Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տէրը խօսում է փոթորկի միջիցը, նկարագրում է աշխարհքի ստեղծագործութիւնը…
Տէրը խօսում է փոթորկի միջիցը, նկարագրում է աշխարհքի ստեղծագործութիւնը և նախախնամութիւնը և այդպէս ոչնչացնում է Յոբի ինքնահաւան խօսելը։
1Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին * փոթորկի միջիցը եւ ասեց.
2* Ո՞վ է գա, որ խորհուրդը նսեմացնում է * անիմաստ խօսքերով։
3* Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։
4* Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։
5Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։
6Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.
7Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ * Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։
8Եւ * ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից.
9Երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր.
10Եւ * իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի.
11Եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չþանցնես. Այստեղ * կþդադարեն քո փառահեղ ալիքները։
12Քո օրերումը երբէք մէկ * առաւօտի հրամայե՞լ ես, ցոյց տուե՞լ ես արշալուսին իր տեղը,
13Որ բռնէ երկրի ծայրերը. Եւ * թօթափուին անզգամները նորանից։
14Որ նա փոխուի ինչպէս կնիքի կաւը, եւ բաները ներկայանան իբրեւ զգեստաւորուած.
15Եւ ամբարիշտներիցն արգելուի իրանց * լոյսը եւ * բարձր բազուկը կոտրուի։
16* Արդեօք գնացե՞լ ես մինչեւ ծովի աղբիւրները, եւ անդունդի խորքումը ման եկե՞լ ես.
17Արդեօք բացուե՞լ են քո առաջին * մահուան դռները, եւ մահուան ստուերի մէջ դռները տեսե՞լ ես։
18Արդեօք հասկացե՞լ ես մինչեւ երկրի լայնքերը. Ասիր, եթէ գիտես ամենը։
19Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լոյսը, եւ ո՞րն է խաւարի տեղը.
20Որ դու նորան տանէիր իր սահմանը, եւ գիտենայիր նորա տան շաւիղները։
21Դու գիտե՜ս, որովհետեւ այն ժամանակին ծնուեցիր, եւ քո օրերի թիւը շա՜տ է։
22Արդեօք գնացե՞լ ես * ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես.
23* Որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար։
24Այն ո՞ր ճանապարհն է, որով լոյսը բաժանվում է, տարածվում է արեւելեան քամին՝ երկրի վերայ։
25* Ո՞վ է հեղեղների համար անցք բանում, եւ ճանապարհ՝ որոտմանց փայլակի համար.
26* Որ անձրեւ գայ անմարդաբնակ երկրի վերայ, անապատումը՝ ուր որ մարդ չþկայ,
27* Որ ամայի եւ ամայացուած տեղերը կշտացնէ, եւ որ դալար խոտ բուսցնէ։
28* Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը։
29Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի * եղեամի ծնողն ո՞վ է։
30Ջուրերը պնդանում են քարի պէս, եւ անդունդի երեսը * սառչում է։
31Կարո՞ղ ես * Բազմաստեղի կապերը կապել, կամ Հայկի կշկուռները՝ բանալ։
32Կþհանե՞ս Կենդանակերպերն իրանց ժամանակին, եւ Արջն իր զաւակների հետ կþառաջնորդե՞ս.
33* Գիտե՞ս երկնքի կանոնները, կամ դո՞ւ ես դնում նորա իշխանութիւնը երկրի վերայ։
34Կարո՞ղ ես ձայնդ բարձրացնել ամպերին, որ մի ջրհեղեղ քեզ ծածկէ.
35Կայծակներ ուղարկել որ գնան, եւ քեզ ասեն. Ահա այստեղ ենք։
36* Ո՞վ դրաւ երիկամունքներում իմաստութիւն, կամ սրտին ո՞վ տուաւ հանճար։
37Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,
38Երբոր փոշին ձուլածոյ է ձուլվում, եւ հողի կոշտերը իրար են կպչում։
39Կարո՞ղ ես * առիւծի համար աւար որսալ, եւ կորիւնների ախորժակը կշտացնել,
40Երբոր նորանք կուճ են գալիս այրերումը եւ դարան նստում որջերումը։
41* Ո՞վ է ագռաւի համար նորա որսը պատրաստում, երբոր նորա ձագերն աղաղակում են առ Աստուած, եւ թափառում առանց ուտեստի։
*38.1 Գլ. լա. 35։ խ. 1։ Տես Ել. ժթ. 16, 18։ գ Թագ. ժթ. 11։ Եզեկ. ա. 4։ Նաւ. ա. 3։
*38.2 Գլ. լդ. 35։ խբ. 3։
*38.2 ա Տիմ. ա. 7։ Տես Գլ. լե. 16։
*38.3 գ Թագ. ժը. 46։ Գլ. խ. 7։
*38.4 Սաղ. ճդ. 5։ Առակ. ը. 29։ լ. 4։
*38.7 Գլ. ա. 6։
*38.8 Ծն. ա. 9։ Սաղ. լգ. 7։ ճդ. 9։ Առակ. ը. 29։ Երեմ. ե. 22։
*38.10 Գլ. իզ. 10։
*38.11 Սաղ. ձթ. 9։ ղգ. 4։
*38.12 Սաղ. հդ. 16։ ճխը. 5։
*38.13 Սաղ. ճդ. 35։
*38.15 Գլ. իդ. 13։ Տես Մատ. զ. 23։
*38.15 Սաղ. ժ. 15։ լէ. 17։ Եզեկ. լ. 22։
*38.16 Սաղ. հէ. 19։
*38.17 Սաղ. թ. 13։ ճէ. 18։ Տես Մատ. ժզ. 18։
*38.22 Սաղ. ճլե. 7։
*38.23 Ել. թ. 18։ Յես. ժ. 11։ Ես. լ. 30։ Եզեկ. ժգ. 11, 13։ Յայտ. ժզ. 21։
*38.25 Գլ. իը. 26։
*38.26 Ծն. բ. 5։
*38.27 Սաղ. ճէ. 35։
*38.28 Սաղ. ճխէ. 8։ Երեմ. ժդ. 22։
*38.29 Սաղ. ճխէ. 16։
*38.30 Գլ. լէ. 10։
*38.31 Գլ. թ. 9։ Ամով. ե. 8։
*38.33 Հմր. 10։ Երեմ. լա. 35։
*38.36 Գլ. լբ. 8։ Սաղ. ծա. 6։ Ժող. բ. 26։
*38.39 Սաղ. ճգ. 21։ ճխե. 15։ (Տես Գլ. լգ. 20։ Առակ. զ. 30։)
*38.41 Սաղ. ճխէ. 9։ Մատ. զ. 26։ Ղուկ. ժբ. 24։