Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մանասէն և Ամոնը թագւորներ։ 1* Տասնեւերկու տարեկան էր Մանասէն …

Մանասէն և Ամոնը թագւորներ։

1* Տասնեւերկու տարեկան էր Մանասէն երբոր թագաւոր եղաւ, ու յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Էփսիբայ։ 2Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն * ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։ 3Նա կրկին շինեց այն բարձրաւանդակները * որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, եւ Բահաղի համար սեղաններ կանգնեցրեց, եւ կուռքի անտառներ շինեց ինչպէս որ շինել էր * Իսրայէլի Աքաաբ թագաւորը, եւ երկրպագութիւն արաւ * երկնքի ամեն զօրքերին եւ ծառայեց նորանց։ 4Եւ * Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի համար Տէրն ասել էր, * Երուսաղէմումը պիտի դնեմ իմ անունը։ 5Եւ սեղաններ շինեց * երկնքի բոլոր զօրքերի համար * Տիրոջ տան երկու գաւիթներումը։ 6Եւ * իր որդիին կրակով անցկացրեց, եւ * գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. Եւ շինեց * մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. Նա շատ չարութիւն արաւ * Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։ 7Եւ իր շինած անտառի կուռքը դրաւ այն տանը, որի համար Տէրն ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. * Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։ 8Եւ * Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չþշարժեցնեմ այն երկրիցը որ տուել եմ իրանց հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածին պէս եւ այն բոլոր օրէնքին պէս որ իմ ծառան՝ Մովսէսը իրանց հրամայել է։ 9Բայց նորանք չþլսեցին, եւ Մանասէն նորանց մոլորեցրեց, որ այն ազգերիցն աւելի չարութիւն գործեն, որոնց Տէրը փչացրեց Իսրայէլի առաջից։

10Եւ Տէրը խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռովը ասելով. 11* Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորն արել է այդ գարշութիւնները, * իրանից առաջ եղող Ամօրհացիների բոլոր արածներից աւելի չարութիւն է գործել եւ * Յուդային էլ մեղանչել տուել իր կուռքերովը. 12Նորա համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես չարիք պիտի բերեմ Երուսաղէմի եւ Յուդայի վերայ, որ ամեն ով լսէ այն, * նորա երկու ականջները հնչեն։ 13Եւ պիտի ձգեմ Երուսաղէմի վերայ Սամարիայի լարը եւ աքաաբի տան գնտակը, եւ պիտի սրբեմ Երուսաղէմը ինչպէս որ ամանն են սրբում, և սրբում ու դարձնում են նորա երեսի վերայ։ 14Եւ պիտի մերժեմ իմ ժառանգութեան մնացորդը եւ տամ նորանց իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի աւար եւ յափշտակութիւն լինին իրանց բոլոր թշնամիների համար։ 15Որովհետեւ իմ աչքի առաջին չարութիւն արին եւ ինձ բարկացրին այն օրիցը որ իրանց հայրերը դուրս եկան Եգիպտոսից մինչեւ այս օրը։ 16* Նաեւ անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր բացի իր մեղքից, որ Յուդային մեղանչել տուաւ Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործելու։

17Եւ * Մանասէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա գործած մեղքը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 18Եւ * Մանասէն ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր տան պարտէզումը՝ Ոզայի պարտէզումը. Եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։

19* Ամոնը քսանեւերկու տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր մեսողոմիթ՝ դուստր Ետեբացի Արուսի։ 20Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ արել էր իր հայրը՝ Մանասէն։ 21Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց։ 22Եւ * թողեց իր հայրերի Տէր Աստուծուն, եւ չþգնաց Տիրոջ ճանապարհովը։

23Եւ * Ամոնի ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ սպանեցին թագաւորին իր տանը։ 24Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագաւորի դէմ բոլոր դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։ 25Եւ Ամոնի գործերի մնացորդը, որ արաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 26Եւ նորան թաղեցին իր գերեզմանումը Ոզայի պարտէզումը. Եւ նորա որդի յովսիան թագաւոր եղաւ նորա տեղ։

*21.1 բ Մն. լգ. 1-9։

*21.2 Գլ. ժզ. 3։

*21.3 Գլ. ժը. 4։ Տես Գլ. իգ. 4, 6։

*21.3 գ Թագ. ժզ. 32, 33։

*21.3 բ Օր. դ. 19։ ժէ. 3։ Գլ. ժէ. 16։ իգ. 5։

*21.4 Երեմ. է. 30։ լբ. 34։ Եզեկ. է. 20։ ը. 6։

*21.4 բ Թագ. է. 13։ գ Թագ. ը. 29։ թ. 3։ Գլ. իգ. 27։ Սաղ. ճլբ. 13, 14։

*21.5 բ Օր. դ. 19։ Գլ. ժէ. 16։ իգ. 5։

*21.5 գ Թագ. զ. 36։ է. 12։ Գլ. իգ. 12։ բ Մն. դ. 9։

*21.6 Ղև. ժը. 21։ ի. 2։ Գլ. ժզ. 3։

*21.6 Ղև. ժթ. 26, 31։ բ Օր. ժը. 10, 11։ Գլ. ժէ. 17։

*21.6 Տես Ծն. խդ. 5։

*21.6 Գլ. իբ. 17։ իդ. 19

*21.7 բ Թագ. է. 13։ դ Թագ. ը. 29։ թ. 3։ Գլ. իգ. 27։ Սաղ. ճլբ. 13, 14։

*21.8 բ Թագ. է. 10։

*21.11 Գլ. իգ. 26, 27։ իդ. 3, 4։ Երեմ. ժե. 4։

*21.11 գ Թագ. իա. 26։

*21.11 Տես Գլ. իգ. 24։

*21.12 ա Թագ. գ. 11։

*21.16 Գլ. իդ. 4։

*21.17 բ Մն. լգ. 11-19։

*21.18 բ Մն. լգ. 20։

*21.19 բ Մն. լգ. 21-25։

*21.22 Գլ. իբ. 17։

*21.23 բ Մն. լգ. 24, 25։