Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղօթք որ Աստուած ազատէ և առաջնորդէ։ Դաւիթի Սաղմոս։ 1Ով Տէր, լսի…
Աղօթք որ Աստուած ազատէ և առաջնորդէ։
Դաւիթի Սաղմոս։
1Ով Տէր, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ * աղաչանքին. Պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
2Եւ * դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. Որովհետեւ * ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին։
3Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները։
4* Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում։
5Ես յիշում եմ * առաջի օրերը. Մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. Խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ։
6* Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. * իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)
7Շուտ արա, լսիր ինձ, Տէր. Հոգիս մաշվում է. Երեսդ մի ծածկիր ինձանից, * որ գերեզմանի մէջ իջնողներին չþնմանիմ։
8* Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. Որ քեզ եմ յուսացել. * ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ * դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
9Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. Ես քեզ եմ ապաւինել։
10* Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. * քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի * ուղիղ երկիր։
11Տէր, քո անունի համար * ապրեցրու ինձ. Քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։
12Եւ քո ողորմութիւնովը * սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. Որովհետեւ * ես քո ծառան եմ։
*143.1 Սաղ. լա. 1։
*143.2 Յոբ ժդ. 3։
*143.2 Ել. լդ. 7։ Յոբ դ. 17։ թ. 2։ ժե. 14։ իե. 4։ Սաղ. ճլ. 3։ Ժող. է. 20։ Հռովմ. գ. 20։ Գաղ. բ. 16։
*143.4 Սաղ. հէ. 3։ ճխբ. 3։
*143.5 Սաղ. հէ. 5, 11։
*143.6 Սաղ. ձը. 9։
*143.6 Սաղ. կգ. 1։
*143.7 Սաղ. իը. 1։
*143.8 Տես սաղ. խզ. 5։
*143.8 Սաղ. ե. 8։
*143.8 Սաղ. իե. 1։
*143.10 Սաղ. իե. 4, 5։ ճլթ. 24։
*143.10 Նէեմ. թ. 20։
*143.10 Ես. իզ. 10։
*143.11 Սաղ. ճժթ. 25, 37, 40 ևլն։
*143.12 Սաղ. ծդ. 5։
*143.12 Սաղ. ճժզ. 16։