Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հաւատքը ինչ է։ Հաւատքի արդիւնաւոր պտուղները հին նահապետների կեանքում։…
Հաւատքը ինչ է։ Հաւատքի արդիւնաւոր պտուղները հին նահապետների կեանքում։
1Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ * չ’երեւեցող բաների ապացոյցն է։ 2Որովհետեւ * նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին։
3Հաւատքով ենք իմանում, որ * աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չ’երեւողներիցն այս տեսնուողներս եղած են։
4* Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. Որ նորանով * տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։
5Հաւատքով * Ենովքը փոխուեցաւ որ մահ չ’տեսնէ. Եւ չէր գտնվում. Որովհետեւ Աստուած փոխեց նորան. Որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։ 6Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։
7Հաւատքով * Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով * շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. Եւ ժառանգ եղաւ * հաւատքով լինող արդարութեանը։
8Հաւատքով * Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ դուրս գնալու այն տեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. Եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում։ 9Հաւատքով պանդուխտ եղաւ աւետիքի երկրումն իբր օտարութիւնում. * խորաններում բնակուելով Իսահակի եւ Յակոբի հետ, * որ նոյն խոստմունքի ժառանգակիցներն էին։ 10Որովհետեւ սպասում էր * այն հիմունքով հաստատուած քաղաքին, * որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է։
11Հաւատքով * Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. Եւ * տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. Որովհետեւ * հաւատարիմ համարեց խոստացողին։ 12Նորա համար եւ այն մէկիցը, * այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս * երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ։
13Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. * առանց խոստմունքներն ստանալու, այլ * հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. Եւ բարեւում էին եւ * դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։ 14Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները * յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում։ 15Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու։ 16Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. Եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ * նորանց Աստուածը կոչուելու. Որովհետեւ * մի քաղաք է պատրաստել նորանց համար։
17Հաւատքով * Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. Եւ * միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր, 18Որ ասուեցաւ թէ * Իսահակով քեզ զաւակ կ’կոչուի։ 19Մտածելով * թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. Ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան։
20Հաւատքով * Իսահակը Յակոբին եւ Եսաւին օրհնեց հանդերձեալ բաների մասին։ 21Հաւատքով Յակոբը մեռնելիս * Յովսէփի որդկանց ամեն մէկին օրհնեց, եւ * իր գաւազանի ծայրի վերայ երկրպագութիւն արաւ։ 22Հաւատքով * Յովսէփը վախճանելիս յիշեց Իսրայէլի որդկանց դուրս գնալու մասին, եւ իր ոսկորների համար հրաման տուաւ։
23Հաւատքով * Մովսէսը երբոր ծնուեցաւ՝ երեք ամիս թաքուն պահուեցաւ իր ծնողքի ձեռովը. Վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չ’վախեցին թագաւորի * հրամանիցը։ 24Հաւատքով * Մովսէսը երբոր մեծացաւ՝ չ’կամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։ 25* Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ, 26Աւելի մեծ հարստութիւն համարելով * Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. Որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս * վարձքի հատուցմանը։ 27Հաւատքով * թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. Որովհետեւ համբերեց՝ * Անտեսանելուն տեսնողի պէս։ 28Հաւատքով * արաւ զատիկը եւ արիւնի սրսկումը. Որ առաջինեկներին սատակիչը չ’մօտենայ նորանց։
29Հաւատքով * անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. Որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։
30Հաւատքով * Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին։
31Հաւատքով * Ռախաբ պոռնիկը չ’կորաւ անհաւատների հետ, * որ լրտեսներին ընդունել էր խաղաղութիւնով։
32Եւ էլ ի՞նչ ասեմ. Որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ * Գեդէօնի, * Բարակի, * Սամփսոնի, * Յեփթայէի, * Դաւիթի եւ * Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար, 33Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, * խոստմունքներ ստացան, * առիւծների բերաններ խցկեցին. 34* Կրակի զօրութիւն անցրին. * սրի բերանից պրծան. * տկարութիւնից զօրացան. Պատերազմի մէջ զօրաւոր եղան. * օտարների բանակներն փախցրին. 35* Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. Ուրիշներն էլ խիստ * չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն. 36Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, * կապանքների եւ բանտի փորձը առան. 37* Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. * ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով * ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. 38Որ աշխարհքը նորանց արժանի չէր. Անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ * երկրի խոռոչներում։
39Եւ սորանք ամենը հաւատքով * վկայութիւն առան, բայց խոստմունքը չ’ընդունեցին. 40Որովհետեւ Աստուած * մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ * չ’կատարուին։
*11.1 Հռովմ. ը. 24, 25։ բ Կոր. դ. 18։ ե. 7։
*11.2 Հմր. 39։
*11.3 Ծն. ա. 1։ Սաղ. լգ. 6։ Յովհ. ա. 3։ Գլ. ա. 2։ բ Պետ. գ. 5։ Յայտ. ժ. 6։
*11.4 Ծն. դ. 4։ ա Յովհ. գ. 12։
*11.4 Ծն. դ. 10։ Մատ. իգ. 35։ Գլ. ժբ. 24։
*11.5 Ծն. ե. 22, 24։
*11.7 Ծն. զ. 13, 22։
*11.7 ա Պետ. գ. 20։
*11.7 Հռովմ. գ. 22։ դ. 13։ Փիլ. գ. 9։
*11.8 Ծն. ժբ. 1, 4։ Գոր. է. 2-4։
*11.9 Ծն. ժբ. 8։ ժգ. 3, 18։ ժը. 1, 9։
*11.9 Գլ. զ. 17։
*11.10 Գլ. ժբ. 22։ ժգ. 14։
*11.10 Գլ. գ. 4։ Յայտ. իա. 2, 10։
*11.11 Ծն. ժէ. 10։ ժը. 11, 14։ իա. 2։
*11.11 Տես Ղուկ. ա. 36։
*11.11 Հռովմ. դ. 21։ Գլ. ժ. 23։
*11.12 Հռովմ. դ. 19։
*11.12 Ծն. իբ. 17։ Հռովմ. դ. 18։
*11.13 Հմր. 39։
*11.13 Հմր. 27։ Յովհ. ը. 56։
*11.13 Ծն. իգ. 4։ խէ. 9։ ա Մն. իթ. 15։ Սաղ. լթ. 12։ ճժթ. 19։ ա Պետ. ա. 17։ բ. 11։
*11.14 Գլ. ժգ. 14։
*11.16 Ել. գ. 6, 15։ Մատ. իբ. 32։ Գոր. է. 32։
*11.16 Փիլ. գ. 20։ Գլ. ժգ. 14։
*11.17 Ծն. իբ. 1, 9։
*11.17 Յակ. բ. 21։
*11.18 Ծն. իա. 12։ Հռովմ. թ. 7։
*11.19 Հռովմ. դ. 17, 19, 21։
*11.20 Ծն. իէ. 27, 39։
*11.21 Ծն. խը. 5, 16, 20։
*11.21 Ծն. խէ. 31։
*11.22 Ծն. ծ. 24, 25։ Ել. ժգ. 19։
*11.23 Ել. բ. 2։ Գոր. է. 20։
*11.23 Ել. ա. 16, 22։
*11.24 Ել. բ. 10, 11։
*11.25 Սաղ. ձդ. 10։
*11.26 Գլ. ժգ. 13։
*11.26 Գլ. ժ. 35։
*11.27 Ել. ժ. 28, 29։ ժբ. 37։ ժգ. 17, 18։
*11.27 Հմր. 13։
*11.28 Ել. ժբ. 21 ևլն։
*11.29 Ել. ժդ. 22, 29։
*11.30 Յես. զ. 20։
*11.31 Յես. զ. 23։ Յակ. բ. 25։
*11.31 Յես. բ. 1։
*11.32 Դատ. զ. 11։
*11.32 Դատ. դ. 6։
*11.32 Դատ. ժգ. 24։
*11.32 Դատ. ժա. 1։ ժբ. 7։
*11.32 ա Թագ. ժզ. 1, 13։ ժէ. 45։
*11.32 ա Թագ. ա. 20։ ժբ. 20։
*11.33 բ Թագ. է. 11 ևլն։
*11.33 Դատ. ժդ. 5, 6։ ա Թագ. ժէ. 34, 35։ Դան. զ. 22։
*11.34 Դան. գ. 25։
*11.34 ա Թագ. ի. 1։ գ Թագ. ժթ. 3։ դ Թագ. զ. 16։
*11.34 դ Թագ. ի. 7 ևլն։ Յոբ խբ. 10։ Սաղ. զ. 8։
*11.34 Դատ. ժե. 8, 15։ ա Թագ. ժդ. 13 ևլն։ ժէ. 51, 52։ բ Թագ. ը. 1 ևլն։
*11.35 գ Թագ. ժէ. 22։ դ Թագ. դ. 35։
*11.35 Գոր. իբ. 25։
*11.36 Ծն. լթ. 20։ Երեմ. ի. 2։ լէ. 15։
*11.37 գ Թագ. իա. 13։ բ Մն. իդ. 21։ Գոր. է. 58։ ժդ. 18։
*11.37 դ Թագ. ա. 8։ Մատ. գ. 4։
*11.37 Զաք. ժգ. 4։
*11.38 գ Թագ. ժը. 4։ ժթ. 9։
*11.39 Հմր. 2, 13։
*11.40 Գլ. է. 22։ ը. 6։
*11.40 Գլ. ե. 9։ ժբ. 23։ Յայտ. զ. 11։