Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սիրողի և սիրեալի երգը։ 1Սողոմոնի * երգ երգոցը։ 2Թող ի…
Սիրողի և սիրեալի երգը։
1Սողոմոնի * երգ երգոցը։
2Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, * որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։
3Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. Թափուած իւղ է քո անունը. Նորա համար սիրում են քեզ օրիորդները։
4* Քաշիր ինձ, * ետեւիցդ կþվազենք. Թագաւորն ինձ տարաւ * իր սենեակները. Ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. Քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. Ուղղութեամբ սիրում են քեզ։
5Սեւ եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղէմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագոյրների նման։
6Մի նայիք որ ես սեւացած եմ, որովհետեւ արեւն ինձ խանձել է. Մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին. Բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։
7Ասիր ինձ, ով հոգիիս սիրածը, ո՞րտեղ ես արածեցնում. Ո՞րտեղ ես տաւարը իջեցնում կէս օրին. Ապա ես ի՞նչու համար թափառականի պէս լինիմ քո ընկերների հօտերի մօտ։
8Եթէ դու չþգիտես, * ով կանանց գեղեցկագոյնը, դուրս եկ հօտի ետեւիցը, եւ արածեցրու ուլերիդ՝ հովիւների վրանների կշտին։
9* Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, * ով ընկերուհիս։
10* Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։
11Ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտուածքով։
12Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։
13Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. Ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։
14* Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադդիի այգեստանումը։
15* Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. Ահա գեղեցիկ ես. Աչքերդ աղաւնիների աչքեր են։
16Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։
17Մեր տների գերանները եղեւնափայտ են, մեր առիքները՝ մայր փայտ։
*1.1 գ Թագ. դ. 32։
*1.2 Գլ. դ. 10։
*1.4 Ովս. ժա. 4։ Յովհ. զ. 44։ ժբ. 32։
*1.4 Փիլ. գ. 12-14։
*1.4 Սաղ. խե. 14, 15։ Յովհ. ժդ. 2։ Եփես. բ. 6։
*1.8 Գլ. ե. 9։ զ. 1։
*1.9 բ Մն. ա. 16, 17։
*1.9 Գլ. բ. 2, 10, 13։ դ. 1, 7։ ե. 2։ զ. 4։ Յովհ. ժե. 14, 15։
*1.10 Եզեկ. ժզ. 11-13։
*1.14 Գլ. դ. 13։
*1.15 Գլ. դ. 1։ ե. 12։