Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլը մի տրտում առիւծ, մի քանդուած այգի է։ 1Եւ դու * …
Իսրայէլը մի տրտում առիւծ, մի քանդուած այգի է։
1Եւ դու * ողբ բարձրացրու Իսրայէլի իշխանների վերայ, եւ ասիր. 2Ի՞նչ է քո մայրը, մի մատակ առիւծ, որ առիւծների մէջ է պառկում, որ իր լակոտներին՝ կորիւնների մէջ է մեծացնում։ 3Եւ նա մեծացրեց իր լակոտներից մէկին, որ * մի կորիւն եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ որ մարդ էր ուտում։ 4Եւ ազգերը լսեցին նորա մասին, նա բռնուեցաւ նորանց փոսումը. Եւ նորան շղթաներով տարան * Եգիպտոսի երկիրը։ 5Եւ երբոր տեսաւ որ թուլացել է՝ յոյսը կտրուել է, այն ժամանակ * իր լակոտներից մէկին առաւ, մի կորիւն շինեց նորան։ 6* Եւ նա ման եկաւ առիւծների մէջ՝ * առիւծ եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ մարդ ուտել։ 7Եւ նա գիտաց նորա որբեւայրիներին եւ քանդեց նորանց քաղաքները, եւ սարսափեց երկիրն ու նորա զօրութիւնը նորա մռնչելու ձայնիցը։ 8Եւ * ազգեր վերկացան նորա վերայ գաւառներից շուրջանակի, եւ տարածեցին նորա վերայ իրանց ցանցը, * նա էլ բռնուեցաւ նորանց փոսումը։ 9* Եւ նորան շղթաներով վանդակում դրին, եւ նորան տարան Բաբիլոնի թագաւորի մօտ, եւ նորան դրին բերդում. Որպէս զի նորա ձայնը միւսանգամ չþլսուի * Իսրայէլի սարերի վերայ։
10Մայրդ քո նմանութիւնով ջրերի վերայ տնկուած * որթի նման է, որ * պտղատու եւ ոստալից եղաւ շատ ջրերից։ 11Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ * նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։ 12Բայց նա խլուեցաւ բարկութիւնով՝ գետինը գցուեցաւ, եւ * արեւելեան քամին չորացրեց նորա պտուղը, կոտրատուեցան եւ չորացան նորա զօրաւոր ճիւղերը, կրակը լափեց նորան։ 13Եւ հիմա տնկուել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։ 14Եւ * կրակ դուրս եկաւ նորա ոստերի մի շառաւիղիցը, կերաւ նորա պտուղը, եւ նորա վերայ զօրաւոր ճիւղ չþմնաց իշխանի գաւազանի համար։ * Սա ողբ է, եւ ողբ պիտի լինի։
*19.1 Գլ. իզ. 17։ իէ. 2։
*19.3 Հմր. 6։ դ Թագ. իգ. 31, 32։
*19.4 դ Թագ. իգ. 33։ բ Մն. լզ. 4։ Երեմ. իբ. 11, 12։
*19.5 դ Թագ. իգ. 34։
*19.6 Երեմ. իբ. 13-17։
*19.6 Հմր. 3։
*19.8 դ Թագ. իդ. 2։
*19.8 Հմր. 4։
*19.9 բ Մն. լզ. 6։ Երեմ. իբ. 18։
*19.9 Գլ. զ. 2։
*19.10 Գլ. ժէ. 6։
*19.10 բ Օր. ը. 7-9։
*19.11 Գլ. լա. 3։ Դան. դ. 11։
*19.12 Գլ. ժէ. 10։ Ովս. ժգ. 15։
*19.14 Դատ. թ. 15։ Տես դ Թագ. իգ. 20։ Գլ. ժէ. 18։
*19.14 Ողբ. դ. 20։