Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ դատստանները Իսրայէլի դէմ։ Յուդային խրատ որ Իսրայէլին պէս չ&t…
Աստուծոյ դատստանները Իսրայէլի դէմ։ Յուդային խրատ որ Իսրայէլին պէս չþանէ։
1Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Իսրայէլի որդիք, որ Տէրը * վէճ ունի երկրի բնակիչների հետ, որովհետեւ ճշմարտութիւն չþկայ, ողորմութիւն չþկայ, եւ * Աստուծոյ գիտութիւն չþկայ երկրի մէջ։ 2Երդնուլն ու ստելը եւ սպանելն ու գողանալն ու պոռնկանալը դուրս են թափուել. Եւ արիւնները արիւնների են հասնում։ 3Դորա համար * երկիրը սուգ պիտի անէ, եւ * պիտի նուաղին նորա բոլոր բնակիչները դաշտի գազանների եւ երկնքի թռչունների հետ, եւ ծովի ձկերն էլ պիտի վերջանան։ 4Սակայն թող մարդ չþվիճէ, եւ մարդ չþյանդիմանէ. Բայց քո ժողովուրդը * քահանայի հետ վիճողների պէս է։ 5Եւ դու կþգլորուիս * ցերեկը, եւ կþգլորուի քեզ հետ մարգարէն էլ գիշերը, եւ պիտի բնաջինջ անեմ քո մօրը։
6* Իմ ժողովուրդը բնաջինջ եղաւ գիտութիւն չþլինելուն համար. Որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը. Եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու։ 7* Որչափ որ բազմացան, այնչափ մեղանչեցին ինձ դէմ. * նորանց փառքը ես անարգութեան պիտի փոխեմ։ 8Նորանք ուտում են իմ ժողովրդի մեղքը, եւ սրտով ցանկանում են նորանց անօրէնութեանը։ 9Եւ պիտի լինի ինչպէս * ժողովրդին նոյնպէս էլ քահանային, եւ նորանց պիտի պատժեմ նորանց ճանապարհների համեմատ, եւ նորանց գործերը պիտի հատուցանեմ իրանց։ 10Եւ * նորանք կþուտեն ու չեն կշտանալ, կþպոռնկանան ու չեն բազմանալ. Որովհետեւ թողել են Տիրոջը որ չþհնազանդեն։
11Շնութիւնը, գինին եւ քաղցուն * տանում են սիրտը։ 12Իմ ժողովուրդը իր * փայտին է հարցնում, եւ իր ցուպը պիտի իմացնէ նորան. Որովհետեւ * պոռնկութեան հոգին խաբել է, եւ պոռնկացան իրանց Աստուծուն չþհպատակելով։ 13* Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի, կաղամախի եւ բեւեկնիի տակ՝ ըստ որում հովանին սիրուն է. * սորա համար ձեր աղջիկները պիտի պոռնկանան, եւ ձեր հարսերը շնութիւն անեն։ 14Ես չեմ պատժել ձեր աղջիկներին նորանք պոռնկանալիս, եւ ձեր հարսներին՝ երբոր նորանք շնանան. Որովհետեւ սորանք պոռնիկների հետ բաժանուած են, եւ նուիրեալ բոզերի հետ զոհում են. Եւ * ժողովուրդը, որ չէ հասկանում, կորչում է։
15Թէեւ դու պոռնկանաս, ով Իսրայէլ, Յուդան թող յանցաւոր չþլինի. Եւ մի գնաք * Գաղգաղա, եւ վեր մի ելնէք * Բեթաւան, եւ * երդում մի անէք՝ Կենդանի է Տէրը։ 16Որովհետեւ * ապստամբ երինջի պէս ապստամբել է Իսրայէլ. Հիմա նորանց պիտի արածեցնէ Տէրը գառերի պէս լայնարձակ տեղ։ 17Եփրեմը կուռքերին է փակել. * թող տուր դորան։ 18* Խոտորնակ է նորանց արբեցողութիւնը՝՝, շնութիւնով շնացել են, սիրով սիրահարուել են ամօթի * նորա իշխանները։ 19* Քամին նորան փաթաթել է իր թեւերի մէջ եւ * նորանք պիտի ամաչեն իրանց զոհերիցը։
*4.1 Ես. ա. 18։ գ. 13, 14։ Երեմ. իե. 31։ Գլ. ժբ. 3։ Միք. զ. 2։
*4.1 Երեմ. դ. 22։ ե. 4։
*4.3 Երեմ. դ. 28։ ժբ. 4։ Ամովս ե. 16։ ը. 8։
*4.3 Սոփ. ա. 3։
*4.4 բ Օր. ժէ. 12։
*4.5 Տես Երեմ. զ. 4, 5։
*4.6 Ես. ե. 13։
*4.7 Գլ. ժգ. 6։
*4.7 ա Թագ. բ. 30։ Մաղ. բ. 9։ Փիլ. գ. 19։
*4.9 Ես. իդ. 2։ Երեմ. ե. 31։
*4.10 Ղև. իզ. 26։ Միք. զ. 14։ Անգ. ա. 6։
*4.11 Ես. իը. 7։ Տես Ժող. է. 7։
*4.12 Երեմ. բ. 27։ Ամբ. բ. 19։
*4.12 Ես. խդ. 20։ Գլ. ե. 4։
*4.13 Ես. ա. 29։ ծէ. 5, 7։ Եզեկ. զ. 13։ ի. 28։
*4.13 Ամովս է. 17։ Հռովմ. ա. 28։
*4.14 Հմր. 1, 6։
*4.15 Գլ. թ. 15։ ժբ. 12։ Ամովս դ. 4։ ե. 5։
*4.15 գ Թագ. ժբ. 29։ Գլ. ժ. 5։
*4.15 Ամովս ը. 14։ Սոփ. ա. 5։
*4.16 Երեմ. գ. 6։ է. 24։ ը. 5։ Զաք. է. 11։
*4.17 Մատ. ժե. 14։
*4.18 Կամ՝ խնճոյքը որ վերջացաւ,
*4.18 Միք. գ. 11։ է. 3։
*4.19 Երեմ. դ. 11, 12։ ծա. 1։
*4.19 Ես. ա. 29։ Երեմ. բ. 26։