Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի որդկանց շատանալը և չարչարանքը Եգիպտոսումը։ 1Եւ *&nbs…
Իսրայէլի որդկանց շատանալը և չարչարանքը Եգիպտոսումը։
1Եւ * սորանք են Իսրայէլի որդիների անունները որ Եգիպտոս գնացին, ամեն մէկը իր տնովը Յակոբի հետ գնաց։ 2Ռուբէն, Շմաւոն, Ղեւի եւ Յուդա, 3Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, 4Դան ու Նեփթաղիմ, Գադ ու Ասեր։ 5Եւ Յակոբի երանքից ելած բոլոր հոգիները * եօթանասուն հոգի էին. Յովսէփն էլ Եգիպտոսումն էր։ 6Եւ * մեռաւ Յովսէփը եւ նորա բոլոր եղբայրները եւ բոլոր այն ազգը։ 7Եւ * Իսրայէլի որդիքը աճեցին եւ բազմացան եւ շատացան եւ խիստ զօրացան, եւ այն երկիրը նորանցով լցուեցաւ։
8Արդ * Եգիպտոսի վերայ մի նոր թագաւոր ելաւ, որ Յովսէփին չէր ճանաչում։ 9Եւ նա ասեց իր ժողովրդին. * Ահա Իսրայէլի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զօրաւոր են. 10* Եկէք * իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան, եւ լինի որ երբ պատերազմ պատահէ, եւ նորանք էլ մեր թշնամիների հետ միանան, եւ մեզ դէմ պատերազմեն, եւ այս երկրից դուրս գնան։ 11Նորա համար գործավարներ դրին նորանց վերայ, որ * չարչարեն նորանց * իրանց ծանր գործքերովը. Եւ շտեմարանի քաղաքներ շինեցին Փարաւօնի համար՝ Փիթօմը եւ * Ռամսէսը։ 12Եւ որչափ որ չարչարում էին նորանց, այնչափ էլ աւելի շատանում էին եւ աճում էին. Եւ նորանք Իսրայէլի որդիներիցը երկիւղ կրեցին։ 13Եւ Եգիպտացիք * բռնութեամբ ծառայեցնում էին Իսրայէլի որդիներին։ 14Եւ * նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով եւ դաշտի ամեն գործերովը. Ինչ ծառայութիւն էլ որ նորանց անել տային բռնութեամբ էր լինում։
15Եւ Եգիպտոսի թագաւորը խօսեց Եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնց մէկի անունը Սեփրա եւ միւսի անունը Փուա էր, 16Եւ ասեց. Եբրայեցի կանանց ծնեցնելիս նստարանների վերայ նայեցէք, եթէ տղայ է՝ մեռցրէք նորան, եւ եթէ աղջիկ է՝ թող ապրէ։ 17Բայց մանկաբարձները Աստուածանից * վախեցին, եւ * չþարին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. Այլ արուներին ողջ էին թողում։ 18Եւ Եգիպտոսի թագաւորը կանչեց մանկաբարձներին, եւ ասեց նորանց. Ինչո՞ւ արիք այս բանը եւ արուներին ողջ թողեցիք։ 19Եւ մանկաբարձներն ասեցին Փարաւօնին. Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. Որովհետեւ նորանք առոյգ են. Մանկաբարձը դեռ նորանց մօտ չþգնացած՝ ծնում են։ 20Եւ Աստուած մանկաբարձներին բարիք արաւ. Եւ ժողովուրդը շատացաւ, եւ խիստ զօրացան։ 21Եւ եղաւ որ մանկաբարձներն Աստուածանից վախում էին, եւ նա նորանց համար տուներ շինեց։ 22Եւ Փարաւօնը հրամայեց իր ժողովրդին ասելով. * Ամեն ծնած տղային գետը գցեցէք, եւ ամեն աղջիկը ողջ թողեցէք։
*1.1 Ծն. Գլ. լե. 23-26։ խզ. 8-26։ Գլ. զ. 14 ևլն։
*1.5 Տես Ծն. խզ. 26, 27։ բ Օր. ժ. 22։
*1.6 Ծն. ծ. 26։ Գոր. է. 15։
*1.7 Ծն. ա. 20, 21, 22։ ը. 17։ թ. 10։ խզ. 3։ բ Օր. իզ. 5։ Սաղ. ճե. 24։ Գոր. է. 17։
*1.8 Գոր. է. 18։
*1.9 Սաղ. ճե. 24։
*1.10 Ծն. ժա. 3, 4, 7։ Տես Սաղ. ժ. 2։
*1.10 Սաղ. ժե. 25։ Գոր. է. 19։
*1.11 Ծն. ժե. 13։ Գլ. գ. 7։ բ Օր. իզ. 6։
*1.11 Գլ. բ. 11։ ե. 4, 5։ Սաղ. ձա. 6։
*1.11 Ծն. խէ. 11։
*1.13 Գլ. բ. 11։
*1.14 Գլ. բ. 23։ Գլ. զ. 9։ Թու. ի. 15։ Գոր. է. 19, 34։
*1.17 Ծն. խբ. 18։ առ. ժզ. 6։
*1.17 Դան. գ. 16, 18։ զ. 13։ գոր. ե. 29։
*1.22 Գոր. է. 19։