Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սամուէլը հանդէսով և հրապարակաւ հրաժարական է տալիս։ 1Եւ Սամուէլը բո…
Սամուէլը հանդէսով և հրապարակաւ հրաժարական է տալիս։
1Եւ Սամուէլը բոլոր Իսրայէլին ասեց. Ահա ես * ձեր ձայնին լսեցի այն բոլոր բաներում որ դուք ինձ ասեցիք. Ու * ձեզ վերայ թագաւոր դրի։ 2Եւ ահա հիմա * ձեր առաջից թագաւորը կþգնայ. * բայց ես ծերացել եմ եւ մազերս սպիտակել են. Եւ ահա իմ որդիքը ձեզ հետ են. Եւ ես իմ մանկութիւնից մինչեւ այս օրը ձեր առաջին գնացի։ 3Ահա ես. Տիրոջ առաջին եւ * նորա օծեալի առաջին ինձ համար յայտնապէս ասեցէք. Թէ Ես որի՞ եզն եմ առել, ու որի՞ էշն եմ առել, եւ որի՞ն եմ զրկանք կամ անիրաւութիւն արել, եւ որի՞ ձեռքից կաշառք առել, եւ նորանով * իմ աչքերը կուրացրել. Ու ես ձեզ ետ դարձնեմ։ 4Եւ ասեցին. Մեզ զրկանք կամ անիրաւութիւն չեսարել, եւ ոչ մի մարդի ձեռքից մի բան չես առել։ 5Եւ նա ասեց նորանց. Տէրը եւ նորա օծեալը ձեզ վկայ լինեն այս օրը, որ դուք * իմ ձեռքում * մի բան չþգտաք։ Եւ ասեցին. Վկայ լինեն։
6Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եհովան որ * Մովսէսին եւ Ահարօնին ընտրեց, եւ ձեր հայրերին Եգիպտոսի երկրիցը հանեց վկայ է։ 7Եւ հիմա կանգնեցէք, եւ ես * ձեզ հետ տեսնեմ Տիրոջ առաջին այն բոլոր * արդարութիւնների մասին՝ որ Տէրը ձեզ եւ ձեր հայրերին արաւ։ 8* Երբոր Յակոբը գնաց Եգիպտոս, եւ ձեր հայրերը * աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրը ուղարկեց * Մովսէսին եւ Ահարօնին, որ ձեր հայրերը դուրս հանեցին Եգիպտոսիցը, եւ նորանց այստեղ բնակեցրին։ 9Բայց նորանք մոռացան * իրանց Տէր Աստուծուն. Եւ նա էլ Հասորի զօրագլուխ՝ Սիսարայի ձեռքը եւ * Փղշտացիների ձեռքը եւ * Մովաբի թագաւորի * ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք պատերազմ արին նորանց հետ։ 10Եւ նորանք Տիրոջը աղաղակեցին եւ ասեցին. * Մենք մեղք գործեցինք, որ Տիրոջը թողեցինք, եւ * Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն արինք. Եւ հիմա * ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքիցը եւ քեզ կþծառայենք։ 11Եւ Տէրն ուղարկեց * Յերոբաաղին, Բեդանին, * Յեփթայէին եւ * Սամուէլին, եւ ձեզ ազտեց ձեր շրջակայ թշնամիների ձեռքիցը եւ ապահով բնակուեցաք։ 12Եւ երբոր տեսաք որ * Ամմոնացիների թագաւորը՝ Նաասը ձեզ վերայ է գալիս, * ինձ ասեցիք. Ոչ, անպատճառ մեզ վերայ մի թագաւոր լինի. Թէ եւ * ձեր թագաւորը Եհովայ Աստուածն էր։ 13Եւ հիմա * ահա այն թագաւորը, * որ ընտրեցիք եւ ուզեցիք. Եւ ահա * Տէրը ձեզ վերայ մի թագաւոր դրաւ։ 14Եթէ * Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չþկենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կþլինէք։ 15Բայց եթէ Տիրոջ ձայնին չþլսէք, եւ Տիրոջ հրամանի դէմ կենաք, այն ժամանակ Տիրոջ ձեռքը ձեզ վերայ եւ ձեր հայրերի վերայ կþլինի։ 16Եւ հիմա կանգնեցէք եւ տեսէք այն մեծ բանը՝ որ Տէրն անում է ձեր աչքերի առաջին։ 17Այսօր ցորենի հունձքի ժամանակը չէ՞. Ես Տիրոջը կþաղաղակեմ, եւ նա որոտում եւ անձրեւ կþտայ, որ հասկանաք եւ տեսնէք թէ մեծ է ձեր չարութիւնը որ արիք Տիրոջ առաջին ձեզ համար թագաւոր ուզելով։
18Այն ժամանակ Սամուէլը Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նոյն օրը որոտում եւ անձրեւ տուաւ. Եւ * բոլոր ժողովուրդը շատ վախեցաւ տէրիցը եւ Սամուէլիցը։ 19Եւ բոլոր ժողովուրդը Սամուէլին ասեց. * Քո Տէր Աստուծուն աղօթք արա քո ծառաների համար որ չþմեռնենք. Որովհետեւ մեր ամեն մեղքերի վերայ այս չարութիւնն էլ աւելացրինք, որ մեզ համար թագաւոր ուզեցինք։ 20Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Մի վախենաք. Դուք այս բոլոր չարոթիւնը արիք, սակայն Տէրիցը մի խոտորուիք, եւ ձեր բոլոր սիրտովը Տիրոջը ծառայեցէք։ 21* Եւ մի խոտորուիք. * որովհետեւ ոչինչ բաների ետեւից կþլինիք գնացած, որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել, որովհետեւ նորանք ոչինչ են։ 22Նորա համար որ Տէրը * իր մեծ անունի համար՝ * իր ժողովրդին չի թողիլ, որովհետեւ * Տէրն ուզեց որ ձեզ իր համար ժողովուրդ անէ։ 23Բայց ես՝ քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, * ձեզ համար աղօթք անելուց դադարելով, այլ ես ձեզ կþսովորեցնեմ * բարի եւ ուղիղ ճանապարհը։ 24Միայն թէ Տէրիցը վախեցէք, եւ ճշմարտութեամբ ու ձեր բոլոր սիրտովը նորան ծառայեցէք. Որովհետեւ տեսաք որ նա ձեզ համար ինչ * մեծ բաներ արաւ։ 25Իսկ եթէ չարութիւն անէք, * դուք էլ ձեր թագաւորն էլ կþկորչէք։
*12.1 Գլ. ը. 5, 19, 20։
*12.1 Գլ. ժ. 24։ ժա. 14, 15։
*12.2 Թու. իէ. 17։ Գլ. ը. 20։
*12.2 Գլ. ը. 1, 5։
*12.3 Գլ. ժ. 1։ իդ. 6։ բ Թագ. ա. 14, 16։
*12.3 բ Օր. ժզ. 19։
*12.5 Ել. իբ. 4։
*12.5 Յօհ. ժը. 38։ Գոր. իգ. 9։ իդ. 16, 20։
*12.6 Միք. զ. 4։
*12.7 Ես. ա. 18։ ե. 3, 4։ Միք. զ. 2, 3։
*12.7 Դատ. ե. 11։
*12.8 Ծն. խզ. 5, 6։
*12.8 Ել. բ. 23։
*12.8 Ել. գ. 10։ դ. 16։
*12.9 Դատ. գ. 7։
*12.9 Դատ. ժ. 7։ ժգ. 1։
*12.9 Դատ. գ. 12։
*12.9 Դատ. դ. 2։
*12.10 Դատ. ժ. 10։
*12.10 Դատ. բ. 13։
*12.10 Դատ. ժ. 15, 16։
*12.11 Դատ. զ. 14, 32։
*12.11 Դատ. ժա. 1։
*12.11 Գլ. է. 13։
*12.12 Գլ. ժա. 1։
*12.12 Գլ. ը. 5, 19։
*12.12 Դատ. ը. 23։ Գլ. ը. 7։ ժ. 19։
*12.13 Գլ. ժ. 24։
*12.13 Գլ. ը. 5։ թ. 20։
*12.13 Ովս. ժդ. 11։
*12.14 Յես. իդ. 14։ Սաղ. ձա. 13, 14։
*12.18 Ել. ժդ. 31։
*12.19 Ել. թ. 28։ ժ. 17։ Ես. լէ. 4։ ա Յօհ. ե. 16։
*12.21 բ Օր. ժա. 16։
*12.21 Երեմ. ժզ. 19։ Ամբ. բ. 18։ ա Կոր. ը. 4։
*12.22 Յես. է. 9։ Սաղ. ճզ. 8։ Երեմ. ժդ. 21։ Եզեկ. ի. 9, 14, 22։
*12.22 գ Թագ. զ. 13։ ը. 57։ Սաղ. ղդ. 14։
*12.22 բ Օր. է. 7, 8։
*12.23 Գոր. ժբ. 5։ Հռով. ա. 9։ Կող. ա. 9։ բ Տիմ. ա. 3։
*12.23 գ Թագ. ը. 36։ բ Մն. զ. 27։ Առակ. դ. 11։ Երեմ. զ. 16։
*12.24 Սաղ. ճիզ. 2, 3։
*12.25 բ Օր. իը. 36։