Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եկեղեցու երջանկութիւնը, հազարամեան, և վերջին դատաստանը։ 1Եւ տեսայ …
Եկեղեցու երջանկութիւնը, հազարամեան, և վերջին դատաստանը։
1Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, * որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ 2* Եւ նա բռնեց այն վիշապին այն * առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ 3Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց * եւ կնիք դրաւ նորա վերայ * որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. Եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։
4* Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. * եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, * եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, * եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, * եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ * Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի. 5Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ։ Սա առաջի յարութիւնն է։ 6Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. * սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. * այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. Եւ * նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։
7Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի * սատանան իր բանտիցը. Եւ * դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ * Գոգը եւ Մագոգը, * որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։ 8* Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։ 9Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ * Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, * ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։ 10* Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։
11Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. * որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ * տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ 12* Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. * եւ գրքեր բացուեցան, * եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից * իրանց գործերի համեմատ։ 13Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, * եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. * եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ 14* Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. * սա երկրորդ մահն է։ 15Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, * կրակի լճի մէջ գցուեցաւ։
*20.1 Գլ. ա. 18։ թ. 1։
*20.2 Գլ. ժբ. 9։ Տես բ Պետ. բ. 4։ Յուդ. 6։
*20.2 Ծն. գ. 1։
*20.3 Դան. զ. 17։
*20.3 Գլ. ժզ. 14, 16։ Հմր. 7։
*20.4 Դան. է. 9, 22, 27։ Մատ. ժթ. 28։ Ղուկ. իբ. 30։
*20.4 ա Կոր. զ. 2, 3։
*20.4 Գլ. զ. 9։
*20.4 Գլ. ժգ. 12։
*20.4 Գլ. ժգ. 15, 16։
*20.4 Հռովմ. ը. 17։ բ Տիմ. բ. 12։ Գլ. ե. 10։
*20.6 Գլ. բ. 11։ իա. 8։
*20.6 Ես. կա. 6։ ա Պետ. բ. 9։ Գլ. ա. 6։ ե. 10։
*20.6 Հմր. 4։
*20.7 Հմր. 2։
*20.7 Հմր. 3, 9։
*20.7 Եզեկ. լը. 2։ լթ. 1։
*20.7 Գլ. ժզ. 14։
*20.8 Ես. ը. 8։ Եզեկ. լը. 9, 16։
*20.9 Հմր. 7։
*20.9 Գլ. ժթ. 20։
*20.10 Գլ. ժդ. 10, 11։
*20.11 բ Պետ. գ. 7, 10, 11։ Գլ. իա. 1։
*20.11 Դան. բ. 35։
*20.12 Գլ. ժթ. 5։
*20.12 Դան. է. 10։
*20.12 Սաղ. կթ. 28։ Դան. ժբ. 1։ Փիլ. դ. 3։ Գլ. գ. 5։ ժգ. 8։ իա. 27։
*20.12 Երեմ. ժէ. 10։ լբ. 19։ Մատ. ժզ. 27։ Հռովմ. բ. 6։ Գլ. բ. 23։ իբ. 12։ Հմր. 13։
*20.13 Գլ. զ. 8։
*20.13 Հմր. 12։
*20.14 ա Կոր. ժե. 26, 54, 55։
*20.14 Հմր. 6։ Գլ. իա. 8։
*20.15 Գլ. ժթ. 20։