեւ չորս հատ մատ ունէր. Նա էլ էր Ռափայից ծնուած. 21Եւ նա * նախատեց Իսրայէլին. Բայց Դաւիթի եղբայր * Սամաայի որդի Յովնաթանը սպանեց նորան։ 22Այս չորսը ծնուել էին գէթումը ռափայից, եւ սպանուեցան Դաւիթի ձեռքովը եւ Դաւիթի ծառների ձեռքովը։

*21.2 Յես. թ. 3-17։

*21.3 Գլ. ի. 19։

*21.6 ա Թագ. ժ. 24։ Տես սաղ. ճզ. 23։

*21.7 ա Թագ. ի. 8։

*21.8 Գլ. գ. 7։

*21.8 ա Թագ. ժը. 19։

*21.12 ա Թագ. լա. 11-13։

*21.12 ա Թագ. լա. 10։

*21.14 Յես. ժը. 28։

*21.14 Գլ. իդ. 25։

*21.17 Գլ. ժը. 3։

*21.17 գ Թագ. ժա. 36։ ժե. 4։

*21.18 ա Մն. ի. 4-8։

*21.18 ա Մն. ժա. 29։

*21.19 Եղբօրը։ Տես ա Մն. ի. 5։

*21.19 ա Թագ. ժէ. 7։ Գլ. իգ. 7։

*21.20 ա Թագ. ժէ. 4։ ա Մն. ի. 6։

*21.21 ա Թագ. ժէ. 10, 25, 26, 36, 45։

*21.21 ա Թագ. ժզ. 9։