Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հրաւէր Աստուծուն օրհնելու։ Զգուշացնում է անհնազանդութիւնից։ 1Եկէք …
Հրաւէր Աստուծուն օրհնելու։ Զգուշացնում է անհնազանդութիւնից։
1Եկէք ցնծանք Տէրովը. * աղաղակենք դէպի * մեր փրկութեան Վէմը։
2Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա։
3* Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։
4Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. Եւ սարերի բարձրութիւնները նորանն են։
5* Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. Եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը։
6Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. * ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.
7Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ * մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. * այսօր եթէ նորա ձայնը լսէք,
8Մի պնդացնէք ձեր սրտերը * ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ։
9* Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. Քննեցին ինձ թէեւ * իմ գործերը տեսան։
10* Քառասուն տարի զզուեցայ այն ազգիցը. Եւ ասեցի՝ նորանք այնպիսի ժողովուրդ են որ մոլորուած են սրտով. Նորանք չեն ճանաչում իմ ճանապարհները.
11* Որ երդում արի իմ բարկութիւնումը, թէ նորանք չեն մտնիլ իմ հանգստութիւնը։
*95.1 Սաղ. ճ. 1։
*95.1 բ Օր. լբ. 15։ բ Թագ. իբ. 47։
*95.3 Սաղ. ղզ. 4։ ղէ. 9։ ճլե. 5։
*95.5 Ծն. ա. 9, 10։
*95.6 ա Կոր. զ. 20։
*95.7 Սաղ. հթ. 13։ ձ. 1։ ճ. 3։
*95.7 Եբր. գ. 7, 15։ դ. 7։
*95.8 Ել. ժէ. 2, 7։ Թու. ի. 13։ բ Օր. զ. 16։
*95.9 Սաղ. հը. 18, 40, 56։
*95.9 Թու. ժդ. 22։
*95.10 Եբր. գ. 10, 17։
*95.11 Թու. ժդ. 23, 28, 30։ Եբր. գ. 11, 18։ դ. 3, 5։