Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր միաբան լինելու և Աստուածանից եղող իմաստութիւնը ունենալու։ 1…

Յորդոր միաբան լինելու և Աստուածանից եղող իմաստութիւնը ունենալու։

1Պօղոս՝ * Յիսուս Քրիստոսի կանչուած առաքեալ * Աստուծոյ կամքովը, * եւ Սոսթենէս եղբայր. 2Աստուծոյ եկեղեցուն, որ * Կորնթոսումն է, * Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ՝ * կանչուած սուրբերիդ՝ այն ամենի հետ, որ * մեր Տէր Յիսուս Քրիստոսի * անունը կանչում են ամեն տեղ, * իրանցը եւ մերը։ 3* Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

4* Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրսիտոս Յիսուսումը. 5Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ * ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով։ 6* Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ։ 7Որ դուք չ’պակասուիք ոչ մի շնորհքով * մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով. 8* Որ եւ կ’հաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ * անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը։ 9* Հաւատարիմ է Աստուած՝ որի ձեռով կանչուեցաք դէպի նորա Որդու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի * հաղորդութիւնը։

10Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ * միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չ’լինին ձեր մէջ. Այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։ 11Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում։ 12Եւ այս եմ ասում՝ * որ ձեզանից ամեն մէկն ասում է. * Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ * Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան։ 13* Բաժանո՞ւած է Քրիստոսը. Մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք։ 14Գոհանում եմ Աստուածանից որ ես ձեզանից ոչ մէկին չ’մկրտեցի. Բայց * միայն Կրիսպոսին եւ * Գայիոսին. Որ մէկը չ’ասէ, 15Թէ իմ անունովը մկրտեցի։ 16Եւ * Ստեփանի տունն էլ մկրտեցի. Էլ չ’գիտեմ, թէ մի ուրիշն էլ մկրտեցի։

17Որովհետեւ Քրիստոս չ’ուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. * ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չ’լինի Քրիստոսի խաչը։ 18* Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար * յիմարութիւն է, * բայց մեզ փրկուածներիս համար * Աստուծոյ զօրութիւն է։ 19Որովհետեւ գրուած է. * Իմաստունների իմաստութիւնը կ’կորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կ’անարգեմ։ 20* Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. * չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց։ 21* Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չ’ճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։ 22* Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում. 23Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, * Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին * յիմարութիւն։ 24Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, * Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ * Աստուծոյ իմաստութիւն։ 25Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։ 26Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, * որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ. 27* Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. Եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։ 28Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ * ոչինչներին, * որ մի բան լինողներին ոչնչացնէ։ 29* Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին։ 30Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ * որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ * արդարութիւն եւ * սրբութիւն եւ * փրկութիւն։ 31Որ ինչպէս գրուած է, * Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։

*1.1 Հռովմ. ա. 1։

*1.1 բ Կոր. ա. 1։ Եփես. ա. 1։ Կող. ա. 1։

*1.1 Գոր. ժը. 17։

*1.2 Գոր. ժը. 1։

*1.2 Յովհ. ժէ. 19։ Գոր. ժե. 9։ Յուդ. 1։

*1.2 Հռովմ. ա. 7։ բ Տիմ. ա. 9։

*1.2 Գլ. ը. 6։

*1.2 Գոր. թ. 14, 21։ իբ. 16։ բ Տիմ. բ. 22։

*1.2 Հռովմ. գ. 22։ ժ. 12։

*1.3 Հռովմ. ա. 7։ բ Կոր. ա. 2։ Եփես. ա. 2։ ա Պետ. ա. 2։

*1.4 Հռովմ. ա. 8։

*1.5 Գլ. ժբ. 8։ բ Կոր. ը. 7։

*1.6 Գլ. բ. 1։ բ Տիմ. ա. 8։ Յայտ. ա. 2։

*1.7 Փիլ. գ. 20։ ա Թես. ա. 10։ Տիտ. բ. 13։ բ Պետ. գ. 12։

*1.8 ա Թես. գ. 13։

*1.8 Կող. ա. 22։ ա Թես. ե. 23։

*1.9 Ես. խթ. 7։ Գլ. ժ. 13։ Եբր. ժ. 23։

*1.9 Յովհ. ժե. 4։ ժէ. 21։ ա Յովհ. ա. 3։ դ. 13։

*1.10 Հռովմ. ժբ. 16։ ժե. 5։ բ Կոր. ժգ. 11։ Փիլ. բ. 2։ գ. 16։ ա Պետ. գ. 8։ Գլ. ժա. 18։

*1.12 Գլ. գ. 4։

*1.12 Գոր. ժը. 24։ ժթ. 1։ Գլ. ժզ. 12։

*1.12 Յովհ. ա. 42։

*1.13 բ Կոր. ժա. 4։ Եփես. դ. 5։

*1.14 Գոր. ժը. 8։

*1.14 Հռովմ. ժզ. 23։

*1.16 Գլ. ժզ. 15, 17։

*1.17 Գլ. բ. 1, 4, 13։ բ Պետ. ա. 16։

*1.18 բ Կոր. բ. 15։

*1.18 Գոր. ժէ. 18։ Գլ. բ. 14։

*1.18 Գլ. ժե. 2։

*1.18 Հռովմ. ա. 16։ Հմր. 24։

*1.19 Յոբ ե. 12, 13։ Ես. իթ. 14։ Երեմ. ը. 9։

*1.20 Ես. լգ. 18։

*1.20 Յոբ ժբ. 17, 20, 24։ Ես. խդ. 25։ Հռովմ. ա. 22։

*1.21 Հռովմ. ա. 20, 21, 28։ Մատ. ժա. 25։ Ղուկ. ժ. 21։

*1.22 Մատ. ժբ. 38։ ժզ. 1։ Մար. ը. 11։ Ղուկ. ժա. 16։ Յովհ. դ. 48։

*1.23 Ես. ը. 14։ Մատ. ժա. 6։ ժգ. 57։ Ղուկ. բ. 34։ Յովհ. զ. 61, 67։ Հռովմ. թ. 32։ Գաղ. ե. 11։ ա Պետ. բ. 8։

*1.23 Հմր. 18։ Գլ. բ. 14։

*1.24 Հռովմ. ա. 4, 16։ Հմր. 18։

*1.24 Կող. բ. 3։

*1.26 Յովհ. է. 48։ Տես Մատ. ժա. 25։

*1.27 Մատ. ժա. 25։ Յակ. բ. 5։ Տես Սաղ. ը. 2։

*1.28 Հռովմ. դ. 17։

*1.28 Գլ. բ. 6։

*1.29 Հռովմ. գ. 27։ Եփես. բ. 9։

*1.30 Հմր. 24։

*1.30 Երեմ. իգ. 5, 6։ Հռովմ. դ. 25։ բ Կոր. ե. 21։ Փիլ. դ. 9։

*1.30 Յովհ. ժէ. 19։

*1.30 Եփես. ա. 7։

*1.31 Երեմ. թ. 23, 24։ բ Կոր. ժ. 17։