Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդոր Քրիստոսով միաբանութեան, և պատուէր պիղծ գործերը ձգելու։ 1*&n…
Յորդոր Քրիստոսով միաբանութեան, և պատուէր պիղծ գործերը ձգելու։
1* Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, * որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ 2* Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։ 3* Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։ 4* Մէկ մարմին * եւ մէկ հոգի. * ինչպէս կոչուեցաք էլ ձեր կոչումի մէկ յոյսի մէջ։ 5* Մէկ Տէր, * մէկ հաւատք, * մէկ մկրտութիւն. 6* Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ * ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։ 7* Բայց մեր ամեն մէկիս տրուած է շնորհքը՝ Քրիստոսի պարգեւի չափի պէս։ 8Սորա համար ասում է. Թէ * Վեր ելաւ բարձրը, * գերի առաւ գերութիւնը. Եւ մարդկանց պարգեւներ տուաւ։ 9* Այն վեր ելաւը ի՞նչ է, եթէ ոչ՝ որ առաջ վայր իջաւ երկրի ցած կողմերը։ 10Այն վայր իջնողը նոյն ինքն է, * որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, * որ ամենը լրացնէ։
11* Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, * մի քանիսին աւետարանիչներ, * մի քանիսին հովիւներ եւ * վարդապետներ, 12* Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, * Քրիստոսի մարմնի * շինութեան համար. 13Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի * եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. Եւ * կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը. 14* Որ այլ եւս երեխայ չ’լինենք * երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն * քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ * մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։ 15* Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ * աճինք նորանում ամեն բանով, * որ է գլուխը՝ Քրիստոսը. 16* Որից բոլոր մարմինը միասին կազմուելով եւ միասին յարմարուելով ամեն յօդուածի ձեռնտուութեամբը ամեն մէկ անդամի ներգործութեան չափովը մարմնոյ աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար։
17Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, * որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում * իրանց մտքի ունայնութիւնովը, 18* Որ խաւարուած են մտքով, եւ * օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. * իրանց սրտերի կուրութեան համար։ 19* Որ անզգայացած՝ * իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով։ 20Բայց դուք Քրիստոսին այսպէս չ’սովորեցիք. 21* Եթէ նորանից լսեցիք, եւ նորանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտութիւնն է Յիսուսումը. 22Որ * ձեզանից դուրս հանէք * առաջի գնացքի պէս եղող * հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է. 23* Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք. 24Եւ * նոր մարդին հագնէք՝ որ * Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։ 25Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ * խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, * վասնզի իրար անդամ ենք։ 26* Բարկանաք՝ մի մեղանչէք. Թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։ 27* Եւ տեղի չ’տաք սատանային։ 28Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, * այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. * որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։ 29* Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. * բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, * որ շնորհք տայ լսողներին։ 30* Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, * որով կնքուեցաք * փրկութեան օրուայ համար։ 31* Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ * հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ * ամեն չարութեան հետ։ 32* Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ * իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։
*4.1 Գլ. գ. 1։ Փիլիմ. 1, 9։
*4.1 Փիլ. ա. 27։ Կող. ա. 10։ ա Թես. բ. 12։
*4.2 Գոր. ի. 19։ Գաղ. ե. 22, 23։ Կող. գ. 12, 13։
*4.3 Կող. գ. 14։
*4.4 Հռովմ. ժբ. 5։ ա Կոր. ժբ. 12, 13։ Գլ. բ. 16։
*4.4 ա Կոր. ժբ. 4, 11։
*4.4 Գլ. ա. 18։
*4.5 ա Կոր. ա. 13։ ը. 6։ ժբ. 5։ բ Կոր. ժա. 4։
*4.5 Յուդ. 3։ Հմր. 13։
*4.5 Գաղ. գ. 27, 28։ Եբր. զ. 6։
*4.6 Մաղ. բ. 10։ ա Կոր. ը. 6։ ժբ. 6։
*4.6 Հռովմ. ժա. 36։
*4.7 Հռովմ. ժբ. 3, 6։ ա Կոր. ժբ. 11։
*4.8 Սաղ. կը. 18։
*4.8 Դատ. ե. 12։ Կող. բ. 15։
*4.9 Յովհ. գ. 13։ զ. 33, 63։
*4.10 Գոր. ա. 9, 11։ ա Տիմ. գ. 16։ Եբր. դ. 14։ է. 26։ ը. 1։ թ. 24։
*4.10 Գոր. բ. 33։
*4.11 ա Կոր. ժբ. 28։ Գլ. բ. 20։
*4.11 Գոր. իա. 8։ բ Տիմ. դ. 5։
*4.11 Գոր. ի. 28։
*4.11 Հռովմ. ժբ. 7։
*4.12 ա Կոր. ժբ. 7։
*4.12 Գլ. ա. 23։ Կող. ա. 24։
*4.12 ա Կոր. ժդ. 26։
*4.13 Մար. ա. 1։ Ղուկ. ա. 35։ Յովհ. ա. 34, 49։ Կող. բ. 2։
*4.13 ա Կոր. ժդ. 20։ Կող. ա. 28։
*4.14 Ես. իը. 9։ ա Կոր. ժդ. 20։
*4.14 Եբր. ժգ. 9։
*4.14 Մատ. ժա. 7։
*4.14 Հռովմ. ժզ. 18։ բ Կոր. բ. 17։
*4.15 Զաք. ը. 16։ բ Կոր. դ. 2։ Հմր. 25։ ա Յովհ. գ. 18։
*4.15 Գլ. ա. 22։ բ. 21։
*4.15 Կող. ա. 18։
*4.16 Կող. բ. 19։
*4.17 Գլ. բ. 1-3։ Հմր. 22։ Կող. գ. 7։ ա Պետ. դ. 3։
*4.17 Հռովմ. ա. 21։
*4.18 Գոր. իզ. 18։
*4.18 Գլ. բ. 12։ Գաղ. դ. 8։ ա Թես. դ. 5։
*4.18 Հռովմ. ա. 21։
*4.19 ա Տիմ. դ. 2։
*4.19 Հռովմ. ա. 24, 26։ ա Պետ. դ. 3։
*4.21 Գլ. ա. 13։
*4.22 Կող. բ. 11։ գ. 8, 9։ Եբր. ժբ. 1։ ա Պետ. բ. 1։
*4.22 Գլ. բ. 2, 3։ Հմր. 17։ Կող. գ. 7։ ա Պետ. դ. 3։
*4.22 Հռովմ. զ. 6։
*4.23 Հռովմ. ժբ. 2։ Կող. գ. 10։
*4.24 Հռովմ. զ. 4։ բ Կոր. ե. 17։ Գաղ. զ. 15։ Գլ. զ. 11։ Կող. գ. 10։
*4.24 Ծն. ա. 26։ Կող. գ. 10։ Գլ. բ. 10։
*4.25 Զաք. ը. 16։ Հմր. 15։ Կող. գ. 9։
*4.25 Հռովմ. ժբ. 5։
*4.26 Սաղ. դ. 4։ լէ. 8։
*4.27 բ Կոր. բ. 10, 11։ Յակ. դ. 7։ ա Պետ. ե. 9։
*4.28 Գոր. ի. 35։ ա Թես. դ. 11։ բ Թես. գ. 8, 11, 12։
*4.28 Ղուկ. գ. 11։
*4.29 Մատ. ժբ. 36։ Գլ. ե. 4։ Կող. գ. 8։
*4.29 Կող. դ. 6։ ա Թես. ե. 11։
*4.29 Կող. գ. 16։
*4.30 Ես. է. 13։ կգ. 10։ Եզեկ. ժզ. 43։ ա Թես. ե. 19։
*4.30 Գլ. ա. 13։
*4.30 Ղուկ. իա. 28։ Հռովմ. ը. 23։ Գլ. ա. 14։
*4.31 Կող. գ. 8, 19։
*4.31 Տիտ. գ. 2։ Յակ. դ. 11։ ա Պետ. բ. 1։
*4.31 Տիտ. գ. 3։
*4.32 բ Կոր. բ. 10։ Կող. գ. 12, 13։
*4.32 Մատ. զ. 14։ ժը. 35։ Մար. ժա. 25։