Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղօթք որ Աստուած փրկէ անմեղին։ Դաւիթի (Սաղմոս)։ 1Ով Տէր, *…

Աղօթք որ Աստուած փրկէ անմեղին։

Դաւիթի (Սաղմոս)։

1Ով Տէր, * իրաւունք արա ինձ, որովհետեւ ես * անարատութիւնով գնացի, եւ * Տիրոջը յուսացայ. Ես չեմ սասանիլ։

2* Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. Փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։

3Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես * քո ճշմարտութիւնումն եմ գնում։

4Ես * ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։

5Ես ատում եմ * չարերի ժողովքը. Եւ * ամբարիշտների հետ չեմ նստում։

6* Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. Եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։

7Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. Եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։

8Ով Տէր, * ես սիրում եմ քո տան բնակութիւնը. Եւ քո փառքի բնակուելու տեղը։

9* Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. Եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.

10Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ * նորանց աջը լցուած է կաշառքով։

11Բայցես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։

12* Իմ ոտը կանգնած է * ուղղութիւնում, եւ * կþօրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։

*26.1 Սաղ. է. 8։ լե. 24։

*26.1 դ Թագ. ի. 3։ Առակ. ի. 7։

*26.1 Սաղ. իը. 7։ լա. 14։ Առակ. իթ. 25։

*26.2 Սաղ. է. 9։ ժէ. 3։ կզ. 10։ ճլթ. 23։ Զաք. ժգ. 9։

*26.3 դ Թագ. ի. 3։

*26.4 Սաղ. ա. 1։ Երեմ. ժե. 17։

*26.5 Սաղ. լա. 6։ ճլթ. 21, 22։

*26.5 Սաղ. ա. 1։

*26.6 Տես Ել. լ. 19, 20։ Սաղ. հգ. 13։ ա Տիմ. բ. 8։

*26.8 Սաղ. իէ. 4։

*26.9 Տես ա Թագ. իե. 29։ Սաղ. իը. 3։

*26.10 Ել. իգ. 8։ բ Օր. ժզ. 19։ ա Թագ. ը. 3։ Ես. լգ. 15։

*26.12 Սաղ. խ. 2։

*26.12 Սաղ. իէ. 11։

*26.12 Սաղ. իբ. 22։ ճէ. 32։ ճժա. 1։