Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նաբուգոդոնոսորը փչացնում է Եգիպտոսի զօրութիւնը, դաշնակիցներին և թագաւ…

Նաբուգոդոնոսորը փչացնում է Եգիպտոսի զօրութիւնը, դաշնակիցներին և թագաւորին։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Ողբացէք՝ աւա՜ղ այն օրուան։ 3Որովհետեւ * օրը մօտացել է, եւ մօտացել է Տիրոջ օրը, ամպոտ օրը. Դա ազգերի ժամանակը պիտի լինի։ 4Եւ սուր պիտի գայ Եգիպտոսի վերայ եւ երկունք պիտի լինի Եթէովպիայումը, երբոր Եգիպտոսումը կþընկնեն սպանուածները, եւ * վեր կþառնեն նորա առատութիւնը եւ * քարուքանդ կþլինեն նորա հիմունքը։ 5Եթէովպացիք, * Փութացիք, Ղուդացիք եւ * բոլոր խառնիճաղանճ ժողովուրդը եւ Քուբացիք եւ ուխտի երկրի որդիքը նորանց հետ սրով պիտի ընկնեն։ 6Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի օգնականներն էլ պիտի ընկնեն, եւ պիտի իջնէ նորա զօրութեան հպարտութիւնը, * Մագդողից մինչեւ Սուհէն սրով պիտի ընկնեն նորանում, ասում է Տէր Եհովան. 7Եւ * պիտի ամայանան ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները պիտի լինեն անապատացած քաղաքների մէջ։ 8Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես կրակ կþգցեմ Եգիպտոսի մէջ եւ կþկոտրատուին նորա բոլոր օգնականները։ 9Այն օրը * դեսպաններ պիտի դուրս գան նաւերով իմ առաջից՝ ապահով Եթէովպացիներին վախեցնելու համար, եւ նորանց մէջ երկունք պիտի լինի Եգիպտոսի օրուայ պէս. Որովհետեւ ահա գալիս է։

10Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ * Եգիպտոսի բազմութիւնն էլ պիտի փչացնեմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռովը։ 11Նա եւ իր ժողովուրդն իր հետ՝ * ազգերի բռնակալները բերվում են երկիրը աւերակ անելու, եւ նորանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վերայ, եւ երկիրը պիտի լցնեն սպանուածներով։ 12Եւ * ես պիտի ցամաքեցնեմ գետերը, եւ * երկիրը ծախեմ չարերի ձեռքը, եւ ամայի անեմ երկիրը եւ նորա լիութիւնը օտարների ձեռով. Ես տէրս եմ խօսել։

13Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես * կուռքերն էլ պիտի բնաջինջ անեմ, եւ փչացնեմ չաստուածները Մեմփիսից. Եւ * Եգիպտոսի երկրիցը այլ եւս իշխան պիտի չþլինի. Եւ * վախ պիտի դնեմ Եգիպտոսի երկրումը։ 14Եւ * պիտի ամայի անեմ Պաթուրէսին, եւ * Տայանիսի մէջ կրակ պիտի գցեմ, եւ * Նովի մէջ դատաստաններ պիտի անեմ. 15Եւ իմ սրտմտութիւնը պիտի թափեմ Եգիպտոսի ամրութեան՝ Սինի վերայ եւ պիտի ջարդեմ * Նովի բազմութիւնը։ 16Եւ * կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մէջ. Սինը պիտի երկունքներով գալարուի, եւ Նովը պիտի ճեղքուի. Եւ թշնամիները պիտի Մեմփիսը ցերեկով առնեն։ 17Արեգի եւ Բուբաստի երիտասարդները պիտի սրով ընկնեն. Եւ իրանք գերի պիտի գնան։ 18* Եւ Տափնասում ցերեկը պիտի խաւար դառնայ, երբոր ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը, եւ երբոր այնտեղ կþփչանայ նորա ոյժի հպարտութիւնը. Ամպ պիտի ծածկէ նորան, եւ նորա աղջկերքը գերի պիտի գնան։ 19Այսպէս ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։

20Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ առաջին ամսի եօթին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 21Մարդի որդի, Եգիպտոսի Փարաւօն թագաւորի * բազուկը կոտրեցի, եւ ահա * նա պիտի չþփաթաթուի բժշկութիւն տալու համար, որ կապ դնեն փաթաթածի վերայ, որպէս զի զօրանայ սուր բռնելու համար։ 22Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես Եգիպտոսի Փարաւօն թագաւորի դէմ եմ, եւ * պիտի փշրեմ նորա բազուկները՝ թէ զօրաւորը թէ կոտրածը, եւ վայր պիտի գցել տամ սուրը նորա ձեռքիցը։ 23Եւ * Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։ 24Բայց պիտի զօրացնեմ բաբիլոնի թագաւորի բազուկները, եւ իմ սուրը պիտի դնեմ նորա ձեռքին, սակայն Փարաւօնի բազուկները պիտի փշրեմ, եւ նա պիտի սպանուողի հեծեծանքովը հեծէ նորա առաջին։ 25Եւ Բաբիլոնի թագաւորի բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւօնի բազուկները պիտի ընկնեն. Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, * երբոր ես իմ սուրը կþտամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորան կþմեկնէ Եգիպտոսի երկրի վերայ. 26Եւ * կþցրուեմ Եգիպտացիներին ազգերի մէջ եւ նորանց կþսփռեմ երկիրների մէջ, այն ժամանակ կþիմանան որ ես եմ Տէրը։

*30.2 Ես. ժգ. 6։

*30.3 Գլ. է. 7, 12։ Յովել. բ. 1։ Սոփ. ա. 7։

*30.4 Գլ. իթ. 9։

*30.4 Երեմ. ծ. 15։

*30.5 Գլ. իէ. 10։

*30.5 Երեմ. իե. 20, 24։

*30.6 Գլ. իթ. 10։

*30.7 Գլ. իթ. 12։

*30.9 Ես. ժը. 1, 2։

*30.10 Գլ. իթ. 19։

*30.11 Գլ. իը. 7։

*30.12 Ես. ժթ. 5, 6։

*30.12 Ես. ժթ. 4։

*30.13 Ես. ժթ. 1։ Երեմ. խգ. 12։ խզ. 25։ Զաք. ժգ. 2։

*30.13 Զաք. ժ. 11։

*30.13 Ես. ժթ. 16։

*30.14 Գլ. իթ. 14։

*30.14 Սաղ. հը. 12, 43։

*30.14 Նաւ. գ. 8-10։

*30.15 Երեմ. խզ. 25։

*30.16 Հմր. 8։

*30.18 Երեմ. բ. 16։

*30.21 Երեմ. խը. 25։

*30.21 Երեմ. խզ. 11։

*30.22 Սաղ. լէ. 17։

*30.23 Հմր. 26։ Գլ. իթ. 12։

*30.25 Սաղ. թ. 16։

*30.26 Հմր. 23։ Գլ. իթ. 12։