Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսահակի ամուսնութիւնը Ռեբեկայի հետ։ 1Եւ Աբրահամը ծեր էր եւ օրերն ա…

Իսահակի ամուսնութիւնը Ռեբեկայի հետ։

1Եւ Աբրահամը ծեր էր եւ օրերն անցկացրած, եւ Եհովան * ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ 2Եւ Աբրահամն ասեց իր ծառային՝ * իր տան երէցին, որ * իր բոլոր ունեցածի վերակացուն էր, թէ * Ձեռքդ իմ երանքի տակը դիր. 3Եւ ես * քեզ երդում եմ տալիս Եհովայով երկնքի Աստուծովը եւ երկրի Աստուծովը, որ իմ որդու համար * կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց մէջ ես բնակվում եմ։ 4Այլ * իմ երկիրն եւ իմ ազգականների մօտ * գնաս, եւ իմ որդի Իսահակի համար կին առնես։ 5Եւ ծառան ասեց նորան. Գուցէ այն կինը չուզենայ իմ ետեւից այս երկիրը գալ. Արդե՞օք քո որդին դարձնեմ տանեմ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել։ 6Եւ Աբրահամն ասեց նորան. Զգուշացիր որ իմ որդին այն տեղ չþդարձնես։ 7Եհովան՝ երկնքի Աստուածը, որ * ինձ իմ հօր տանիցն եւ իմ ծնած երկրիցը հանեց, եւ որ խօսեց ինձ հետ, եւ որ երդում արաւ ինձ, ասելով, * Այս երկիրը քո սերունդին կþտամ, * նա իր հրեշտակը կþուղարկէ քո առաջին, եւ դու այն տեղից իմ որդու համար կին կþառնես։ 8Եւ եթէ կինը քո ետեւից գալ չուզէ, այն ժամանակ դու իմ * այս երդումիցը անպարտ ես, միայն թէ իմ որդին այնտեղ չþդարձնես։ 9Եւ ծառան իմ ձեռքը դրաւ իր տիրոջ Աբրահամի երանքի տակ եւ այս բանի համար երդում արաւ նորան։

10Եւ ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առաւ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքները իր ձեռքին էր. Եւ վեր կացաւ ու գնաց Միջագէտ * Նաքովրի քաղաքը։ 11Եւ քաղաքի դրսումը ուղտերը նստեցրեց մի ջրհորի մօտ իրիկուայ դէմ * ջուր քաշող կանանց դուրս գալիս ժամանակը, 12Եւ ասեց. * Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, հանդիպեցրու իմ առաջին այսօր, եւ իմ տիրոջ Աբրահամին բարերարութիւն արա. 13Ահա ես ջրի աղբիւրի մօտ կþկանգնեմ. Եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։ 14Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կþխմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ. Եւ * սորանով գիտենամ որ իմ տիրոջը բարերարութիւն արիր։

15Եւ եղաւ որ նա տակաւին իր խօսքը չէր վերջացրել, եւ ահա Աբրահամի եղբայր Նաքովրի կնոջ * Մեղքայի որդու Բաթուէլի ծնած Ռեբեկան դուրս եկաւ, սափորը ուսին։ 16Եւ աղջիկը * մի շատ գեղեցիկ տեսքով կոյս էր, եւ մարդ նորան գիտեցած չէր. Եւ նա իջաւ աղբիւրը, եւ իր սափորը լցրեց ու վեր գնաց։ 17Եւ ծառան նորան դիմաւորելու վազեց, եւ ասեց. Սափորիցդ ինձ մի քիչ ջուր խմեցրու։ 18Եւ նա ասեց. Խմիր, տէր իմ. Եւ շուտով սափորը իր ձեռքի վերայ իջեցրեց, եւ խմեցրեց նորան։ 19Եւ երբոր նորան խմեցրեց պրծաւ, ասեց. Ուղտերիդ էլ ջուր քաշեմ մինչեւ որ ամենքը խմեն վերջացնեն։ 20Եւ շուտով սափորը աւազանի մէջ թափեց, եւ դարձեալ հորի մօտ վազեց ջուր քաշելու, եւ նորա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։ 21Բայց այն մարդը զարմանալով նորա վերայ լռած մտածում էր, թէ արդեօք * Եհովան նորա ճանապարհը * յաջողել է, թէ ոչ։ 22Եւ երբոր ուղտերը խմելը վերջացրին, մարդը մի ոսկի օղակ առաւ կէս սիկղ ծանր, եւ նորա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ ոսկի. 23Եւ ասեց. Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա ինձ. Քո հօր տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ։ 24Եւ նա ասեց նորան. Ես * Մեղքայի որդի Բաթուէլի աղջիկն եմ, որ Նաքովրի համար ծնեց։ 25Նաեւ ասեց նորան. Մենք յարդ եւ ճարակ շատ ունինք, եւ իջեւանելու տեղ էլ։ 26Եւ մարդը * խոնարհեց եւ Եհովային երկրպագութիւն արաւ. 27Եւ ասեց. Օրհնեալ լինի իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածը, որ իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը իմ տէրից չէ զրկում. Ես ճանապարհումը լինելով Եհովան ինձ իմ տիրոջ եղբայրների տունն առաջնորդեց։ 28Եւ աղջիկը վազեց, եւ այս բաները պատմեց իր մօրը։

29Եւ Ռեբեկան մի եղբայր ունէր * Լաբան անունով. Եւ Լաբանը դուրս վազեց այն մարդի մօտ դէպի աղբիւրը. 30Որովհետեւ տեսնելով օղակը եւ իր քրոջ ձեռքերին ապարանջանները եւ լսելով իր քրոջ Ռեբեկայի խօսքերը, որ ասում էր թէ այն մարդը այսպէս խօսեց ինձ հետ, այն մարդի մօտ եկաւ. Եւ ահա նա կանգնել էր ուղտերի մօտ աղբիւրի կշտին. 31Եւ ասեց. Եկ, * ով Եհովայի օրհնեալ, ինչո՞ւ ես դուրսը կանգնել. Եւ ես տունը պատրաստել եմ, եւ ուղտերի համար էլ տեղ։ 32Եւ մարդը եկաւ տունը. Եւ ուղտերի կապերը լուծեց, եւ ուղտերին * յարդ ու ճարակ տուաւ, եւ ջուր՝ նորա ոտքերը եւ նորա հետ լինող մարդկանց ոտքերը լուանալու համար։ 33Եւ նորա առաջին կերակուր դրուեցաւ որ ուտէ. Բայց նա ասեց. Չեմ ուտիլ, մինչեւ որ իմ խօսքերը չþխօսիմ. Եւ ասեց. Խօսիր։ 34Եւ նա ասեց. Ես Աբրահամի ծառան եմ. 35Եւ Եհովան շատ օրհնել է իմ տիրոջը, եւ նա մի մեծ մարդ է. Եւ նորան հօտեր եւ արջառներ, եւ արծաթ եւ ոսկի, եւ ծառաներ ու աղախիններ, եւ ուղտեր ու էշեր է տուել։ 36Եւ իր կինը Սարրան իր պառաւութիւնիցը յետոյ մի * որդի ծնեց իմ տիրոջ համար, որ * բոլոր իր ունեցածը նորան է տուել։ 37Եւ իմ տէրն ինձ երդում անել տուաւ ասելով, Իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց երկրումը ես բնակվում եմ. 38Այլ * իմ հօր տունն ու իմ ազգատոհմի մօտ գնա, եւ իմ որդու համար կին առ։ 39Եւ * ես ասեցի իմ տիրոջը. Գուցէ այն կինը իմ ետեւիցը չþգայ։ 40Եւ * նա ասեց. Եհովան, որի * առաջին ես վարվում եմ, իր հրեշտակը քեզ հետ կþուղարկէ, եւ քո ճանապարհը կը յաջողուի, եւ իմ որդու համար իմ ազգատոհմիցը եւ իմ հօր տանիցը կին կառնես։ 41* Իսկ այն ժամանակ իմ երդումիցն անպարտ կը լինիս։ 42Եւ այսօր աղբիւրի մօտ եկայ, եւ ասեցի. * Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, եթէ այս իմ ճանապարհը, որ ես նորանով գնում եմ, դու յաջողում ես, 43Ահա * ես ջրի աղբիւրի մօտ կþկանգնեմ. Եւ լինի այն աղջիկը, որ ջուր քաշելու գայ, եւ ես նորան ասեմ թէ Ինձ քո սափորիցը մի քիչ ջուր խմեցրու, 44Եւ նա ինձ ասէ՝ Դու էլ խմիր եւ ուղտերիդ համար էլ ջուր կþքաշեմ, նա լինի այն կինը որ Եհովան սահմանել է իմ տիրոջ որդու համար։ 45Եւ * ես տակաւին խօսքս չէի վերջացրել սրտումս, եւ ահա Ռեբեկան դուրս եկաւ սափորը ուսին, եւ իջաւ աղբիւրը, եւ ջուր քաշեց. Եւ ես ասեցի նորան՝ Ինձ ջուր խմեցրու։ 46Եւ նա շուտով իր սափորը իր ուսի վերայից իջեցրեց, եւ ասեց. Խմիր եւ ուղտերիդ էլ կþխմեցնեմ. Եւ ես խմեցի, եւ ուղտերին էլ խմեցրեց։ 47Եւ հարցրի նորանից եւ ասեցի. Դու ո՞ւմ աղջիկն ես. Նա էլ ասեց. Մեղքայի նաքովրի համար ծնած որդու Բաթուէլի աղջիկն եմ. Այն ժամանակ օղակը նորա քիթը, ապարանջանները նորա ձեռքերն անցրի։ 48Եւ խոնարհեցի եւ Եհովային երկրպագութիւն արի, եւ իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածն օրհնեցի, որ ինձ ուղիղ ճանապարհով առաջնորդեց որ իմ տիրոջ եղբօր աղջիկն իր որդու համար առնեմ։ 49Եւ արդ եթէ իմ տիրոջը * շնորհք եւ հաւատարմութիւն էք անելու, ինձ պատմեցէք. Եւ եթէ ոչ, ինձ ասեցէք. Որ ես աջ կամ ձախ դառնամ։ 50Եւ Լաբանը եւ Բաթուէլը պատասխանեցին եւ ասեցին. Այս բանը Եհովայիցն է դուրս եկել. Մենք քեզ վատ կամ լաւ չենք կարող ասել։ 51Ահա Ռեբեկան քո առջեւն է, առ եւ գնա. Եւ թող քո տիրոջ որդու համար կին լինի, ինչպէս Եհովան ասել է։ 52Եւ եղաւ երբոր Աբրահամի ծառան նորանց խօսքերը լսեց, մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ Եհովային։ 53Եւ ծառան արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ հանեց, եւ Ռեբեկային տուաւ. Եւ նորա եղբաօրը եւ մօրը պատուական ընծաներ տուաւ։ 54Եւ կերան եւ խմեցին ինքը եւ այն մարդիկը որ նորա հետ էին, եւ գիշերը մնացին. Եւ առաւօտանց վեր կացան, եւ նա ասեց. Ինձ ճանապարհ դրէք դէպի իմ տէրը։ 55Եւ նորա եղբայրը եւ մայրն ասեցին. Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մեզ մօտ կենայ, յետոյ կþգնայ։ 56Եւ նա ասեց նորանց. Ինձ մի ուշացնէք, որովհետեւ Եհովան յաջողել է իմ ճանապարհը. Ինձ ճանապարհեցէք, եւ ես իմ տիրոջ մօտ գնամ։ 57Եւ նորանք ասեցին. Աղջկանը կանչենք եւ նորա բերանը հարցնենք։ 58Եւ կանչեցին Ռեբեկային, ու ասեցին նորան. Այս մարդի հետ կþգնա՞ս. Եւ նա ասեց՝ Կþգնամ։ 59Եւ ճանապարհեցին իրանց քրոջը Ռեբեկային եւ * նորա դայեակին, եւ Աբրահամի ծառային եւ նորա մարդկանցը։ 60Եւ օրհնեցին Ռեբեկային եւ ասեցին նորան. Ով մեր քոյր, * շատ եւ շատ հազարներ դառնաս եւ քո * սերունդն իր թշնամիների դուռը ժառանգէ։ 61Եւ վեր կացաւ Ռեբեկան եւ իր աղախինները եւ հեծան ուղտերը, եւ այն մարդի ետեւիցը գնացին. Եւ ծառան առաւ Ռեբեկային եւ գնաց։

62Եւ Իսահակը ետ դառած գալիս էր * Լահայ-րօյի ջրհորիցը. Որովհետեւ հարաւային երկրումն էր բնակվում։ 63Եւ Իսահակն իրիկուայ դէմ դաշտն էր դուրս եկել * մտածելու. Եւ իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա ուղտեր էին գալիս։ 64Եւ Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, եւ Իսահակին տեսաւ, եւ ուղտիցն իջաւ. 65Եւ ասեց ծառային. Այդ մարդը ո՞վ է որ դաշտումը մեր առաջն է գալիս։ Եւ ծառան ասեց. Նա իմ տէրն է։ Եւ նա քօղն առաւ եւ ծածկուեց։ 66Եւ ծառան պատմեց Իսահակին բոլոր բաները որ արել էր։ 67Եւ Իսահակը նորան իր մօր Սարրայի վրանը տարաւ, եւ առաւ Ռեբեկային, եւ նա նորա կին եղաւ. Եւ նա սիրեց նորան։ Եւ Իսահակ մխիթարուեցաւ իր մօրից յետոյ։

*24.1 Գլ. ժգ. 2։ ժդ. 14։ Հմր 35։

*24.2 Գլ. ժե. 2։

*24.2 Հմր. 10։ գլ. լթ. 4-6։

*24.2 Գլ. խէ. 29։

*24.3 Գլ. ժդ. 22։ բ Օր. զ. 13։ Յես. բ. 12։

*24.3 Գլ. իզ. 35։ իէ. 46։ իը. 2։ Ել. լդ. 16։ բ Օր. է. 3։

*24.4 Գլ. ժբ. 1։

*24.4 Գլ. իը. 2։

*24.7 Գլ. ժբ. 1։

*24.7 Գլ. ժբ. 7։ ժգ. 15։ ժե. 18։ ժէ. 8։ Ել. լբ. 13։ բ Օր. ա. 8։ լդ. 4։ Գոր. է. 5։

*24.7 Ել. իգ. 20, 23։ լգ. 2։ Եբր. ա. 14։

*24.8 Յես. բ. 17, 20։

*24.10 Գլ. իէ. 43։

*24.11 Ել. բ. 16։ ա Թագ. թ. 11։

*24.12 Հմր. 27։ գլ. իզ. 24։ իը. 13։ լբ. 9։ Ել. գ. 6, 15։

*24.14 Տես Դատ. զ. 17, 37։ ա Թագ. զ. 7։ ժդ. 10։ ի. 7։

*24.15 Գլ. ժա. 29։ իբ. 23։

*24.16 Գլ. իզ. 7։

*24.21 Հմր. 12։

*24.21 Հմր. 40, 42, 56։ Նէեմ. ա. 11։

*24.24 Գլ. իբ. 23։

*24.26 Հմր. 52։ Ել. դ. 31։

*24.29 Գլ. իե. 20։ իը. 2։ իթ. 5։

*24.31 Գլ. իզ. 29։ Սաղ. ճժե. 15։

*24.32 Գլ. խգ. 24։

*24.36 Գլ. իա. 2։

*24.36 Գլ. իա. 10։ իե. 5։

*24.38 Հմր. 4։

*24.39 Հմր. 5։

*24.40 Հմր. 7։

*24.40 Գլ. ժէ. 1։

*24.41 Հմր. 8։

*24.42 Հմր. 12։

*24.43 Հմր. 13։

*24.45 Հմր. 15, ևլն։ Դան. թ. 20։ Մատ. զ 8։

*24.49 Գլ. խէ. 29։

*24.59 Գլ. լե. 8։

*24.60 Գլ. ժէ. 16։

*24.60 Գլ. իբ. 17։

*24.62 Գլ. ժզ. 14։ իե. 11։

*24.63 Կամ՝ աղօթելու։ Սաղ. ծե. 17։