Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դաւիթը գանգատում է նեղութիւնների և հալածանքների մասին. Խնդրում է մխիթ…

Դաւիթը գանգատում է նեղութիւնների և հալածանքների մասին. Խնդրում է մխիթարութիւն։

Դաւիթի Սաղմոս. Յիշատակի համար։

1Ով * Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2Որովհետեւ * քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ * քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։

3Չþկայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. * իմ ոսկորներումը խաղաղութիւն չþկայ իմ մեղքի համար։

4Որովհետեւ * իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ * ծանր են ինձ վերայ։

5* Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։

6Ես կեռացած եւ * խիստ ցած ընկած եմ, եւ * ամեն օր ման եմ գալիս սգաւոր։

7Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են * բորբոքումով, եւ * առողջութիւն չþկայ իմ մարմնումը։

8Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. * հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։

9Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։

10Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ * իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։

11* Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի * դէմ. Եւ * իմ ազգականները կանգնած են հեռուանց։

12Եւ իմ անձը խնդրողները * որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն * անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր * նենգութիւններ են հնարում։

13Բայց * ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ * որ իր բերանը չէ բաց անում։

14Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չþկայ։

15Որովհետեւ ես * քեզ եմ ապաւինում, Տէր. Դու պատասխան կþտաս, ով Տէր՝ իմ Աստուած։

16Որովհետեւ ես ասեցի՝ * Թող ինձ վերայ չþուրախանան, որ * իմ ոտքը սահելիս՝ * ինձ վերայ պարծենան։

17Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. Եւ իմ ցաւը միշտ առաջս է։

18Որովհետեւ ես պատմում եմ * իմ անօրէնութիւնը. Եւ * տրտմում եմ իմ մեղքի համար։

19Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. Եւ * ինձ զուր ատողները շատ են։

20Եւ * բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, * նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։

21Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, * մի հեռանար ինձանից։

22Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ * Փրկիչ։

*38.1 Սաղ. զ. 1։

*38.2 Յոբ զ. 4։

*38.2 Սաղ. լբ. 4։

*38.3 Սաղ. զ. 2։

*38.4 Եզր. թ. 6։ Սաղ. խ. 12։

*38.4 Մատ. ժա. 28։

*38.5 Ես. ա. 6։

*38.6 Սաղ. լե. 14։

*38.6 Յոբ. լ. 28։ Սաղ. խբ. 9։ խգ. 2։

*38.7 Յոբ. է. 5։

*38.7 Հմր. 3։

*38.8 Յոբ. գ. 24։ Սաղ. իբ. 1։ Ես. ծթ. 11։

*38.10 Սաղ. զ. 7։ Առակ. ժե. 30։

*38.11 Սաղ. լա. 11։

*38.11 Ղու. ժ. 31, 32։

*38.11 Ղուկ. իդ. 49։

*38.12 բ Թագ. ժէ. 1-3։

*38.12 բ Թագ. ժզ. 7, 8։

*38.12 Սաղ. լե. 20։

*38.13 Տես բ Թագ. ժզ. 10։

*38.13 Սաղ. լթ. 2, 9։

*38.15 բ Թագ. ժզ. 12։ Սաղ. լթ. 7։

*38.16 Սաղ. ժգ. 4։

*38.16 բ Օր. լբ. 35։

*38.16 Սաղ. լե. 26։

*38.18 Սաղ. լբ. 5։ Առակ. իը. 13։

*38.18 բ Կոր. է. 9, 10։

*38.19 Սաղ. լե. 19։

*38.20 Սաղ. լե. 12։

*38.20 Տես ա Պետ. գ. 13։ ա Յովհ. գ. 12։

*38.21 Սաղ. լե. 22։

*38.22 Սաղ. իէ. 1։ կբ. 2, 6։ Ես. ժբ. 2։