Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթն ուզում է մի տաճար շինել և Աստուածանից խոստմունք է ստանում որ ի…
Դաւիթն ուզում է մի տաճար շինել և Աստուածանից խոստմունք է ստանում որ իր թագաւորութիւնը յաւիտեան կþմնայ։ Նորա աղօթքը։
1Եւ * երբոր թագաւորը իր տանը նստեց, եւ Տէրը նորան իր շուրջը եղող ամեն թշնամիներիցը հանգստացրեց, 2Թագաւորը * Նաթան մարգարէին ասեց. Ահա ես բնակվում եմ * եղեւնափայտի տան մէջ, * բայց Աստուծոյ տապանակը * վրանի մէջ է բնակվում։ 3Եւ Նաթանն ասեց թագաւորին. * Ամեն ինչ որ սրտիդ մէջ կայ, գնա արա, որովհետեւ Տէրը քեզ հետ է։
4Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ խօսքը նաթանին ասելով. 5Գնա, իմ ծառայ Դաւիթին ասիր. Տէրը այսպէս է ասում. * Դո՞ւ պիտի ինձ համար բնակուելու տուն շինես։ 6Որովհետեւ * Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տանը մէջ չþբնակուեցայ, այլ * վրաններով ու խորաններով էի ման գալիս. 7* Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի որդկանց հետ, մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի ցեղերի մէկի հետ, որոնց հրաման եմ տուել * իմ ժողովուրդ Իսրայէլին հովուելու, եւ ասեցի՞ թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չþշինեցիք։ 8Եւ հիմա իմ ծառայ Դաւիթին այսպէս ասես. Զօրաց Տէրը այսպէս է ասում. * Ես քեզ առայ փարախիցը՝ ոչխարների ետեւիցը, որ իմ իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինես. 9Եւ * քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ * քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտոևեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անունի պէս քո անունը մեծացրի։ 10Եւ իմ ժողովուրդ Իսրայէլի համար էլ մէկ տեղ որոշեցի եւ * նորան տնկեցի. Եւ նա իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չþշարժուի, եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չþնեղեն նորան, 11Ինչպէս որ եղաւ * իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրից ի վեր. Եւ քեզ պիտի հանգստացնեմ քո ամեն թշնամիներիցը։ Եւ Տէրը քեզ իմացնում է որ * Տէրն է քեզ համար տուն շինելու։ 12* Երբոր քո օրերը լրանան եւ դու * քո հայրերի հետ ննջես, * քեզանից յետոյ քո երանքիցը դուրս եկող զաւակիդ պիտի բարձրացնեմ, եւ նորա թագաւորութիւնը հաստատեմ։ 13* Նա է իմ անունի համար տուն շինելու, եւ ես նորա * թագաւորութեան աթոռը կþհաստատեմ յաւիտեան։ 14* Ես նորան հայր կþլինեմ, եւ նա ինձ որդի կþլինի. Եթէ նա * անիրաւութիւն անէ, ես նորան կþպատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։ 15Բայց իմ ողորմութիւնը նորանից չի հեռանալ, * ինչպէս որ Սաւուղից հեռացրի, որին քշեցի քո առաջիցը։ 16Եւ քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, * քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան։ 17Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս բոլոր տեսիլքը մի ըստ միոջէ ասեց Դաւիթին։
18Եւ Դաւիթ թագաւորը գնաց Տիրոջ առաջին նստեց, եւ ասեց. Ով Տէր Եհովայ, ես ո՞վ եմ. Եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ մինչեւ այստեղ բերիր։ 19Սակայն այս էլ դեռ քո աչքերին պզտիկ երեւեցաւ, ով Տէր Եհովայ, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար էլ խօսեցիր, եւ * մարդի եղանակն ա՞յս է, ով Տէր Եհովայ։ 20Եւ դաւիթն էլ քեզ ի՞նչ ասէ. Որովհետեւ դու, ով Տէր Եհովայ, քո ծառային ճանաչում ես։ 21Այս բոլոր մեծ բաները քո խօսքի համար՝ եւ քո սրտի պէս արիր, որ ծառայիդ իմացնես։ 22Սորա համար * մեծ երեւեցար, ով Տէր Աստուած. Որովհետեւ * քեզ պէս մէկը չþկայ, եւ քեզանից ջոկ Աստուած չþկայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածների համեմատ։ 23Եւ * ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովրդի՝ Իսրայէլի պէս, որի համար նոյն ինքն Աստուած եկաւ նորան փրկելու որ իր համար ժողովուրդ անէ, եւ իր համար անուն աշխատէ եւ (ձեզ համար) քո երկրի մէջ այս մեծ ու սոսկալի բաները անէ, * քեզ համար Եգիպտոսից ազատուած ժողովրդիդ առաջից ազգեր եւ նորանց աստուածները քշելով։ 24Եւ * քո ժողովուրդ Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր, եւ * դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։ 25Եւ հիմա, ով Տէր Աստուած, այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, * յաւիտեան հաստատիր, եւ ասածիդ պէս արա։ 26Եւ քո անունը յաւիտեան մեծ ճանաչուի, եւ ասեն թէ Զօրաց Տէրը Աստուած է Իսրայէլի վերայ. Եւ քո ծառայ Դաւիթի տունը քո առաջին հաստատ մնայ։ 27Որովհետեւ դու, ով Զօրաց Տէր՝ Աստուած Իսրայէլի, քո ծառայի ականջներին յայտնեցիր եւ ասեցիր. Քեզ համար տուն պիտի շինեմ. Սորա համար քո ծառան իրանում սիրտ առաւ որ այս աղօթքը քեզ անէ։ 28Եւ հիմա, ով Տէր Եհովայ, այն Աստուածը դու ես, եւ * քո խօսքերը ճշմարիտ են, եւ քո ծառային խոստացար այս բարիքը։ 29Ուստի հիմա կամք արա քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. Որովհետեւ, ով Տէր Եհովայ, դու ասեցիր եւ քո օրհնութեամբը ծառայիդ տունը * յաւիտեան օրհնեալ լինի։
*7.1 ա Մն. ժէ. 1-27։
*7.2 Գլ. ժբ. 1։
*7.2 Գլ. ե. 11։
*7.2 Տես Գոր. է. 46։
*7.2 Ել. իզ. 1 ևլն։
*7.3 գ Թագ. ը. 17, 18։ ա Մն. իբ. 7։ իը. 2։
*7.5 գ Թագ. ե. 3։ ը. 19։ ա Մն. իբ. 8։ իը. 3։
*7.6 գ Թագ. ը. 16։
*7.6 Ել. խ. 18, 19, 34։ Գլ. ժա. 11։
*7.7 բ Օր. իդ. 14։
*7.7 Գլ. ե. 2։
*7.8 ա Թագ. ժզ. 11, 12։
*7.9 ա Թագ. ժը. 14։ Գլ. ե. 10։ ը. 6, 14։
*7.9 ա Թագ. լա. 6։
*7.10 Սաղ. խդ. 2։ ձ. 8։ Երեմ. իդ. 6։ Ամովս. թ. 15։
*7.11 Դատ. բ. 14-16։ ա Թագ. ժբ. 9, 11։ Սաղ. ճզ. 42։
*7.11 Ել. ա. 21։ գ Թագ. ժա. 38։
*7.12 գ Թագ. բ. 1։
*7.12 բ Օր. լա. 16։ գ Թագ. ա. 21։
*7.12 Տես գ Թագ. ը. 20։ Սաղ. ճլբ. 11։
*7.13 գ Թագ. ե. 5։ զ. 12։ ը. 19։ ա Մն. իբ. 10։ իը. 6։
*7.13 Սաղ. ձթ. 4, 29, 36, 37։
*7.14 Սաղ. ձթ. 26, 27։ Եբր. ա. 5։
*7.14 Գլ. ժթ. 19։ իդ. 17։ գ Թագ. ը. 47։ բ Մն. զ. 37։
*7.15 ա Թագ. ժե. 23, 28։ ժզ. 14։ գ Թագ. ժա. 13, 34։
*7.16 Ղուկ. ա. 32։
*7.19 Տես Ես. ծե. 8։
*7.22 ա Մն. ժզ. 25։ բ Մն. բ. 5։ Սաղ. խը. 1։ ձզ. 10։ ղզ. 4։ ճլե. 5։ ճխե. 3։ Երեմ. ժ. 6։
*7.22 բ Օր. գ. 24։ դ. 35։ լբ. 39։ ա Թագ. բ. 2։ Սաղ. ձզ. 8։ ձթ. 6, 8։ Ես. խե. 5, 18, 22։
*7.23 բ Օր. դ. 7, 32, 34։ լգ. 29։ Սաղ. ճխէ. 20։
*7.23 բ Օր. թ. 26։ Նէեմ. ա. 10։
*7.24 բ Օր. իզ. 18։
*7.24 Սաղ. խը. 14։
*7.25 ա Թագ. ա. 23։ գ Թագ. բ. 4։
*7.28 Յօհ. ժէ. 17։
*7.29 Գլ. իբ. 51։